Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Աշխատանքային սիրավեպ կամ ինչպես դիմակայել գայթակղությանը

04.04.2019

Շատ հաճախ ընկերություններում ստեղծվում են աշխատակիցների մտերմության պայմաններ: Սակայն որքանո՞վ է դա ճիշտ կորպորատիվ էթիկայի տեսանկյունից: Կարելի՞ է արդյոք խուսափել աշխատանքային սիրավեպից և ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

Որպես կանոն, կորպորատիվ էթիկան չի խրախուսում հարաբերություններն աշխատակիցների միջև, սակայն, ըստ վիճակագրության, ամեն երրորդ աշխատող ունենում է աշխատանքային սիրավեպ, որը, ի դեպ, ըստ հոգեբանների, բավականին երկարաժամկետ է լինում:

Դրանց պատճառները շատ են, սակայն ամենատարածվածը կարիերայի աճն է և երկարաժամկետ «կողք կողքի» աշխատանքը:

Երկրորդ պատճառը՝ «ուս ուսի» աշխատանքն է երկար ժամանակի ընթացքում: Սա հասկանալի է, քանի որ մարդիկ մշտապես իրար հետ ժամանակ անցկացնելով, սկսում են մտերմանալ: Սա կարելի է անվանել աշխատանքային սիրավեպ, այլ հարց է, թե ինչ դուրս կգա դրանից:

Տնօրենի կամ տնօրինուհու հետ ֆիզիկական մտերմությունն ավելի հաճախ տեղի է ունենում պաշտոնի բարձրացման ցանկությամբ դրդված և ավելի շուտ դա ուղղակի հաշվարկ է: Սակայն հաճախ լինում է նաև սիրո բռնկում կամ ժամանակավոր կամ երկարաժամկետ նույնիսկ այն դեպքում, երբ տանը նրանց սպասում են օրինական ամուսինները և  երեխաները:

Եթե խորը նայենք, ապա կտեսնենք, որ ամեն մի հարաբերություն հաշվարկ է, ուղղակի այն տարբեր կերպ է արտահայտված՝ կապված սպասված արդյունքներից: Աջակցության, մտերիմ հոգի, համախոհ գտնելու հաշվարկ, այս ամենը նույնպես բերում է աշխատակիցների մտերմության:

Ի՞նչ անել այդ դեպքում: Միակ ելքը յուրաքանչյուր աշխատակցի համար կանգ առնելն է, կարմիր լույս վառելն է ընտանիքից դուրս որևէ այլ սիրային հարաբերությունների առջև, քանի որ այդ սիրավեպը դատապարտված է ամենասկզբից և չունի ոչ մի ապագա: Եթե կա հնարավորություն՝ պետք է փոխել աշխատանքային վայրը, այդ պարագայում կարելի է ոչ միայն փրկել ընտանիքը, այլև խուսափել մեղքի զգացումից, որը երկար ժամանակ կտանջի: Երկրորդ տարբերակը՝ խուսափել շփումից, քանի որ մշատապես կողքին գտնվելիս դժվար է դիմանալ և չմտերմանալ:

600x580

Երբ աշխատանքային սիրավեպը լինում է չամուսնացած աշխատակիցների միջև, այլ գործընկերները դրան այլ կերպ են վերաբերվում: Սակայն այս դեպքում երկուսն էլ պետք է զգույշ լինեն, քանի որ նրանց գործընկենրի մեջ կարող են լինել այնպիսիք, ովքեր կնախանձեն ջերմ, հաստատուն հարաբերություններին և կփորձեն փչացնել դրանք, թեև իրական սիրո սռկայության դեպքում դա անհնար է, և ի վերջո զույգը կամուսնանա: Դա աշխատանքային սիրավեպի տրամաբանական հետևանքն է, որը որևէ վնաս չի հասցնում շրջապատին և երկու կողմին մոտ մարդկանց:

Այլ սիրավեպեր սակայն կարող են վնաս հասցնել կողմերի էմոցիոնալ և արտադրական վիճակին ու կողմերից մեկը սովորաբար որոշում է կայացնում վերջ դնել հարաբերություններին: Այդպիսի բաժանման արդյունքը կարող է լինել ինչ ասես՝ կախված լքված կողմի զգացմունքային և հոգեկան վիճակից:

Կան ընկերություններ, որոնք չեն ընդունում աշխատանքի ամուսինների կամ նույն ընտանիքի անդամների, կան ընկերություններ, որոնք թույլ չեն տալիս աշխատանքային սիրավեպեր:

Աշխատանքային սիրավեպի ամեն մի առանձին դեպք ունի իր սկիզբն ու վերջը: Արդյունքը շատ հաճախ կախված է լինում ընյերության քաղաքականությունից:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1244 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հնարք, որոնք կօգնեն ձեզ սիրահարացնել ցանկաված տղամարդու

18.02.2020
Շատ կանայք կարծում են, որ իրեք պետք է «վերցնեն իրենց տղամարդուն»:

Ինչպիսի կանայք են խելքահան անում տղամարդկանց

06.02.2020
Կա կանանց մի քանի տեսակ, որոնց տեսնելով տղամարդիկ պարզապես են գլուխները կորցնում են:

2020-ի Աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

01.01.2020
Նոր տարում դուք պետք է համառորեն պաշտպանեք ձեր դիրքերը և հասնեք ձեր նպատակներին։

10 ամենակարևոր գործերը, որոնք պետք է արվեն Նոր տարվա նախօրեին

27.12.2019
Դեկտեմբերն ամենալավ ժամանակն է տարվա արդյունքներն ամփոփելու համար, շնորհակալություն հայտնելու Տիեզերքին այն ամեն լավի համար, որ տվել է ձեզ:

Մաքրության 7 արևելյան կանոն

20.12.2019
Սիրեք ու փոխարենը ոչինչ մի պահանջեք: Սերն ինքնին երջանկություն է:

Դե՝ իհարկե

25.11.2019
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2020 11:00
Հնդկաստանի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել այն մասին, որ կին սպաներին կարող են թույլատրել հրամանատարական պաշտոններ զբաղեցնել եւ բանակում կարիերա անել տղամարդկանց հետ հավասար:
18-02-2020 10:56
Եվգենի Պետրոսյանի 30-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, խոստովանել է, որ հրապարակայնությունը փչացնում է իր կյանքը. «Վեց անգամ ցանկացել եմ ջնջել սոցիալական ցանցերի էջերը»:
18-02-2020 10:49
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ չի կարելի վստահել դեմքի արտահայտությանը էմոցիաները որոշելու համար: Ըստ Օհայոյի համալսարանի աշխատակիցների՝ զրուցակցի դեմքի արտահայտությունը չի կարելի օգտագործել որպես էմոցիաները որոշելու միջոց:
18-02-2020 05:05
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան Instagram սոցիալական կայքի իր էջում նոր կերպարով լուսանկար է հրապարակել՝ մանրամասնելով, որ լուսանկարում կրում է տարբեր ազգերի ներկայացուցիչների ջանքերով ստեղծված զգեստ: Զգեստի հեղինակներից մեկը հայկական ծագումով մոսկվայաբնակ դիզայներ Ալեքսանդր Հարությունովն է:
18-02-2020 01:07
«Դիսնեյի» դերասանուհի Նիկիտա Վալիգվան մահացել է 15 տարեկան հասակում: Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտնել են Ուգանդայի դպրոցից, որտեղ նա սովորում էր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

LADYNEWS TV
Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.02.2020
Դիտվել է 5954 անգամ
17.02.2020
Դիտվել է 1241 անգամ
12.02.2020
Դիտվել է 921 անգամ
14.02.2020
Դիտվել է 703 անգամ
18.02.2020
Դիտվել է 531 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster