Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Մարզանք դեմքի համար. ինչպես կենունակություն հաղորդել մաշկին

04.09.2018

Մանուկ ժամանակ ծնողները արգելու՞մ էին ձեզ դեմքի ծամածռություններ անել: Մոռացեք դրա մասին: Եթե ամեն ինչ ճիշտ անել և մենակ ժամանակ, դեմքի վարժությունները ոչ միայն կբարձրացնեն տրամադրությունը, այլև կձգեն մաշկը:

Կանոնավոր վարժությունները դեմքի մկանների համար կօգնեն դրանց կենսունակություն հաղորդել և հետևաբար հարթեցնել մաշկը, ուղղել դեմքի ձևը: Այս մարզանքը կարելի է անել օրվա յուրաքանչյուր ժամին:

Ընտրեք վայր, որպեսզի ոչ մեկին չխանգարեք և չզարմացնեք դեմքի տարօրինակ արտահայտություններով: Սկզբի համար ուղղեք մեջքը, իջացրեք ուսերը, բարձրացրեք գլուխը: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս  վարժությունները պառկած և թուլացած վիճակում անել, օրինակ, լոգանք ընդունելիս: Հանեք դիմահարդարումը և քսեք խոնավեցնող կրեմ: Խորը շնչեք-րտաշունչեք և սկսեք:

Աչքեր

600x580

Նպատակ. հարթեցնել «բադիկի թաթիկները» աչքերի անկյունում և բարձրացնել աչքերի մաշկի կենսունակությունը:

Վարժություն. փակեք աչքերը, թուլացրեք կոպերը, 5 վայրկյանով ուղղեք հայացքը քթարմատին: Այնուհետև դանդաղ բացեք աչքերը և նայեք ուղիղ ձեր առջև: Կրկնեք 5 անգամ:

Նպատակ. վերացնել աչքի տակի մուգ շրջանակները և այտուցվածությունը։

Վարժություն. ցուցամատերը դրեք այտոսկրերին, կոպերի տակ և թեթևակիորեն իջացրեք ներքև, միաժամանակ փորձելով ուժով կկոցել աչքերը:

Նպատակ. հարթեցնել հոնքերի մեջտեղի կնճիռները:

Վարժություն. դրեք ցուցամատերը և միջին մատերը հոնքերի մեջտեղի հատվածում և թեթևակիորեն բարձրացրեք՝ դեպի կողք: Փակեք աչքերը: Կրկնեք 5 անգամ 5 վայրկյանը մեկ: Ընդմիջումներում փորձեք թուլացնել աչքերը, կտկտացրեք մատների բարձիկներով վերևի փակ կոպին:

Դեմք

600x580

Նպատակ. վերացնել կրկնակզակը

Վարժություն. երկար արտաբերեք «քս» ձայնը, առավելագույն ձգելով շրթունքները մինչև զգաք, որ բոլոր մկանները և պարանոցի լարերը ձգվել են: Մնացեք այդ դիրքում 5 վայրկյան: Կրկնեք 5 անգամ: Ամեն անգամից հետո թուլացրեք բերանը, ցածր արտաբերելով «օ» հնչյունը:

Նպատակ. դեմքի շրջագծի վերականգնում։

Վարժություն. դրեք մեծ մատերը կզակի տակ, այնուհետև փորձեք բացել բերանը՝ իջացրեք ստորին ծնոտը, սակայն միաժամանակ 5 վայրկյանի ընթացքում ուժեղ դիմադրեք մեծ մատերով: Կրկնեք 5 անգամ:

Նպատակ. բարձրացնել այտոսկրերի հատվածը:

Վարժություն. դրեք ձեռքի ափերը դեմքին երկու կողմից, արտաբերեք «ի» հնչյունը՝ սեղմած պահելով ատամները և առավելագույն ձգելով բերանը: Միաժամանակ ափերով ձգեք մաշկը դեպի ականջներ: Կրկնեք վարժությունը 5 անգամ:

Բերան

600x580

Նպատակ. շրթունքները փոքր ինչ ավելի թմբլիկ դարձնել:

Վարժություն. բերանը փակ վիճակում վերցրեք մեծ մատով և ցուցամատով շրթունքները: Թեթև կճմտելով անցեք մեջտեղից դեպի ծայրեր: Կրկնեք 2 րոպեի ընթացքում:

Նպատակ. հարթեցնել քթաշրթնային ծալքերը։

Վարժություն. մեծ և ցուցամատերով արագ-արագ, սակայն զգուշորեն, կճմտեք քթաշրթնային գիծը: Սկսեք ներքևից և բարձրացեք դեպի քիթ: Կրկնեք 2 րոպե:

Նպատակ. կենսունակություն հաղորդել այտոսկրերի հատվածին:

Վարժություն. Թեթևակի սեղմումներ արեք մեծ մատերի բարձիկներով՝ շարժվելով շրթունքների ծայրերից մինչև այտոսկրերի վերին հատվածը: Կրկնեք մի քանի անգամ և վերջացրեք կետային ամրացնող սեղմումով ականջների մոտ: Փակեք աչքերը, խորը շնչեք և փորձեք թուլանալ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 2592 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

ԱՄՆ-ն հեռու չէ․ online shopping USA

05.06.2019
Տեղեկատվական մեր դարաշրջանում անսահման դյուրացել է ոչ միայն միջանձնաային հաղորդակցությունը, այլև ամենատարբեր ապրանքների ու ծառայությունների ձեքբերումը՝ առանց տնից անգամ դուրս գալու:

Ինչ մթերք չպետք է ներառել աղցանների մեջ, եթե ցանկանում եք նիհարել

04.05.2019
Նրանք, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ, սննդակարգում անպայմանորեն պետք է ընդգրկեն աղցաններ: 

10 ամենագործուն միջոցները, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը

26.04.2019
Այն կանանց մոտ, ովքեր իրենց մշտական զուգընկերոջ հետ ամեն օր զբաղվել են սեքսով, տելոմերները եղել են բավականին երկար, իսկ տելոմերազները՝ ավելին:

5 վարժություն ողնաշարի համար, որոնք կարելի է անել նույնիսկ գրասենյակում

13.02.2019
Նրանք, ովքեր մշտապես աշխատում են համակարգչի դիմաց կամ սեղանի շուրջ ծանոթ են ողնաշարի ցավերին:

Գիտնականները գտել են ամենարդյունավետ դիետան

10.11.2018
Այսպիսի դիետան ոչ միայն օգնում է նիհարելուն, այլև նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։

Բելգիացի մոդելը Սոֆիայի տաճարում իր մերկ լուսանկարով ցնցել է հանրությանը

31.10.2018
25-ամա բելգիացի մոդել Մարիսա Պապենը վաղուց է հայտնի իր սադրիչ լուսանկարներով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2019 08:14
Գլխով պատին խփվելով` կարելի է կորցնել ժամում 150 կալորիա. ապշեցնող փաստեր մարդկային մարմնի մասին։
25-06-2019 08:10
Տարվա ընթացքում հաճախ հանգստացող մարդկանց մոտ նվազում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը. նման եզրակացության են հանգել Սիրակուզիի համալսարանի մասնագետները:
25-06-2019 03:12
Իռլանդացի պլյուս չափի մոդել Իրենա Դրեզին խոստովանել է, որ արտասվել է, երբ տեսել է Instagram-ի օգտատերերի մեկնաբանություններն իր լուսանկարի վերաբերյալ, որում բիկինի է կրում:
25-06-2019 02:16
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը. Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանն առաջին խաղում պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային՝ 0։2, հունիսի 25-ին Լիլիթ Պողոսյանը մրցելու է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ:
24-06-2019 08:09
Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստաընկերության Emmy Award մրցանակին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019
Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.06.2019
Դիտվել է 1544 անգամ
21.06.2019
Դիտվել է 637 անգամ
19.06.2019
Դիտվել է 587 անգամ
24.06.2019
Դիտվել է 387 անգամ
24.06.2019
Դիտվել է 367 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster