Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակ ճշմարտություններ հարաբերությունների մասին, որոնք պետք է հիշել

09.04.2019

1. Ձեր կյանքի ճանապարհին դուք ոչ մի մարդու պատահական չեք հանդիպում:

Մենք ամեն օր հանդիպում ենք նոր մարդկանց և ամեն մի հանդիպումից մեր համար ինչ-որ կարևոր բան ենք քաղում: Ինչ-որ մեկը մեզ փորձության է ենթարկում, ինչ-որ մեկից մենք դաս ենք քաղում, ինչ-որ մեկից նոր բաներ սովորում, իսկ ինչ-որ մեկը մեզ ավելի լավն է դարձնում և դա ամենաարժեքավորն է:

2. Հարաբերություններում դուք ստանում եք այն, ինչ տալիս եք:

Հույս մի ունեցեք, որ ձեր կամակորություններին, մեղադրանքներին և վիրավորանքներին ի պատասխան դուք կստանաք ժպիտներ, գրկախառնություններ և սիրո խոստովանություններ: Եթե ցանկանում եք ըմբռնում, ապա դուք էլ պետք է ըմբռնումով մոտենաք: Ամեն ինչ վերադառնում է՝ դա հասարակ բանաձև է, որը միշտ աշխատում է:

3. Պետք չէ պայքարել մարդու կյանքում տեղ գրավելու համար:

Ստիպելով սիրված չես լինի: Շատերը մոռանում են այս հասարակ և շատ իմաստուն ճշմարտությունը: Դուք հաստատ չեք կարող իմանալ, պե՞տք է նրան դա արդյոք, թե՞ ոչ:

4. Բոլոր մարդիկ փոխվում են և դա նորմալ է:

Պահանջմունքները, մտքերը և նույնիսկ համոզմունքները փոխվում են: Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկը ասում է, որ դուք փոխվել եք, մի տխրեք և մի փնտրեք թերությունները ձեր մեջ: Միգուցե, հակառակը, այդ փոփոխությունները ձեր օգտին են: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե ձեր և ձեր մտերիմ ընկերոջ հետաքրքրությունները սկսել են տարբերվել, իսկ շփումը գնալով մարում է: Ավելի լավ է իրար մեկ-մեկ շնորհավորանքեր ուղարկել և պահպանել ջերմ հարաբերությունները, քան փորձել հարաբերություններից քամել այն, ինչ արդեն չկա և կուտակել վրդովմունքը: Եղեք անկեղծ:

5. Հարաբերությունների վրա պետք է աշխատել:

Հարաբերություններն իրենք իրանով չեն կառուցվում: Անկեղծությունը, փոխադարձությունը և հարգանքն այն հիմքն է, առանց որի հարաբերությունները փլուզվում են:

6. Պետք է կարողանալ ներել:

600x580

Շատերը համարում են, որ ներումը թուլության նշան է: Սակայն «ես քեզ ներում եմ» բառերը ամենևին չեն նշանակում, որ «ես չափազանց փափուկ մարդ եմ, այդ պատճառով չեմ կարող նեղանալ, իսկ դու կարող ես շարունակել փչացնել իմ կյանքը և ես քեզ ոչինչ չեմ ասի», այլ նշանակում է «ես թույլ չեմ տա անցյալին փչացնել ապագան և ներկան, այդ պատճառով ես քեզ ներում եմ»:

7. Վեճերը ժամանակի անիմաստ կորուստ է:

Որքան քիչ ժամանակ եք դուք ծախսում վիճելով այն մարդկանց հետ, ովքեր ձեզ վրդովեցնում են, այնքան քիչ ժամանակ եք դուք ունենում շփվելու այն մարդկանց հետ, ում սիրում եք: Եթե վեճը ձեր և ձեր սիրելի մարդու միջև է տիրապետեք ձեզ: Մի թույլ տվեք, որ բարկությունը պարուրի ձեզ, այլապես դուք կարող եք այնպիսի բաներ ասել, որի համար կփոշմանեք: Երբեմն նույնիսկ մեկ անզգույշ բառը կարող է քանդել ամուր հարաբերությունները:

8. Դուք չեք կարող փոխել ուրիշին:

Դուք պետք է սովորեք ընդունել ձեր մտերիմ մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Եթե ինչ-որ մեկը ձեզ դուրը չի գալիս, ապա ազնիվ եղեք և ասեք նրան: Միգուցե նա, ով ձեզ սիրում է փոխվի ձեր համար:

9. Որոշ մարդկանց բացակայությունը ձեր կյանքում կարող է ձեր օգտին լինել:

Մի վախեցեք փոխել շրջապատը: Պետք է կարողանալ բաց թողնել այն մարդկանց, ովքեր ձեր կյանք անհարմարություն են բերում:

10. Գնահատեք ձեր կողքին գտնվող մարդկանց:

Նրանց ժամանակ հատկացրեք: Հնարավոր է, ձեր հարաբերություններն ավարտվեն, սակայն, եթե նույնիսկ ինչ-որ բան հարատև չէ, դա չի նշանակում, որ չարժե դրա վրա ժամանակ ծախսել:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1655 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սպիտակ առնետի տարի․ աստղագուշակները նշել են 2020-ի ֆինանսկան հաջողակներին

13.12.2019
Կենդանակերպի ո՞ր նշաններին է Սպիտակ առնետի տարին տալու նոր ֆինանսական հնարավորություններ։

Կենդանակերպի երեք նշան, որոնք տարիների ընթացքում ավելի գեղեցիկ են դառնում

11.12.2019
Գաղտնիք չէ, որ աստիճանաբար կինը կորցնում է իր նախկին գրավչությունը: Ոչ մեկին չի հաջողվել խաբել ժամանակը: Այնուամենայնիվ, կան կնայք, ովքեր, կարծես, գիտեն հատուկ գաղտնիք:

7 բան, որոնց մասին խորհուրդ է տրվում ոչ ոքի չպատմել

04.12.2019
Երբեմն լռությունն իսկապես ոսկի է: Հատկապես, երբ դուք աներևակայելի երջանիկ եք և ցանկանում եք, որ ամբողջ աշխարհը իմանա այդ մասին:

Կենդանակերպի նշանների 6 զույգ, որոնց միջև կրքերը բորբոքվում են

31.10.2019
Երբեմն, մեզ ինչ-որ մարդիկ ձգում են, և չենք հասկանում, թե ինչու:

Բացահայտված է երջանկության գաղտնիքը. մի'շտ ասա «շնորհակալություն»

15.10.2019
Երջանկության եւ բարձր տրամադրության հասնելու ամենակարճ ուղիները գտնելը վաղուց է հոգեբանների ուշադրության կենտրոնում: Գերմանացի գիտնականները նորից անդրադարձել են «շնորհակալության թերապիային»:

Կենդանակերպի 5 նշան, որոնց ներկայացնող տղամարդիկ հակված են ունենալ թույլ բնավորություն

14.08.2019
Տղամարդկանց համար Կենդանակերպի այս նշանը չի խնայում իսկական կանացի որակները' քնքշություն, զգայականություն և խոցելիություն, նրանց պարգևատրելով փափուկ և մեղմ բնավորությամբ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-12-2019 11:01
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու համար կյանքի իմաստի ձեռքբերումը սերտորեն կապված է ինքնազգացողության և երկարակեցության հետ:
13-12-2019 10:50
Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը դուրս է եկել Նավթային երկրների բռնցքամարտի Աշխարհի ХVII գավաթի կիսափզրափակիչ: 69 կգ քաշային կարգում հանդես եկող Հովսեփյանը ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող մրցաշրջանի քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահլա Ալլահվերդիևայի նկատմամբ:
13-12-2019 10:35
«Միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող Զոզիբինի Տունցին հայտարարել է, որ իր արտաքինը հեռու է կատարյալ լինելուց։
13-12-2019 10:19
Նշանավոր օր՝ հայ ժողովրդի համար։ ԱՄՆ Սենատի կողմից միաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը Telegram-ում այսպես է արձագանքել ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին։
13-12-2019 09:56
Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքից Մայ անունով 27-ամյա տղամարդը հիվանդանոցում է հայտնվել աղջկա կատակով հասցրած հարվածից հետո: Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են նախօրեին, երբ աղջիկը կատակով հարվածել է փորին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019
Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.12.2019
Դիտվել է 2140 անգամ
11.12.2019
Դիտվել է 1227 անգամ
13.12.2019
Դիտվել է 1138 անգամ
10.12.2019
Դիտվել է 847 անգամ
09.12.2019
Դիտվել է 397 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster