Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչ չեն ների կենդանակերպի տարբեր նշանները

10.04.2019

Խոյ

Երբեք մի փորձեք դանդաղեցնել Խոյի էներգիայով լի արագ ընթացող գնացքը, նրանք չեն հանդուրժի դա: Ամեն սահմանափակում նրանց կողմից շատ վատ է ընկալվում, այդ պատճառով նրանց ազատություն տվեք:

Ցուլ

Իր ամբողջ ազատ ժամանակը Ցուլն իր համար հարմարավետության գոտի է կառուցում և Աստված մի արասցե դուք նրան զրկեք որևէ բարիքներից, որը նա ինքն իր համար է ստեղծել: Դա վերաբերվում է ոչ միայն նյութական մասին: Եթե դուք փորձում եք գողանալ նրա սիրուն, մեկընդմիշտ մոռացեք ներման մասին:

Երկվորյակ

Երկվորյակները բավականին սոցիալական էակներ են, այդ պատճառով նրանք չեն հանդուրժի իրենց շփման շրջանակի սահմանափակում: Եթե դուք սիրում եք ընդհատել մարդկանց, մոռացեք նրանց հետ շփման մասին, դա նրանց համար անտանելի է:

Խեցգետին

Խեցգետնի ներաշխարհը նրա սեփականությունն է, որում ոչ մեկին չի թույլատրվում մտնել: Այն պահին, երբ դուք խախտում եք այդ օրենքը, միանգամից հայտնվում եք, այսպես կոչված, սև ցուցակում: Գոյություն ունի մեկ բացառություն՝ եթե դուք, իրոք, մտերիմ եք Խեցգետնի հետ, նա ինքը դուրս կգա իր կաղապարից և ցույց կտա,թե  որքան նուրբ կարող է լինել մարդու էությունը:

Առյուծ

Առյուծներին կյանքի պես անհրաժեշտ են ընդունելություն և ծափողջյուններ, առանց այդ մանրուքների նրանք կկորցնեն իրենց: Եթե դուք չհիանաք կենդանիների արքայով, նա ուղղակի կմոռանա ձեզ: Երբ առյուծը քննադատության է ենթարկվում, նա բառի բուն իմաստով դառնում է վայրի: Սակայն հերիք է մեկ հիացմունքի ճիչ կամ ոգեվորված շունչ և նա սկսում է փայլել ասղից էլ վառ:

Կույս

Պեդանտությունը լավ գիծ է, սակայն ոչ այն աստիճանի, ինչպեսին Կույսի մոտ է: Հերիք է ուղղակի տունը չհավաքել և կռիվը ապահովված է: Նույնը վերաբերվում է կյանքի այլ ոլորտներին: Այս կենդանակերպի ներկայացուցիչները չեն շփվի այն մարդու հետ, ում կյանքը խառն է:

Կշեռք

Աշխարհում կարևորը ներդաշնակությունն է: Դրանում համոզված են Կշեռքները: Նրանք չեն տանի որևէ մեկին, ով կփորձի իր կյանք մցնել թեկուզ փոքր-ինչ աններդաշնակություն: Ներքին հանգստությունը և հավասարակշռությունը շատ հեշտ է խախտել և այդ ժամանակ ձեզ կտանի ամենամեծ փոթորիկը:

Կարիճ

Այս կծան էակները պատրաստ են ներել ամեն ինչ, բացի դավաճանությունից և պարտադիր չէ, որ դա լինի ֆիզիկական դավաճանություն: Ընտանիք, աշխատանք, երեխաներ և սեր, դա է Կարիճների սրբությունը: Մի դավաճանեք դրանք, այլապես դուք ներում չեք ստանա: Սակայն, եթե դուք հավատարիմ եք, Կարիճը ձեզ հետ կմնա մինչև վերջ:

Աղեղնավոր

Մի խոչընդոտեք Աղեղնավորին այլապես նա արագ կհեռացնի ձեզ իր ճանապարհից: Իմացեք, նրա նպատակը կարող է լինել ամեն բան, ուշադիր եղեք:

Այծեղջյուր

Արհամարհական վերաբերմունքը այն է, ինչ ոչ մի Այծեղջյուր չի ների: Այս կենդանակերպի ներկայացուցիչների մոտ գոյություն ունի յուրահատուկ ունակություն՝ ոտքի կանգնեցնել իրեն և շրջապատին: Սակայն դրա համար նրանց հարկավոր է աջակցություն և հարգանք:

Ջրհոս

Մի փորձեք թռչնին վանդակի մեջ վերցնել՝ դա կկործանի նրան, նույն կերպ մի փորձեք սահմանափակել ջրհոսին որևէ բանում: Նա իրեն փակված կզգա, ինչը կառաջացնի նրա զայրույթը և բուռն էմոցիաներ, որից հետո ձեզ դժվար կլինի ողջ մնալ:

Ձկներ

Ձկներն ամենա ոչ եսասեր կենդանակերպն է: Միակ բանը, որը նրանք չեն ների՝ նրանց օգնության մերժումն է: Նրանք անհրաժեշտություն են զգում օգնել մտերիմներին, այդ պատճառով՝ ուղղակի ընդունեք այդ փաստը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7185 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Չեմ ցանկանում սեքսով զբաղվել». 5 եղանակ լիբիդոն բարձրացնելու համար՝ ըստ գինեկոլոգների

12.06.2025
Մենք անցնում ենք կյանքի տարբեր շրջաններով, և պատահում է, որ մարմինը չի ցանկանում ինտիմ հարաբերություններ ունենալ զուգընկերոջ հետ: Ավելին, դա կարող է տեղի ունենալ ինչպես 50 տարեկանից հետո, այնպես էլ 30 կամ 20 տարեկանում:

Կենդանակերպի 5 նշան, որոնք չեն կարողանում սիրել

13.05.2025
Ոմանք իրենց զգացմունքները թաքցնում են սառնության դիմակի տակ, ոմանք վախենում են խոցելիությունից, իսկ ոմանք էլ կարծում են, որ սերը թուլություն է։ 

Կինը առողջ դուստր է ծննդաբերել քրոջ արգանդը փոխպատվաստելուց հետո. ինչպես է դա կատարվել

17.04.2025
Երեխան ստացել է կրկնակի անուն՝ ի պատիվ դոնոր մորաքրոջ և փոխպատվաստումն իրականացրած վիրաբույժի: Նա ծնվեց 2,06 կգ և լիովին առողջ։

Դուբայում երեկույթների ժամանակ, որտեղ հաշմվել է մոդելը, աստղերի որս է գնում

08.04.2025
Մարիա Կովալչուկը դեռ հիվանդանոցում է, և նրան սպասվում է երկարատև բուժում։

Աղջիկն իրեն գտել է ռուս նկարչուհու 115 տարի առաջ ստեղծած նկարում․ նմանությունը ցնցող է

11.03.2025
22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։

Գաղտնի սիրավեպեր. Կենդանակերպի նշաններ, ովքեր սիրում են թաքցնել իրենց զգացմունքները

26.02.2025
Ոմանց համար դա հատուկ մտերմություն պահպանելու միջոց է, մյուսների համար՝ արգելվածի և անհայտի հաճույք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 414 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 392 անգամ
26.06.2025
Դիտվել է 379 անգամ
27.06.2025
Դիտվել է 346 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster