Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Իմ հարսանիքը  «տանայ-նանայ»-ով, սինիներով չի լինելու. ԳՈՌ ՍՈւՋՅԱՆ

12.03.2012

LN-ի հյուրասրահում է  «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը:

-Կյանքն իսկապե՞ս գեղեցիկ ես համարում, ինչպես քո  «Life is really beautiful» («Կյանքն իսկապես գեղեցիկ է»)  երգում ես ասում:

-Յուրաքանչյուրն ունի իր աշխարհը և տեսնում է այն իր ձևով: Ես տեսնում եմ, որ կյանքն իսկապես հրաշալի է: Կյանքում ամեն ինչն է գեղեցիկ: Երգը մի մարդու մասին է, ով միայն մահանալիս է սկսում գնահատել այն ամենը, ինչ շրջապատում է իրեն' իր հարազատներից սկսած մինչև ծառերն ու բնությունը:

-Ո՞րն է քո ոգեշնչման աղբյուրը, ունե՞ս մուսա:

-Կյանքն է մուսա: Կախված է նրանից, թե ինչ տրամադրություն ունես: Կարևոր է, որ օրդ ունենա գույն, աուրա, ինչ-որ չկրկնվող բան լինի կամ քո մեջ ինչ-որ բան փոխվի: Ու հենց դա էլ մուսա կդառնա ինձ համար:

-Երբևէ սիրահարվե՞լ ես:

-Հաճախ եմ սիրահարվում: Եվ երբ սիրահարվում եմ, երգեր են ծնվում:

-Առաջին սիրո հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք է լինում սովորաբար: Կա՞ նման բան քո դեպքում:

-Առաջին սեր եղել է դպրոցական հասակում: Պլատոնական սեր էր, նա նույնիսկ չգիտեր, որ սիրում եմ: Մենք անգամ չէինք էլ շփվում, բայց Սբ. Վալենտինի օրը քրոջս խնդրում էի, որ իմ անունից նամակ գրեր նրան: Ես էլ տանում էի իրենց դռան մոտ դնում, զանգը տալիս ու փախչում:

-Հաճա՞խ ես սեր խոստովանում:

-Եղել են սիրո խոստովանություններ: Ուղղակի ինձ մոտ մի փոքր այլ կերպ են լինում: Ես կարող եմ շատ երկար ամաչել ու ոչինչ չասել , մեկ էլ միանգամից բռնեմ ու համբուրեմ: Մարդիկ տարբեր կերպ են սեր խոստովանում: Ինչ-որ մեկը կարող է պարել,  և դա իր սիրո խոստովանությունը լինի: Ես միշտ ամաչելով եմ սեր խոստովանել, կմկմալով…

-Եղե՞լ է, որ քեզ սեր խոստովանեն:

-Այ ինձ շատ են սեր խոստովանել: Գլուխ չգովեմ, բայց եղել են: Մի անգամ մեկը եկավ ու ասաց, որ սիրում է ու ուզում, որ ընկերություն անենք:

- Իսկ դո՞ւ:

-Դե ,ես էլ ասացի, որ կմտածեմ (ծիծաղում է-LN):

-Հարցազրույցներում բազմից ասել ես, որ երգի մեջ կարևոր է անկեղծությունը: Անկե՞ղծ ես քո երգերում:

-Միանշանակ, անկեղծությունը կարևոր է ամենուր: Իհարկե, անկեղծ եմ:

- Իսկ այդ ո՞ւմ պատճառով են քո գիշերներն անքուն, ինչպես Sleepless nights երգում է:

-Իմ մտքերի պատճառով: Առողջ տղամարդը գիշերը մտածում է (ծիծաղում է-LN): Գիշերը, երբ բոլորը քնած են, մտածելու համար շատ հարմար պահ է: Ազատ է մագնիսական դաշտը, հեշտ է լինում մտածել ու վերևից ինչ-որ բան քաղել:

-Fly է կոչվում  «Դորիանս»-ի առաջին ձայնասկավառակը, որի մեջ կա նաև համանուն երգ, որտեղ հավատում եք, որ կարող եք թռչել, ազատ լինել, իսկապես հավատո՞ւմ ես:

-Այո՛, շատ հաճախ եմ թռչում:

-Իսկ ո՞վ է քեզ թռչելու թևեր տալիս:

-Ես ինքս ինձ: Իսկ ընդհանրապես բոլորն են ինձ թևեր տալիս' հարազատներս, ընկերներս: Իսկ եթե կին արմատ նկատի ունես, ապա դեռևս չկա այդպիսի մեկը:

-Ի՞նչ է քեզ համար ազատությունը:

-Կարևորը դու քեզ ազատ զգաս: Բայց ազատություն չի նշանակում, որ դու կարող ես ամեն ինչ անել: Շատերը սխալ են հասկանում էդ ազատություն ասվածը: Ինձ համար ազատությունն իմ կյանքն է, բեմը, երբ ես երգում եմ:

-Ձեր երգերից մեկում (You and me) ,եթե չեմ սխալվում այսպիսի մի հատված կա,որ տղամարդը կնոջն առաջարկում է ազատ հարաբերություններ, առաջարկում է սիրել միմյանց և հնարավոր է, որ ամուսնանան, իսկ կինն ասում է, որ նախապես ամուսնություն, հետո նոր սեր, երեխաներ… ճի՞շտ եմ ընկալել ձեր ասելիքը:


-Ընդհանրապես երգում ասվում է, որ կենդանիներն ավելի ազատ են իրար սիրում, քան մարդիկ: Մարդկանց մեջ շատացել է հաշվարկ ասվածը: Պարզապես կինն ավելի քիչ ռոմանտիկ է, քան տղամարդը…

-Իսկ դու ռոմանտի՞կ ես:

-Ունեմ աշխարհ, որտեղ ապրում եմ, պատկերացումներ ունեմ, գույներ եմ տեսնում: Կարող եմ շատ ավելի ռոմանտիկ բաներից խոսել, որ նույնիսկ կինը չկարողանա հասկանալ:

-Սերը տարբե՞ր է տղամարդկանց և կանանց ընկալմամբ: Ինչպե՞ս ես դու այն ընկալում:

-Սիրո մոտեցումները կարող են տարբեր լինել, բայց սերը միակ հաստատված ոչ հարաբերական բանն է: Նա, ով ասում է, թե սեր չկա, փուչ մարդ է: Սեր կա ու շատ կա: Երբ մի բան քեզ ստիպում է,որ քո էգոն սպանես ու ապրեցնես ինչ-որ բանի համար, այ դա է ինձ համար սերը:

-Համամի՞տ ես, որ բոլոր կանայք գեղեցիկ են:

-Իհարկե ո՛չ: Կան ԳԵՇ կանայք , որոնք ներքուստ են գեշ, ոչ թե արտաքուստ: Ամենագեղեցիկ կինն էլ կարող է բացել բերանն ու քո աչքին այլևս գեղեցիկ չթվալ: Կարող է նաև արտաքուստ շատ գեղեցիկ չլինել, բայց այնպիսի ներաշխարհ ունենա, որ դու չնկատես իր արտաքինը:

-Բազմաթիվ երկրպագուհիների համար ցանկալի փեսացու Գոռը ինչպիսի՞ն է պատկերացնում իր հարսնացուին:

-Չգիտեմ: Դեռ չեմ մտածել' մեծ աչքերով պետք է լինի, թե մեծ գլխով (ծիծաղում է-LN): Սիրահարվելիս էլ չգիտեմ' ինչին եմ սիրահարվում: Ինչ-որ լույս է հայտնվում այդ մարդու վրա, ու հասկանում եմ, որ հենց ինքն է:

-Ասում են, որ ռոք երգիչները ստանդարտից դուրս աղջիկների են հավանում , համաձա՞յն ես:

-Արդեն ռոքի մեջ էլ է ստանդարտ դարձել:Ես կփորձեմ, որ ստանդարտից դուրս լինի իմ հարսնացուն,բայց չեմ պատրաստվում ջանք գործադրել, որ ոչ մեկին նման չլինի: Տեսնենք'ոնց կլինի: Երևի չասեմ' ինչ կոմպլեկցիայով աղջիկ եմ սիրում (ծիծաղում է-LN):

-Իսկ եթե ասե՞ս:

-Դե չէ, կազմվածքի մասին չեմ ասի: Երևի միջին չափսերի էլի: Սիրում եմ բարձրահասակ' 170 –ի մոտ աղջիկների, երկար մազեր եմ սիրում: Կարևորը ժպիտը սիրուն լինի: Անպայման եկեղեցում կամուսնանանք. ես սիրում եմ էդպես' կինոյի նման:

-Իսկ այդ արարողությունը հայկական բոլոր ադաթներո՞վ կլինի:

-Չէ, չէ: Հաստատ «տանայ-նանայ»-ով, սինիներով չի լինելու: Կարմիր խնձոր էլ չի լինելու:

-Կա՞ն բնավորության գծեր, որ Գոռի հարսնացուն անպայման պետք է ունենա:

-Կարևորը անկեղծ լինի, առանց խաբելու: Ես խանդոտ եմ: Եթե մեկին նվիրվում եմ, ուրեմն խանդում եմ շատ: Պետք է ինձ համար նաև ընկեր լինի: Եթե մարդ անկեղծ է, ամեն ինչ կարելի է հանդուրժել:

-Քեզ համար նշանակություն ունի՞ նրա աշխատանքի ոլորտը:

-Ցանկալի չի լինի, որ շոու բիզնեսից լինի,բայց դե միանշանակ չէ: Ասում են, որ  «սերն աթարին էլ ա կպչում»:

-Առանձնացնո՞ւմ ես սիրո տեսակներ:

-Սերը մի հատ մեծ,  գլոբալ բան է, որ այսօր պակասում է աշխարհում: Երեխան սեր է, հասկանո՞ւմ ես: Արդեն երեխա ունենալը ոչ ակտուլա է դարձել աշխարհում: Մարդիկ մտածում են` դե լավ է, ինչ ամուսնանալ, ինչ երեխա: Իրենք մենակ  «տժժալու»  մասին են մտածում: Այնինչ շատ կարևոր է սերունդ ունենալը ու առողջ սերունդ: Պետք է մտածել այդ մասին…

-Իսկ դու մտածո՞ւմ ես: Մտադրություն ունե՞ս ընտանիք կազմելու կամ լուրջ հարաբերությունների մոտ ապագայում….

-Միանշանակ, մտածում եմ այդ մասին: Բայց մոտ ապագայում հաստատ չի լինի, 30-ից հետո:

LN-ի մնացած հարցերին Գոռը խոստացավ պատասխանել այն ժամանակ, երբ ընտանիք կկազմի և ավելի խորը պատկերացումներ կունենա  կնոջ ու ընտանեկան հարաբերությունների մասին:

                                                                           

                                                                                        Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 5967 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը․ Մերի Հովնանյան

29.03.2023
Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են միլիոնը։

Աշխարհում ամեն հինգերորդ հղիություն ավարտվում է վիժումով․ խորհուրդներ գինեկոլոգից

16.02.2023
Ցանկալի հղիության ընդհատումը միշտ էլ ողբերգություն է կնոջ և ընտանիքի համար․ ծանր սթրեսը ոչ այնքան ֆիզիկական է, որքան բարոյական:

Ընտանեկան ավանդույթներով՝ «Համով հալվա»

02.12.2022
Ստեղծագործական որոնումներն անընդհատ են, նոր մտահղացումները գալիս են շարունակաբար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-09-2023 11:01
Դավիթ Մանուկյանն ակնարկել է նոր վեպի մասին։ Նախօրեին Բուզովայի նախկին սիրեցյալը միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է առեղծվածային անծանոթուհու ձեռք բռնած։ Համացանցից օգտվողներն անմիջապես պարզել են ռեփերի ուղեկցորդուհուն։․ աղջկա անունը Յանա է, նա նույնպես նմանատիպ կադր է հրապարակել սոցցանցում։
26-09-2023 10:47
Ռուս կանանց գրեթե կեսը հաճախ սթրես է ապրում, և հեռուստասերիալները, զբոսանքներն ու սիրելիների հետ շփումն են օգնում հաղթահարել այս վիճակը, պազվել է Lady Mail.ru-ի հարցման արդյունքներից։
26-09-2023 10:41
Vanity Fair-ի եվրոպական հրատարակության հոկտեմբերյան թողարկումը, որը միավորում է Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, զարդարվել է ութսունական և իննսունականների դարաշրջանի գլխավոր սուպերմոդելներով, որոնք այսօր շարունակում են մնալ հանրաճանաչության գագաթնակետին: Նրանց թվում են՝ Նաոմի Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերը, Քրիստեն Մաքմենամին, Քրիստի Թարլինգթոնը, Շալոմ Հարլոոնւ, Իմանը, Եվա Հերցիգովան, Միլա Յովովիչը, Փեթ Քլիվլենդը, Էլիզաբետա Դեսսին, Պաուլինա Պորիզկովան, Սինդի Քրոուֆորդը, Կարլա Բրունին, Ստեֆանի Սեյմուրը, Հելենա Քրիսթենը, Օ. Քերոլին Մերֆին, Էմբեր Վալետտան, Լորեն Հաթթոնը, Թվիգին և Պենելոպա Տրին։
26-09-2023 10:37
Արիանա Գրանդեն և Իթան Սլեյթերը, ով երգչուհու համար թողել է իր կնոջը, շարունակում են հանդիպել. զույգին միասին նկատել են Դիսնեյլենդում՝ իրար ձեռք բռնած։ 30-ամյա Գրանդեի և 31-ամյա Սլեյթերի լուսանկարները հայտնվել են Deuxmoi բլոգում։
26-09-2023 05:50
Դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը նոր սիրավեպի մասին խոսակցություններ է առաջացրել։ 31-ամյա Գոմեսին պապարացիները բռնացրել են անհայտ տղամարդու հետ Փարիզում զբոսնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 425 անգամ
22.09.2023
Դիտվել է 261 անգամ
23.09.2023
Դիտվել է 209 անգամ
26.09.2023
Դիտվել է 131 անգամ
27.09.2023
Դիտվել է 5 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster