Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ

Պրեմիերաներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

28.03.2019

Մարտի 28-ին հերթական առաջնախաղն էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ երկրորդ անգամ ըմբոշխնելու Ջուզեպե Վերդիի «Աթթիլա» օպերայի բեմական կատարումը, որի առաջին պրեմիերան տեղի էր ունեցել փետրվարի 21-ին։

Ինչպես մեր հետ զրույցում նշեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ թատրոնի մեներգիչների, նվագախբի և երգչախմբի մասնակցությամբ մատուցվող ներկայացումն իր առանձնահատուկ տեղն ունի աշխարհի լավագույն բեմերում։ «Սա Վերդիի վաղ շրջանի ամենակատարյալ օպերան է, որը հենց ինքը՝ կոմպոզիտորը, առանձնահատուկ բարձր է գնահատել, ու շատ կարոր էր այն ունենալ նաև մեր բեմում։ Հույս ունեմ, որ մի օր Աթթիլայի դերում հանդես կգա մեր աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանը»,-նշեց Հարություն Արզումանյանը։ Դիրիժորը ուրախությամբ հիշատակեց, որ քսանհինգ տարվա դադարից հետո Բարսեղ Թումանյանն անցյալ տարի կրկին հանդես եկավ երևանյան բեմում՝ մասնակցելով Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» ներկայացմանը։

600x580

Նախերգանքից և երեք գործողությունից բաղկացած օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակը Տեմիստոկլե Սոլերան է, այն գրվել է գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների «Աթթիլա, հոների արքա» պիեսի հիման վրա։ Օպերան առաջին անգամ ներայացվել է 1846 թ․ մարտի 17-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում։ Գործողությունները կատարվում են 5-րդ դարի կեսին՝ Ակվիլեիայում, Ադրիատիկ ծովի ծովածոցում՝ Հռոմի մերձակայքում։

600x580

Հերոսներին մարմնավորել են Հայկ Տիգրանյանը (Աթթիլա), ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանը (Օդաբելա) և Սարգիս Աղամալյանը (Ֆորեստո), Դավիթ Բաբայանցը (Էցիո), Հովհաննես Անդրեասյանը (Ուլդինո), այլ սիրված երգիչներ։ Հարություն Արզումանյանի խոսքով՝ դատելով հանդիսատեսի ու մեկնաբանների արձագանքներից, ներկայացումն այսուհետ իր կայուն տեղը կունենա թատրոնի խաղացանկում։

Առաջիկա շաբաթ ևս մեկ առաջնախաղ է սպասվում հայ երաժշտասերներին։ Ապրիլի 4-ին կկայանա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Սա ևս երկրորդ առաջնախաղն է․ փետրվարի 25-ին կայացած առաջին պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում։

600x580

Ինչպես մեր զրույցի ընթացքում բնորոշեց բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանը«Շատ կրթող, բարություն և լույս սփռող, խորը փիլիսոփայություն ունեցող ներկայացում է, որն ուղղված է թե մեծերին, թե երիտասարդ լսարանին։ Օպերան իր թվացյալ հեշտության մեջ բավականին բարդ ստեղծագործություն է և երգիչների ու նվագախմբի մեծ կատարողական վարպետություն է պահանջում։ Այստեղ չկան փոքր դերերգեր, գրեթե բոլորը գլխավոր են»։ Նրա խոսքերով՝ իրենց վարպետությամբ փայլում են Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Կիմ Սարգսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Մերի Մովսիսյանը, Ալինա Փահլևանյանը, Մարինե Դեինյանը, Աննա Մնացականյանը, Թամարա Դադոյանը։

600x580

Սա «Դոն Ժուանից» հետո երկրորդ ներկայացումն է, որ Մոցարտի օպերաներից բեմադրվում է հայկական բեմում։ Երկու գործողությամբ «Կախարդական սրինգ»-ը երբևէ Հայաստանում այսպես ամբողջական չի ներկայացվել, եղել է միայն համերգային տարբերակը։ Իտալացի Պաոլո Միչիկեի բեմադրած ներկացումը հագեցած է լուսային և լազերային բազմաթիվ էֆեկտներով, գունագեղ հագուստներով։

600x580

Ի դեպ, մինչ հայկական բեմահարթակում առաջնախաղն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրած «Կախարդական սրինգ»-ը անցյալ տարի հաջողությամբ ներկայացվել է Դուբայում և Քուվեյթում: Հենց հայ կատարողները պատիվ ունեցան բացելու Քուվեյթի ազգային օպերային թատրոնի նորակառույց շենքը և այս երկրի պատմության մեջ բեմադրել առաջին օպերային ներկայացումը։ «Սա հայկական արվեստի՝ արտերկիր արտահանման լավագույն օրինակներից է»,-նշեց Հարություն Արզումանյանը։

600x580

Պրեմերաների առումով բավականին բեղուն կարելի է համարել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերջին ամիսների գործունեությունը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ջանքերով նորովի բեմադրվեցին Բիզեի «Կարմեն»-ը, Չուխաջյանի «Կարինեն»՝ որի հիմքում դրվեց Ֆրանսիայում հայտնաբերված բնագիրը՝ Չուխաջյանի գործիքավորմամբ, Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ Մասնեի «Մանոնը», ինչպես նաև Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն»։ Վերջինս երեկ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա լավագույն ներկայացում» մրցանակին։

Լուսինե Զորյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 2433 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2020 թվականի ամենահանրահայտ ֆիլմերը

11.12.2020
2020-ը իրավամբ կարելի է անվանել ֆիլմերի տարի։

«Էմիլին Փարիզում». Netflix ընկերության նոր սերիալը

17.10.2020
Փարիզում երազանքներն իրականություն են դառնում։ Իր հեքիաթային արկածների մասին պատմում է Էլիմին՝ քսանամյա հետաքրքրասեր ամերիկուհին, որն իր կարիերայում նոր բարձունքներ գրավելու նպատակով մեկնում է սիրո քաղաք։

Պրեմիերաներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

28.03.2019
Սա հայկական արվեստի՝ արտերկիր արտահանման լավագույն օրինակներից է:

Տղամարդկանց իդեալը և օրինակելի՝ կանանց համար․ Մոնիկա Բելուչիի 10 լավագույն դերերը

01.10.2018
Իտալացի դերասանուհու ծննդյան կապակցությամբ, ում 54 տարին լրացավ սեպտեմբերի 30-ին։

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը` Թիլան Բլոնդոն դարձել է արկածային ֆիլմաշարի աստղ

14.07.2018
17-ամյա Թիլան Բլոնդոն, ով դարձել է L`Oreal Paris-ի ամենաերիտասարդ աստղը, գրավում է ոչ միայն համաշխարհային նորաձևության բեմահարթակները և գունազարդ ամսագրերի կազմերը, այլև կինոաշխարհը:

5 կատարյալ ֆիլմ աշնանային երեկոյի համար

01.09.2017
Աշուն է. շատերը սիրում են այն յուրահատուկ մթնոլորտի և մելանխոլիկ տխրության համար, ինչը թույլ է տալիս տեղավորվել տաքուկ պլեդի տակ աշնանային անձրևոտ եղանակին, խմել տաք կոկաո և ընկղմվել կինեմոտոգրաֆի աշխարհի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-01-2021 08:55
Հունվարի սկզբին գաղտնի հարսանիքի մեջ կասկածվող Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի անսպասելի բաժանումից հետո ցանցը ակտիվորեն քննարկում է աստղային զույգի միջև տարաձայնությունների հնարավոր պատճառները: Վերջերս Դավայի բլոգում հաճախ է հայտնվում պարուհի և պարուսույց Դարիա Փեյլին:
25-01-2021 00:44
Սովորություններ, որոնք սպառնում են տեսողությանը. 1. Կարդալ մեքենայով երթևեկելու ընթացքում։ 2. Քնի պակաս։ 3. Նոութբուքով կամ պլանշետով ֆիլմ դիտելը։  4. Արևի ճառագայթների ազդեցությունը։ 5. Համակարգչով աշխատելու ընթացքում քիչ թարթելը։
25-01-2021 00:41
Ինդոնեզիայում 30-ամյա Ռիտա Դակոտայի հանգիստն ընդհատվել է առողջական լուրջ խնդիրների պատճառով: Երգչուհին շտապ հոսպիտալացվել է։
25-01-2021 00:35
YouTube-ի Netflix ալիքում հայտնվել է «Բիջերթոնները» սերիալի երկրորդ եթերաշրջանի անոնսը: Դա զգեստավորված դրամա է, որի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի սկզբին, Լոնդոնում: Առաջին սեզոնը թողարկվեց դեկտեմբերի 25-ին և կարողացավ դառնալ Netflix-ի ամենահաջողված ինքնատիպ նախագծերից մեկը' 2020-ի վերջին եռամսյակում:
25-01-2021 00:02
Երգչուհի Վերա Բրեժնևան ասել է, որ կուլտային «Վիագրա» խմբի «ոսկե կազմից» իր հեռանալու պատճառը միայն մենակատարի կարիերան չէր, և ոչ էլ ամբողջ ժամանակը ընտանիքին նվիրելու ցանկությունը: Ինքնուրույն առաջընթացը սկսվել է ավելի ուշ, իսկ խմբից ստիպված էր հեռանալ ի հայտ եկած բացասական հանգամանքների պատճառով: Բրեժնևայի խոսքով, նա սկսել է զգացմունքային ուժասպառություն զգալ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2021 թ․

31.12.2020
Աստղագուշակը խորհուրդ են տալիս 2021 թվականի հունվարին չափավորել հավակնությունները և չլողալ հոսանքին հակառակ:

LADYNEWS TV
Հայտնի երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր You Should Know երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.01.2021
Դիտվել է 5095 անգամ
25.01.2021
Դիտվել է 1004 անգամ
19.01.2021
Դիտվել է 749 անգամ
19.01.2021
Դիտվել է 700 անգամ
20.01.2021
Դիտվել է 423 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster