Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես արժեքավոր և ոճային տեսք ունենալ

30.04.2021

Հավանաբար նկատել եք, որ շատ հաճախ նմանատիպ հագուստով (իսկ երբեմն էլ նույն հագուստով) մարդիկ արտաքինից շատ տարբեր տեսք ունեն: Ոմանց պարագայում կերպարը նորաձեւ, ամբողջական, արժեքավոր է թվում: Իսկ մյուսների վրա, չնայած տեսողականորեն հագուստը նման է, այդպիսի զգացողություն չի ստեղծվում:

Կարելի է երկար խոսել թանկարժեք պարագաների, օծանելիքի, զարդերի և դիմահարդարման մասին: Բայց չե՞ք տեսել այս բոլորն ունեցող կանանց, որոնց կերպարում, չնայած դրան, ինչ-որ բան այն չէ:

Ի՞նչն այստեղ այն չէ, և ինչո՞ւ է այդպես տեղի ունենում։

600x400

Չենք անդրադառնա այնպիսի ակնհայտ բաների, ինչպիսիք են կազմվածքը, դեմքի հատկությունները, հասակը և այլն: Հաճախ հարցը դրանցում չէ, իսկ բնական տվյալները յուրաքանչյուրի համար անհատական են: Միակ բանը, որ պետք է հաշվի առնել, մարմնի կողմից փոխանցվող վստահության աստիճանն է: Դուք կարող եք լինել համեստ ու անվստահ մարդ, բայց որոշ վարժությունների դեպքում այդ ամենն արտաքուստ նկատելի չի լինի:

Ուղիղ մեջքով, ուղղված ուսերով և բարձրացված գլուխով հանգիստ մարմինը միշտ շատ ավելի գրավիչ կթվա, քան կաշկանդվածը՝ գլուխը ցած և ներքև նայող հայացքով:

Լուսանկարչական նկարահանումների համար տրվող տարբեր խորհուրդները դա հիանալի կերպով ի ցույց են դնում: Ահա մի պարզ օրինակ.

600x400

Առաջին և երկրորդ լուսանկարներում մույն մարդն է՝ ճիշտ նույն հագուստով: Բայց տարբերությունն ակնհայտ է: Դա ներքին ազատություն է, անկաշկանդվածությունը, ինքնավստահությունը: Հենց այս ուղերձն է տեսողականորեն ընկալվում:

Այս տեխնիկան աշխատում է անկախ կազմվածքից, հասակից, ավելորդ քաշից և այլն: Բոլոր դեպքում, կինը, ով գիտի, թե ինչպես զգալ իր մարմինը տարածության մեջ, գլուխը պահել ուղիղ և պարանոցը չքաշել ուսերի մեջ, միշտ ավելի լավ տեսք կունենա:

Օրինակի համար՝ մեկ այլ լուսանկար.

600x400

Նմանատիպ շրջազգեստներով կանայք են՝ սովորական պայմաններում: Նրանցից ո՞վ է ավելի լավ նայվում: Եթե կարծում եք, որ խնդիրը դեմքի կամ մազերի մեջ է, կարող եք պարզապես ձեր ափով ծածկել գլխի հատվածը:
Անշուշտ, ավելի գրավիչ տեսք ունի ձախից երկրորդը կանգնած կինը: Հարցը հաստատ հասակի մեջ չէ (նույն հասակի ևս երկուսը կան), ոչ էլ կազմվածքի՝ այն էապես չի տարբերվում: Այդ դեպքում՝ ի՞նչ տարբերություն:

Նայեք նրանցից յուրաքանչյուրի ափերին: Իսկ հիմա՝ ուսերին: Նրանցից միայն մեկի մոտ են ափերը չլարված, բայց, միևնույն ժամանակ, ուսերը ներքև են իջեցված: Մյուսների մոտ դրանք կամ առաջ ուղղված, կամ լարված են: Նույնը՝ կեցվածքի պարագայում է, միայն այդ կինն ունի ուղիղ մեջք: Մյուսների մոտ, ճիշտ է, կուզ չկա, բայց առկա է լարվածություն, անհանգստություն:

Պարզ օրինակ՝ գլխի և պարանոցի հետ կապված.

600x400

600x400

Որքա՞ն հեշտ է հետեւել մարմնին և սովորել արտահայտել առավելագույն հանգստություն ու վստահություն: Նախևառաջ՝ հարկավոր է ինքնուրույն աշխատել հայելու առաջ: Հայելու կամ հեռախոսի միջոցով կարող եք լավագույնս տեսնել, թե ինչպես եք նայվում կողքից: Հիշել, թե ուսերի, մեջքի, ձեռքերի որ դիրքում եք ամենագրավիչ տեսքն ստանում:

Կանանց ճնշող մեծամասնության համար բավական է լուծել միայն մեկ խնդիր՝ ուղղել կեցվածքը:

600x400

Դա անելու համար հարկավոր է մեջքի համար նախատեսված վարժություններ անել, ձգել մկանները: Դա ոչ միայն ձեզ հիանալի արտաքին տեսք կհաղորդի, այլև կօգնի մեջքն առողջ պահել և հետագայում ազատվել բազմաթիվ խնդիրներից:

600x400

Իհարկե, շատերի կողմից ցանկալի թանկարժեք ու ոճային կնոջ կերպար ստանալու համար կարելի է գնել թանկարժեք հագուստ, նորաձեւ պայուսակ ու կիրառել պրոֆեսիոնալ դիմահարդարում: Բայց այս ամենը գործում է միայն այն ժամանակ, երբ լուծված է հիմնական խնդիրը: Երբ ձեր մարմինը հանգիստ է և հարմարավետ, այդ ազատությունը զգացվում է և ակնհայտ տեսանելի է:

Փորձեք հետեւել ձեր մեջքի ու գլխի դիրքին ամբողջ օրվա ընթացքում և, ժամանակ առ ժամանակ, անցնելով հայելու կողքով, նայեք ձեզ կողքից: Դա շատ օգնում և մոտիվացնում է:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1385 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Լեհաստանին

21.09.2021
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբում:

Մեկնարկեց ՀԱՖ-ի «Ճանաչիր Հայաստանը» նոր նախագիծը

21.09.2021
Յուրահատուկ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան․ սեպտեմբերի 19-20-ը ավտոակումբների անդամների համար կազմակերպվեց «Լոռի թրիփ» ավտոարշավը, որի ընթացքում արտաճանապարհային մեքենաների շարասյունը եղավ լոռու մարզի դժվարանցանելի տեսարժան վայրերում:

10 սխալ պատկերացում քնի մասին, որոնք կարող են վնասել ձեզ

15.09.2021
: Մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է 7-9 ժամ քուն. ճշգրիտ ցուցանիշը կախված է տարիքից և անձնական նախասիրություններից:

Կենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանը

27.08.2021
Սերը հրաշալի զգացում է, որը կյանքը զարդարում է վառ գույներով: Մինչ ոմանք լող են տալիս զուգընկերոջ ջերմ ճառագայթների ներքո, մյուսները դեռևս փնտրում են իրենց երկրորդ կեսին: Աստղաբանները ներկայացրել են, թե կենդանակերպի որ նշաններն են 2021 թվականի աշնանը հանդիպելու իրենց սիրուն:

Բժիշկները բացահայտել են ամենօրյա ցնցուղից հրաժարվելու վտանգները

19.08.2021
Փորձագետները բացահայտել են ցնցուղ ընդունելու ամենաարդյունավետ հաճախականությունը և խոսել մարմնը կանոնավոր չլվանալու վտանգների մասին:

Մատչելի մթերքներ, որոնք պարունակում են առավելագույն սպիտակուց

06.08.2021
Պաշտոնական ուղեցույցների համաձայն՝ մեծահասակներին օրական 2000 կալորիա օգտագործելու համար անհրաժեշտ սպիտակուցի քանակը կազմում է մոտ 50 գրամ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-09-2021 12:57
Հայտնի է, որ տղամարդկանց և կանանց կենսաբանական ռիթմերը տարբեր են, և, հետևաբար, սեռերի մոտ սեռական ակտիվության գագաթնակետը տեղի է ունենում տարբեր ժամանակներում: Այսպիսով, ըստ սեքս-փորձագետ Ջորջեթ Կալիի, աղջիկներն ամենից շատ գրգռված են լինում երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, մինչդեռ տղաների համար այս ժամանակահատվածը առավոտյան 7: 30-ն է:
25-09-2021 12:54
Ֆրանսիական Saint Laurent հանրահայտ նորաձևության տունը հաջորդ տարվանից կդադարի մորթուց հագուստ մոդելավորել: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նորաձևության տան Kering «մայր» ընկերությունը:
25-09-2021 12:38
Ֆիթնեսի սիրահարը Նամիբիայից չի իմացել իր հղիության մասին, մինչեւ որ ծննդաբերությանը մնացել է ընդամենը մի քանի շաբաթ։ Հղիությունն աննկատ է մնացել լավ ֆիզիկական պատրաստվածության պատճառով: «Մտքովս չէր անցնում, որ կարող եմ հղի լինել», - ասել է 22-ամյա Ռեւոնի Ադամսը:
25-09-2021 12:27
Հայաստանը «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթում ներկայացնում է 23-ամյա մոդել Մարինա Շուքուրյանը:  Մարինան ծնունդով Երեւանից է, ավարտել է ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը, այժմ սովորում է գրաֆիկ դիզայն, մասնագիտությանը զուգահեռ՝ զբաղվում է մոդելինգով:
25-09-2021 04:47
Չինաստանի բնակիչը 10 րոպեում 1,5 լիտր կոկա-կոլա է ըմպել և հաջորդ օրը մահացել է: Ըմպելիքը խմելուց վեց ժամ անց 22-ամյա երիտասարդը որովայնի փքվածության և ցավի գանգատներով դիմել է Պեկինի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները զննել են հիվանդին և պարզել, որ խմիչքն արագ օգտագործելու հետևանքով նրա օրգանիզմում մեծ թվով գազ է կուտակվել՝ խոչընդոտելով թթվածնի հոսքը դեպի լյարդ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2021 թ

01.09.2021
Անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարների տեսլականը համատեղել իմպրովիզացիայի կարողության հետ: Այդ դեպքում ճակատագրի բոլոր անակնկալներն ու շրջադարձերը, նույնիսկ եթե դրանք անմիջական օգուտ չբերեն, հաճելի տպավորություններ կավելացնեն:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.09.2021
Դիտվել է 11093 անգամ
24.09.2021
Դիտվել է 6315 անգամ
25.09.2021
Դիտվել է 5242 անգամ
20.09.2021
Դիտվել է 1565 անգամ
23.09.2021
Դիտվել է 970 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster