Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սիրո, հարստության և առողջության մասին

07.03.2019

Մի անգամ մի կին տնից դուրս եկավ և բակում տեսավ երեք մորուքավոր ծերունու։

-Դուք պետք է, որ քաղցած լինեք։ Խնդրում եմ՝ տուն եկեք և կերակրվեք,-առաջարկեց բարի կինը։

-Մենք չենք կարող միասին տուն գալ,-պատասխանեցին նրանք։

-Բայց ինչո՞ւ,-զարմացավ տանտիրուհին։

Ծերունիներից մեկը բացատրեց․

-Նրա անունը Հարստություն է, ասաց նա՝ ցույց տալով իր ընկերներից մեկին։-Մյուսի անունը Առողջություն է,

իսկ ինձ՝ Հարստություն են կոչում։

Այնուհետև ծերունին ավելացրեց․

-Հիմա տուն գնա և խորհրդակցիր ամուսնուդ հետ, թե մեզանից ո՞ւմ կուզեիք, որ ձեզ հյուր գար։

Կինը տուն մտավ և ամուսնուն պատմեց տեսածի մասին։ Ամուսինը շատ ուրախացավ։

-Ինչ լավ է,-ասաց նա,-եթե ընտրություն է պետք անել, արի հրավիրենք Հարստությանը։ Թող գա, ու

հարստությամբ լցնի մեր տունը։

Նրա կինն առարկեց․

-Սիրելիս, Իսկ ինչո՞ւ չհրավիրենք Առողջությանը։

Նրանց աղջիկն անկյունում նստած լսելով ծնողների խոսակցությունը, մոտեցավ իր առաջարկով․

-Իսկ ինչո՞ւ չհրավիրենք Սիրուն։ Չէ՞ որ այդ ժամանակ մեր տանը կթագավորի սերը։

-Արի համաձայնվենք մեր աղջնակի հետ, ասաց ամուսինը կնոջը։-Գնա և հյուր հրավիրիր Սիրուն։

Կինը դուրս եկավ և ծերունիներին հարցրեց․

-Ո՞վ է ձեզնից Սերը։ Համեցեք տուն՝ կլինեք մեր հյուրը։

Սեր անունով ծերունին շարժվեց դեպի տան կողմը։ Մյուս երկուսը հետևեցին նրան։ Զարմացած կինը հարցրեց

Հարստությանն ու Առողջությանը․

-Ես հրավիրեցի միայն Սիրուն, ինչո՞ւ եք դուք գալիս։

Ծերունիները պատասխանեցին․

-Եթե դուք հրավիրեիք Հարստությանը կամ Առողջությանը, մյուս երկուսը փողոցում կմնային։ Սակայն քանի որ հրավիրեցիք Սիրուն, ուր որ նա գնում է, մենք միշտ նրա հետևից ենք գնում։ Որտեղ կա Սեր, այնտեղ միշտ կա և Հարստություն, և Առողջություն։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի Լեդիներ։ Ձեզ՝ անսահման Սեր։

LADYNEWS.am

Դիտվել է 1659 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես փոխել կյանքը 180 աստիճանով․ 9 խորհուրդ

09.08.2019
Ներկայացնում ենք կյանքի հիմնական իմաստնություններ, որոնք օգտակար կարող են լինել նրանց համար, ովքեր երազում են փոփոխությունների մասին։

Կանացի լինելու գաղտնիքը

28.06.2019
Վարդագույն այտերը և բոլորին ժպտալը, ինչ խոսք, հրաշալի է, սակայն, եթե բացի այդ դուք ոչինչ չգիտեք և չեք կարող, ապա կանացիությունը լիարժեք չէ:

5 հայտանիշ, որոնցով կարելի է հասկանալ` դուք տղամարդուն դուր չեք եկել

23.06.2019
Իրականում առաջին ժամադրությանը մանրակրկիտ նախապատրաստվում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ:

Երկու արտահայտություն, որոնք երջանիկ զույգերը միմյանց ասում են ամեն օր

12.06.2019
Պարզ խոսքեր՝ հավերժ սիրո համար

Ամեն ինչ շատ պարզ է. դուր չի գալիս ինչ-որ բան` փոխիր, մի նվնվա

25.05.2019
Վատ է ձեզ տվյալ մարդու հետ ապրելը` մի ապրեք:

Ինչպես ազատվել առօրեականությունից և կյանքը բազմազան դարձնել

30.04.2019
Գարուն է, սակայն մենք միևնույն է դեպրեսիա մեջ ենք: Սակայն իրականում մենք ուղակի հոգնել ենք առօրեականությունից: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2019 04:09
Նոր հետազոտություններից պարզվել է, որ քնի խանգարումը կարող է լուրջ առողջական հետևանքներ առաջացնել և հրահրել մի շարք հիվանդություններ, որոնք հաճախ իմունային բաղադրիչ ունեն, օրինակ, բորբոքումները:
20-09-2019 04:07
Հարավարևելյան համալսարանի (Չինաստան) Բժշկության դպրոցի գիտնականները հայտարարել են շաքարային դիաբետով հիվանդների համար ալկոհոլի օգտակարության մասին:
20-09-2019 04:03
Վիագրայից անսպասելի ալերգիկ ռեակցիան հանգեցրել է սեռական օրգանների անդամահատմանը. պացիենտի մոտ, ում անունը չի նշվում, պատրաստուկն ընդունելուց հետո արյան հոսքի խանգարում է սկսվել:
20-09-2019 04:01
Արգենտինայի բնակիչները որոշել են տնտեսել հակաբեղմնավորիչ միջոցների վրա՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ։ Դեղագործների եւ արտադրողների խոսքերով, կտրուկ անկման, արժույթի արժեզրկման եւ հիվանդագին ինֆլյացիայի ֆոնին պահպանակների եւ հակաբեղմնավորիչ հաբերի վաճառքն անկում է ապրել:
20-09-2019 02:06
Մյուզիքլը՝ հիմնված հանրաճանաչ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի վրա, կհայտնվի Բրոդվեյում 2020 թվականի հուլիսի 14-ին: Ոչ ոք չգիտի, թե ովքեր կմարմնավորեն դերերը, որոնք հռչակ են բերել Մերիլ Սթրիփին, Էն Հեթուեյին և Էմիլի Բլանթին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 9-15-ը 2019 թ․

09.09.2019
Լավ ժամանակահատված է նոր նախաձեռնությունների համար, հատկապես մասնագիտական և ֆինանսական ոլորտներում:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.09.2019
Դիտվել է 13055 անգամ
20.09.2019
Դիտվել է 581 անգամ
17.09.2019
Դիտվել է 273 անգամ
18.09.2019
Դիտվել է 266 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster