Հոգեսոմատիկա. ինչ է մարմինը պատմում մեր խնդիրների մասին
30.06.2022
Հոգեսոմատիկան գիտության առանձին ճյուղ է, որն ուսումնասիրում է հոգեկան և ֆիզիկական վիճակի փոխհարաբերությունները։ Ոլորտի մասնագետները կիսվել են իրենց կարծիքով, թե ինչո՞ւ կարող ենք անհիմն թվացող ցավեր ունենալ մարմնի տարբեր մասերում:
Մեր մտքերը կառավարում են մեր առողջությունը։ Սա վաղուց հայտնի է, բայց չգիտես ինչու, շատերը դեռ անտեսում են դա։ Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի մանրամասն ծանոթանալ, թե ինչ հիվանդություններ են առաջացնում կյանքի տարբեր խնդիրներն ու անախորժությունները, վատ մտքերը։
Մեջքի ցավ
Ցավի ամենատարածված տեսակների շարքում արժե առանձնացնել մեջքի ցավը, ավելի ճիշտ՝ մեջքի ստորին և միջին հատվածներում։ Շատերը պարբերաբար ցավ են զգում ողնաշարի այս հատվածում: Բժիշկի են գնում, բայց վերջիններս չեն կարողանում ախտորոշում անել, կամ ցավը հանկարծակի գալիս ու գնում է։
Նման ցավի առաջացման պատճառն այն է, որ մարդը զրկված է հենարանից։ Նա չունի ոչինչ և ոչ ոքի, որոնց վրա հույս դնել՝ նա չունի լավ ընկերներ, իսկ հարազատներն անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերում։
Բացի այդ, մեջքի ցավը հաճախ տանջում է ցածր ինքնավստահություն ունեցող մարդկանց։ Բժշկի խորհրդին զուգահեռ արժե աջակցություն փնտրել կյանքում և պայքարել ցածր ինքնագնահատականի դեմ։
Ստամոքսի հետ կապված խնդիրներ
Ստամոքսը հատուկ դեր է խաղում մեր օրգանիզմում։ Եթե ստամոքսում ցավ եք զգում՝ կամ դուք անընդհատ ինչ-որ խնդիրներ ունեք, կամ քրոնիկական հիվանդություններ, մտածեք այն մասին, թե ով է ձեզ շրջապատում։
Կենսաէներգիայի և հոգեսոմատիկայի ոլորտի մասնագետները պնդում են, որ նման խնդիրներ առաջանում են նրանց մոտ, ովքեր ապրում են «թունավոր» մարդկանցով շրջապատված՝ հարևաններով, հարազատներով, գործընկերներով։ Ամենայն հավանականությամբ, եթե ձեր ստամոքսը ցավում է առանց պատճառի կամ արդեն ի հայտ են եկել այս օրգանի հետ կապված լուրջ խնդիրներ, ապա բացի սովորական բուժումից, պետք է դուրս գալ բացասական ազդեցությունից։ Ինչ-որ մեկը փորձում է ձեզ մանիպուլացնել, կործանարար ազդեցություն է թողնում ձեր հոգեկանի վրա:
Կոկորդի խնդիրներ
Եթե ձեր կոկորդն անընդհատ ցավում է առանց որևէ ակնհայտ պատճառի, սա տագնապեցնող նշան է, որը հուշում է, որ ձեզ տանջում են հին վիրավորանքների խնդիրները: Դուք չեք կարող ներել մեկին, վիրավորվում եք մարդուց՝ հիշելով բոլոր վատ բաները, որ նա արել է ձեզ հետ։
Խնդրի լուծումը բավականին պարզ է․ սովորեք ներել ինքներդ ձեզ և ուրիշներին: Կուլ տվեք ատելության այդ գունդը:
Աչքի հետ կապված խնդիրներ
Աչքերի հետ կապված շատ խնդիրներ կարող են լինել՝ մշտական կոնյուկտիվիտ, գարուկ, վախ լույսից և այլն: Երբ ձեր աչքերը ցավում են, դա ցույց է տալիս, որ դուք փորձում եք լավ կամ վատ բան չնկատել ձեր կյանքում: Դուք աչք եք փակում տարբեր խնդիրների ու անախորժությունների վրա կամ միտումնավոր շրջանցում դրանց նոր հնարավորությունները, ինչը գիտակցում եք խորքային մակարդակում, և որը վերածվում է աչքի առողջության խնդիրների։
Գլխացավ
Սթրեսի ավելացումը հանգեցնում է նրան, որ մարդը սկսում է շատ ավելի հաճախ գլխացավ ունենալ։ Նա նաև ավելի վատ է քնում, ճնշումը բարձրանում կամ նվազում է: Մարդը դառնում է անտարբեր և ձանձրալի: Սթրեսն այնպես է անում, որ մարդ անընդհատ ինչ-որ բանի մասին մտածի և նրա մտքերում տագնապալի մտքեր է առաջացնում։ Դրանից գլուխը սկսում է ցավել։
Ականջի ցավ
Ականջների հետ կապված ցանկացած խնդիր, որն առաջանում է նախանձելի պարբերականությամբ, հետևանք է այն բանի, որ մարդը ստիպված է լսել նախատինքներ։ Նրանց ականջներն են ցավում, ում նվաստացնում են, մանիպուլյացնում և անընդհատ խաբում, ընդ որում՝ մարդը դա շատ լավ է հասկանում, բայց ի վիճակի չէ կամ չի ցանկանում որևէ բան անել:
Ոտքերի ցավ
Պատահում է, որ մարդու ոտքերն անընդհատ ցավում են։ Շատերը դա կապում են եղանակի կամ հարթաթաթության հետ, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Այս ցավերը հոգեսոմատիկ բնույթ ունեն։ Ոտքերն առանց պատճառի ցավում են նրանց մոտ, ովքեր կյանքում կոնկրետ նպատակներ չունեն, չեն ցանկանում զարգանալ, չեն կարողանում ինքնադրսևորվել:
Սրտի հետ կապված խնդիրներ
Եթե ունեք սրտի ցավ կամ որոշակի հիվանդություն, որից չեք կարող ազատվել, ապա դուք շատ հաճախ եք ամեն ինչ սրտին մոտ ընդունում: Դուք պետք է ավելի թեթև տանեք այլ մարդկանց խոսքերն ու արարքները: Ձեր կյանքում գործնականում ուրախություն չկա: Դուք հաճախ տխուր եք:
Շնչառական խնդիրներ
Բրոնխիտը, ասթման և այլ խնդիրներ կյանքում չափազանց շատ սահմանափակվելու արդյունք են։ Օրինակ՝ դիետաներով սովամահ եք լինում, ձեզ թույլ չեք տալիս հանգստանալ, զվարճանալ, հաճելի բաներ անել։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2838 անգամ
Читать на русском
|