Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հաղթահարել բարդույթները. 6 տարբերակ

21.02.2019

Հոգեբանությունը մեզ պատմում է գիտակցված և անգիտակցաբար ձևավորված կարծրատիպերի, զգացմունքների, մտքերի մասին, որոնք հիմնված են մեր հիշողությունների, փորձի վրա և որոնք մեր մեջ ձևավորել են վարքի և էմոցիաների որոշակի շաբլոն: Այս ամենը հասարակությունում անվանում են բարդույթներ, որոնք, ինչպես համարվում է, խանգարում են մարդկանց ապրել կամ որևէ բան ցանկանալ:

Ինտրահոգեբան Մարիա Կոնտեն ունի իր հայացքը այս ամենի հանդեպ: Նա համոզված է` պետք է սովորել ապրել, այդ ժամանակ բարդույթների հարցը ինքն իրեն կփակվի: Պետք չէ հրաշքի սպասել, պետք է սկսել աշխատել կյանքի վրա ինքնուրույն:

Փորձեք նայել բարդույթներին այլ անկյունից: Բարդույթը դա իրավիճակ է, որին մարդը ինքն է հասնում: Դրա հիմքում կարող են լինել վախը, նախանձը, նմանակումը դեռ մանկուց: Ծնողները կարևոր գործոն են երեխայի գիտակցության ձևավորման մեջ: Այն թե ինչպես է փոքրիկը ընկալել իր մայրիկին, հիմք է դնում նրա հարաբերությունների ձևավորմանը բոլոր կանանց հետ, ում նա կհանդիպի իր կյանքում: Բացի այդ հենց դա է ազդելու նրա վրա, թե ինչպիսին է լինելու նրա տունը, ապրելու վայրը, աշխատանքը: Հոր ընկալումը հիմք է դառնում կյանքում հանդիպած տղամարդկանց հետ հարաբերություններում: Սակայն այս ամենը կարելի է փոխել:

Ոչ մի պայման

Պետք չէ պայմաններ դնել ոչ ինքներդ ձեզ, ոչ կյանքին, ոչ այլ մարդկանց: Կարևոր է ընդունել և հարգել ինքներդ ձեզ` ձեր կյանքում գտնվող մարդկանց ընտրության և տեղի ունեցող իրադարձությունների համար: Փորձեք հասկանալ, որ ձեր կյանքը հորինված և ստեղծված է ձեր կողմից:

Ընդունեք ինքներդ ձեզ

Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք: Եթե դուք ձեզ նվաստացրել եք, ձեզ միանգամից կնվաստացնեն խանութում, փողոցում, տրանսպորտում: Ուրիշի վրա նեղանալը, նույնպես նշանակում է ինքներդ ձեր վրա նեղանալ: Ծիծաղել ուրիշի վրա՝ ծիծաղել ինքներդ ձեր վրա: Ատել ինչ-որ մեկին՝ ատել ինքներդ ձեզ: Ոչ մեկը չի կարող ձեզ անախորժություններ պատճառել առանց ձեր թույլտվության: Նույն կերպ դուք չեք կարող դա անել ուրիշի հետ առանց նրանց ներքին թույլտվության:

600x580

Դուք ունեք ամեն անհրաժեշտ բան

Ինչու՞ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք ունենք տուն, աշխատանք, մտերիմներ, հնարավորություններ: Ինչու՞ պետք է կորցնել ոտքերը, որպեսզի հասկանալ, որ կարելի է վազել: Եվ ընդհանրապես ինչու՞ է պետք կորցնել որևէ բան, որպեսզի սկսել այն գնահատել: Սովորելով գնահատել այն ինչ մենք ունենք, կարիք չի լինի կորցնել դա:

Անկեղծ եղեք ինքներդ ձեր հետ

Երջանկությունը անկեղծություն է: Պետք չէ դերեր խաղալ, դիմակներ կրել: Նախանձը անգիտություն է, նմանակումը՝ ինքնասպանություն: Եղեք ձեզանով: Խոստովանեք՝ ես 40, 50, 60 տարեկան եմ, և այդ ես եմ: Օգնեք, օգնեք առանց պայմանների, ուղղակի որովհետև դուք ունեք այդպիսի պահանջ ձեր ներսում, այլ ոչ թե որևէ բան ստանալու ակնկալիք: Հակառակ դեպքում ավելին եք կորցնում:

Հասկացեք ինքներդ ձեզ և ձեր ճաշակը

Հարցրեք ինքներդ ձեզ՝ ով եք դուք, ինչ եք սիրում: Ո՞րն է ձեր սիրած ուտեստը: Եվ կարևորը, պատասխանեք՝ այն ինչ դուք անվանում եք սիրելի, իրո՞ք ձեր ճաշակն է, թե՞ ծնողների, ընկերների, հասարակության կողմից պարտադրածը: Ո՞վ է այն մարդը, ով հայելու միջից ձեզ է նայում, ով աշխատում է օրական 24 ժամ: Արդյո՞ք նա ձեր սիրո, ուշադրության և գովասանքի նվաճումն է:

Որևէ բանին հասնելու համար, պետք է դրան ժամանակ տրամադրել

Կյանքում ամեն ինչ պետք է հեշտ տրվի, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Օրինակ, ես ունեմ ձիգ որովայն, սակայն, եթե ես ձեզ ցույց տամ վարժությունը, ձեր որովայնը վաղը այդպիսին չի դառնա: Դուք պետք է անեք այդ վարժությունը: Պետք է մոռանալ ծուլության մասին, սիրել ինքներդ ձեր մասին հոգ տանելը և սովորացնել ձեր մարմինը լինել գեղեցիկ: Նաև ժամանակ է պետք ինքներդ ձեզ ընդունելու համար:

Հիշեք, բարդույթներ չկան: Այն ամենը, ինչ մեզ տարբերում է ուրիշներից, մեր եզակիությունն է: Կարևոր է տեսնել այդ եզակիությունը, նրա մեջ գտնել ռեսուրս և ներուժ, որը կարելի է բացել և դրա շնորհիվ աճել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1484 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բացահայտված է երջանկության գաղտնիքը. մի'շտ ասա «շնորհակալություն»

15.10.2019
Երջանկության եւ բարձր տրամադրության հասնելու ամենակարճ ուղիները գտնելը վաղուց է հոգեբանների ուշադրության կենտրոնում: Գերմանացի գիտնականները նորից անդրադարձել են «շնորհակալության թերապիային»:

Կենդանակերպի 5 նշան, որոնց ներկայացնող տղամարդիկ հակված են ունենալ թույլ բնավորություն

14.08.2019
Տղամարդկանց համար Կենդանակերպի այս նշանը չի խնայում իսկական կանացի որակները' քնքշություն, զգայականություն և խոցելիություն, նրանց պարգևատրելով փափուկ և մեղմ բնավորությամբ:

Բաժանումից հետո մարդիկ դարձյալ փնտրում են նույնանման զուգընկերոջ

17.07.2019
Մարդիկ պարբերաբար ձգտրում են միանման ռոմանտիկ զուգընկերների, եթե անգամ ասում են, որ դա այդպես չէ։

Ամենասթափ մտածող կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանների

20.06.2019
Նրանք կարողանում են ճիշտ որոշում ընդունել և իրատեսորեն նայել աշխարհին։

Անսովոր եղանակներ` դեպրեսիայից դուրս գալու համար

30.05.2019
Դեպրեսիայից ազատվելու համար մեծ դեր են խաղում բաներ, որոնք առաջին հայացքից դրա հետ կապ չունեն։

Կենդանակերպի 5 ամենաազնիվ և անկեղծ նշանները

14.05.2019
Մեր նշանները մեզ միայն ուղղորդում են ինչ-որ բանի, իսկ քայլեր անելը` մեր գործն է: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-10-2019 05:13
Աշխարհի ամենահազվագյուտ դրամներից մեկը վաճառքի է հանվել Morton & Eden աճուրդի տանը։ Ոսկե դինարի գինը, որը պատրաստվել է մեր թվարկությունից առաջ 732թ․, գերազանցում է $1,8 միլիոնը։
16-10-2019 05:09
Դերասանուհի Զոյա Կրավիցը կդառնա նոր Կենդանի-կատուն Բեդմենի մասին առաջիկայում նկարահանվելիք ֆիլմում։
16-10-2019 04:23
Ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվում է Շեֆերի օրը կամ, այլ կերպ ասած, Բոսերի ազգային օրը (National Boss's Day)՝ բոլոր մակարդակների կոլեկտիվների ղեկավարների մասնագիտական տոնը:
16-10-2019 04:14
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը հաստատել է նրա հիվանդության մասին լուրը։ Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ ձմռանն աստղի մոտ հայտնաբերվել է ուղեղի քաղցկեղ։
16-10-2019 02:30
Աղջիկը համոզել է մորը ԴՆԹ անալիզ անել եւ այն ուղարկել տվյալների հայտնի շտեմարաններից մեկը։ Հենց դրա շնորհիվ Կալիֆոռնիայի բնակչուհի Թինա Բեհարանոն կարողացավ գտնել որդուն, որին վաղուց մահացած էր համարում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ

01.10.2019
Բարձրություն հավաքեք՝ թռիչքը հիանալի կանցնի: Հոկտեմբերին մոլորակների դիրքը կօգնի ձեզ լուծել երկարամյա խնդիրները:

LADYNEWS TV
Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտեցին երեխաներին
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.10.2019
Դիտվել է 4037 անգամ
14.10.2019
Դիտվել է 1542 անգամ
09.10.2019
Դիտվել է 645 անգամ
10.10.2019
Դիտվել է 547 անգամ
10.10.2019
Դիտվել է 346 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster