Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես սովորել «ոչ» ասել. անհրաժեշտ հրահանգներ

13.05.2022

Սկզբունքներ, որոնք պետք է յուրացնել, որպեսզի կարողանանք մերժել՝ ճիշտ ժամանակին և տեղում:

«Ոտքդ վերմակի չափով պարզիր», - ասում է ժողովրդական իմաստությունը: Առօրյա առումով ասած՝ դժվար թե արդյունավետ լինեք, եթե չափից շատ պարտավորություններ վերցնեք: Առնվազն արդյունքը կլինի թերի ու հավանաբար՝ ոչ ժամանակին։ Բայց դուք սովոր եք օգնության հասնել առանց մերժման և հոգնել եք՝ հուսալով, որ ղեկավարները կգնահատեն ձեր եռանդը, կպարգևատրեն ձեզ աշխատավարձի բարձրացմամբ և կարիերայի վերելքով, իսկ մնացած բոլորն անկեղծորեն երախտապարտ կլինեն կամ գոնե կհիանան:

Իրականում ղեկավարներները ժամանակ չունեն նկատելու ձեր աշխատանքը, մանավանդ, եթե դուք առանց ավելորդ հապաղելու ստանձնում եք այն ամենը, ինչ ձեզ վրա է դրվում. գործն արվում է և դա լավ է: Գործընկերները սովորաբար թերահավատորեն են վերաբերվում ուրիշների աշխատասիրությանը կամ հաճույքով բեռնաթափում են իրենց՝ առաջադրանքների մի մասը ձեզ փոխանցելով։ Ինչ վերաբերում է գրասենյակից դուրս կյանքին, ապա ընկերներին և ընտանիքի անդամներին օգնելը սուրբ բան է, բայց նրանք պարզապես կարող են չպատկերացնել ձեր ծանրաբեռնվածությունը և ամեն անգամ ավելին պահանջել՝ գտնելով, որ ձեզ համար իսկապես դժվար չի լինի: Հենց այսպես էլ պատասխանում եք նրանց՝ սովորականի նման ավելացնելով. «Այո, իհարկե»։

Ստորև ներկայացնում ենք «Ոչ» ասելու արվեստի հիմնարար քայլերի ընտրանի. յոթ կանոն՝ դժվար իրավիճակը շտկելու համար:

1. ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

600x400

Հստակորեն սահմանեք ձեր ծանրաբեռնվածությունը և պրոֆեսիոնալիզմը․ այդպես ավելի հեշտ կլինի հասկանալ, թե իրականում որքան արժե ձեր ժամանակը աշխատանքում և դրանից դուրս: Երբ ինչ-որ մեկը ցանկանում է ձեզ մարտահրավեր նետել նոր առաջադրանքով, մտովի փորձեք տեղավորել այն ձեր ամենօրյա գրաֆիկում, և եթե դրա մասին մտածելը երկու րոպեից ավելի է պահանջվում, հրաժարվեք: Դուք արդեն ծանրաբեռնված եք առավելագույնս, այնպես որ՝ բացատրեք իրավիճակը:

2. ՍԱՀՄԱՆԵՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նույնիսկ եթե պատահաբար ունեք ազատ ժամանակ՝ հազվագյուտ հանգստյան օրերին կամ շաբաթվա երեկոներին, դա պատճառ չէ այն տրամադրելու բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում բարդությունները հաղթահարել առանց օգնության: Իսկապե՞ս պատրաստ եք ձեր սիրելիի կամ ընտանիքի հետ երկար սպասված հանգիստը փոխանակել այն ամենի հետ, ինչ ձեզ խնդրում են:

3. ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

Որքան կարող եք հաճախ «ոչ» ասեք․ սա հիանալի միջոց է մերժել սովորելու համար: Երբեմն այս կախարդական բառի կրկնելը ծայրահեղ համառ մարդկանց հեռու պահելու միակ միջոցն է: Պնդեք ձերը, ի վերջո նրանք կհասկանան, որ կատակ չեք անում։

4. ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԽՆԴՐԵՔ

Բնորոշ սխալ է այն, որ մերժումը սկսվում է «Կներես, բայց...»-ով, քանի որ հույս եք ունեենում, որ դա քաղաքավարի է թվում: Միգուցե պարզապես չարժե այդ ներողամտություն հայցող տոնը. դուք նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես արագ կհամոզեն ձեզ համաձայնվել: Դուք պետք է հաստատակամ և կտրուկ լինեք՝ պաշտպանելով ձեր ժամանակը, ներողություն խնդրելու բացարձակ կարիք չկա։

5. ԲԱՎԱԿԱ՛Ն Է ՓԱՓՈՒԿ ԼԻՆԵԼ

600x400

Վտանգավոր է քաղաքավարի լինելը, իսկ բոլորի համար լավ լինելը լիովին հղի է ինքնագնահատականի նվազմամբ՝ անձնական շահերը լիովին զրոյացնելու աստիճան։ Որքան հեշտ լինի մարդկանց համար խլել ձեր ժամանակը («Օ՜, նա այնքան բարի է, նա միշտ օգնում է»), այնքան ավելի պատրաստակամորեն կանեն դա: Բայց եթե նրանք հասկանան, որ դուք ամուր պատնեշ եք ստեղծել ավելորդ բարության արտահոսքի դեմ, կանցնեն ավելի հեշտ թիրախների:

6. «ՈՉ» ԱՍԵՔ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Ճիշտ չէ, սա չի նշանակում, որ դուք լիովին անզուսպ եք՝ պաշտպանելով ձեր միկրոազատությունը։ Նախ՝ դա պայմանագրում չկար։ Երկրորդ՝ ձեզ չափազանց մեծ պարտականություններ տալով՝ ղեկավարությունը վտանգի է ենթարկում ձեր աշխատանքի որակը։ Եթե նրանք ցանկանում են ձեզ առաջադրանքներ ավելացնել, թող որոշեն, թե երբ եք լուծելու նրանք, որոնք արդեն կան: Ընդ որում, նույն աշխատավարձի դիմաց՝ ոչ, շնորհակալություն։

7. ԵՂԵՔ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ

Երբեմն ավելի հեշտ է կանխել մոտալուտ առաջադրանքը, քան հրաժարվել դրանից։ Եթե գիտեք, որ ձեզ դիմելու են խնդրանքով, ապա իմաստ ունի նախաձեռնությունը վերցնել և հայտարարել (ժողովի կամ ճաշի ժամանակ). «քիթ մաքրելու ժամանակ անգամ չունեմ»:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 731 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Որպեսզի դադարեն ձեզ նախանձել. երեք «Ա»-ի կանոնը

28.07.2022
Որպեսզի դադարեն նախանձել և ձեր մասին չար բաներ չխոսել, պետք է հետևես երեք «Ա»-ի կանոնին․ այս խորհուրդը տվեց հոգեբանը զրպարտությունից և հալածանքներից հյուծված հայտնի դերասաններից մեկին։

Սովորություններ, որոնք խլում են ձեր էներգիան և հաջողությունը

12.07.2022
Մարդկային էներգիան անսահմանափակ չէ։ Այն երբեմն ծախսվում է ինչ-որ անօգուտ բանի վրա, կամ մեր աուրան արգելափակվում է, չակրաները ճիշտ չեն աշխատում։ Դա տեղի է ունենում կործանարար սովորությունների պատճառով, որոնցից շատերը սխալմամբ համարում ենք անվնաս:

Արտահայտություններ, որոնք ակնթարթորեն մատնում են ցածր ինքնագնահատական ունեցող մարդուն

14.06.2022
Ուշադրություն դարձրեք այս արտահայտություններին. դրանք կարող են ոչ միայն ցույց տալ ձեր անինքնավստահությունը, այլև փչացնել ձեր մասին տպավորությունը:

Ինչպես սովորել «ոչ» ասել. անհրաժեշտ հրահանգներ

13.05.2022
Սկզբունքներ, որոնք պետք է յուրացնել, որպեսզի կարողանանք մերժել՝ ճիշտ ժամանակին և տեղում:

10 վատ սովորություն, որոնք հանգեցնում են աղքատության

29.04.2022
Շատերն իրենց շատ աղքատ են համարում, բայց չեն նկատում, որ հենց իրենք են մեղավոր այդ իրավիճակի համար։

Խոստովանություն

07.04.2022
Շնորհավոր Մայրության և գեղեցկության օրը, սիրելի լեդիներ։
 
 
 
Սիրում եմ քեզ՝ չկա ծայր,
Ու խնդրում եմ
Դարձի՛ր իմ
Զավակների
Անգին մայր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8654 անգամ
11.08.2022
Դիտվել է 422 անգամ
10.08.2022
Դիտվել է 398 անգամ
12.08.2022
Դիտվել է 242 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster