Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

8 էքսպրես որոշում` արագ գեղեցկանալու համար

13.03.2019

Ամենայն հավանականությամբ ձեզ ծանոթ է այն իրավիճակը, երբ ձեր սիրած տղամարդը կանչում է ժամադրության, սակայն մերժում է ստանում ձեզանից, որովհետև այսօր դուք լավ տեսք չունեք:

Եթե դա տեղի է ունեցել մեկ անգամ, ոչ մի սարսափելի բան չկա, բայց, եթե այդպես շարունակվի, ձեր արքայազնին կփախցնեն: Ահա տարբերակներ, որոնք կօգնեն ձեզ արագ տեսքի գալ և գնալ ժամադրության:

Ինչպես արագ կարգի բերել ձեզ

Լվացվեք աղաջրով

Որպեսզի շուտ հանեք դեմքի այտուցվածությունը, երկու ափսեների մեջ մի-մի բաժակ ջուր լցրեք և ամեն մեկում խառնեք մեկ թեյի գդալ աղ: Ամենակարևորը հետևեք, որ մեկ ափսեում ջուրը տաք լինի, իսկ մյուսում՝ շատ սառը: Հերթականությամբ լվացվեք ամեն ափսեից: Արդյունքը միանգամից տեսանելի կլինի:

Ցնցուղ ընդունեք

Եթե դուք լավ չեք քնել կամ հոգնել եք, ընդունեք կոնտրաստային ցնցուղ: Այն կօգնի ոչ միայն թարմացնել մարմինը, այլ նաև միտքը: Սակայն ուշադիր եղեք: Եթե նախօրեին ալկոհոլային խմիչք եք օգտագործել, ավելի լավ է այն փոխարինեք տաք լոգանքով:

600x580

Դեմքին սրճային սկրաբ քսեք

Եթե արդեն հասցրել եք վայելել բուրավետ սուրճը, ապա օգտագործեք նստվածքը որպես դեմքի սկրաբ: Ընդամենը 5 րոպեանոց մերսում և անճանաչելի դեմք:

Օգտագործեք սառուցի կտորներ

Եթե սուրճի սկրաբը չեք օգտագործում, փոխարինեք այն սառույցով: Ի դեպ այս միջոցը ավելի արդյունավետ է մաշկը կարգի բերելու համար:

Քսեք դիմակ վարսակից

Ցանկանո՞ւմ եք մաշկին իրական տոն պարգևել, փորձեք մանրացնել մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները, խառնել կես բաժակ կաթով և քսել դեմքին: Այս դիմակը հարթացնում է նույնիսկ մանր կնճիռները:

Թեյով թրջոցներ դրեք

Կանաչ թեյը ոչ միայն կենսունակություն է հաղորդում օրգանիզմին, այլև վերացնում է աչքերի տակի պարկերը: Դրեք աչքերի վրա կանաչ թեյի թուրմով պարկիկները և այտուցվածությունը 10 րոպեից կվերանա:

Խնամված մազերը գործի կեսն է

Լվացեք, չորացրեք և հարդարեք մազերը: Եթե ոչ ժամանակ ունեք, ոչ էլ հավես լվանալուց հետո գեղեցիկ հարդարելու, սանրեք և պոչ կապեք: Հիշեք՝ չխնամված մազերով աղջիկը պարտվում է նույնիսկ գեղեցիկ դեմք ունենալու դեպքում:

Դիմահարդարումը պետք է թեթև լինի

Եթե չեք ցանկանում ձեր տարիքից մեծ երևալ, օգտագործեք դիմափոշի կամ տոնային կրեմ լոսարձակող մասնիկներով, մատիտը սովորականից մեկ տոն բաց գույն ընտրեք, իսկ անփայլ շրթներկի փոխարեն քսեք շրթունքների փայլ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1960 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մազերի որ գույնն է Կենդանակերպի նշաններին հաջողություն բերում

13.11.2019
Մազերի ճիշտ ներկունը ուժեղացնում է բնական տվյալները և օգնում հասնել նպատակին։

Մթերքներ, որոնք այրում են փորի ճարպը

29.10.2019
Ներքին ճարպը, որը հավաքվում է փորին, վնասակար է մարդու առողջության համար։

Պատչերի օգտագործման սխալներ, որոնք կատարում են բոլորը

23.10.2019
Պատչերը լավ օրինակ են նրա, թե ինչպես են ասիական երկրների միջոցները արմատավորվում  արևմտյան կանանց դեմքին:

Ինչու են սպիտակ մազերը հայտնվում ժամանակից շուտ

04.10.2019
Գենետիկա՞ն, սխալ ապրելակե՞րպը, թե՞ խնամքը․ ի՞նչը կամ ո՞վ է մեղավոր սպիտակ մազերի վաղ հայտնվելու համար։

Ինչպես ճիշտ մաքրել չոր մաշկը․ 5 պարզ կանոն

26.09.2019
Չոր մաշկը ցուրտ եղանակին իր տիրոջը սիրում է «նվիրել» չափից դուրս զգացականություն, քոր և թեփակալում։

5 խորհուրդ դիմահարդարից

20.09.2019
Մասնագետները պնդում են, որ թարթիչները փչացնում են ոչ թե կոսմետիկան, այլ սխալ խնամքը և դիմահարդարման մաքրումը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-12-2019 08:17
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ երբեք չի ունեցել «լեսբիական սիրավեպ»:
06-12-2019 08:13
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում 23-ամյա կնոջն այրել են դատարանի ճանապարհին, որտեղ նա պետք է ցուցմունք տար երկու տղամարդկանց դեմ, որոնք մեղադրվում են նրան բռնաբարելու մեջ:
06-12-2019 07:59
«Միսս Պակիստան-2012»-ի տիտղոսակիր, «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի մասնակից 32-ամյա Զանիբ Նավիդն ավտովթարի զոհ է դարձել: Դեպքը պատահել է ԱՄՆ-ում: Նավիդն ինքն է եղել իր Mercedes CL2 ավտոմեքենայի ղեկին:
06-12-2019 05:49
Շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգը, որը համաշխարհային ճանաչում է ստացել որպես էկոակտիվիստուհի, դարձել է 2019 թվականի «Հանուն արժանապատիվ կենսակերպի» միջազգային պարգեւի դափնեկիր, որը շնորհում են շրջակա միջավայրի ու մարդու իրավունքների բնագավառում կատարած աշխատանքի համար եւ հաճախ անվանում են այլընտրական Նոբելյան մրցանակ։
06-12-2019 01:47
Վերոնայում ներկայացրել են Pirelli օրացույցի 47-րդ թողարկումը: Այս տարի դրա թեման է՝ «Ջուլիետայի որոնումներում»: Բոլոր լուսանկարներն արել է իտալացի ֆեշն-լուսանկարիչ Պաոլո Ռովերսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019
Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.12.2019
Դիտվել է 12462 անգամ
01.12.2019
Դիտվել է 2511 անգամ
02.12.2019
Դիտվել է 1952 անգամ
02.12.2019
Դիտվել է 778 անգամ
04.12.2019
Դիտվել է 563 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster