Խամյակին համբուրելը վտանգավոր է
30.08.2022
Անգամ եթե շատ եք սիրում ձեր տնային խամյակին (գերմանամուկ) կամ ծովախոզուկին, խուսափեք նրանց դնչիկը համբուրելուց: Դա կարող է հանգեցնել թոքերի բորբոքման, անգամ մինինգիտի:
Medical Journal of Australia ամսագրին մի խումբ բժիշկներ պատմել էին 26-ամյա կնոջ մասին, ով հոսպիտալացվել էր կրծողի հետ կոնտակտից 17 օր անց:
Հիվանդի մոտ ի հայտ էր եկել գլխացավ ու տենդ: Անալիզները ցույց էին տվել, որ նա վարակվել է խամյակի կծելու հետևանքով: Օրեր անց կնոջ մոտ զարգացել էր սուր մինինգիտ:
Մասնագետները խորհուրդ են տալիս լվանալ ձեռքերը ամեն անգամ կրծողների հետ շփվելուց հետո, քանի որ նրանք հեշտությամբ վիրուսներ են փոխանցում օդակաթիլային ճանապարով, նաեւ արյան միջոցով: Դիտվել է 16592 անգամ
Читать на русском
|