Նոր տարի` նոր Սկիզբ
30.12.2012
Այդ Նորի սպասումը բոլորիս մեջ է ամեն անցնող, չէ' ամեն եկող տարվա հետ: Թիկունքում ունենալով նախին փորձը, ձգտումները, կորուստներն ու հաղթանակները, ամեն անգամ մենք նոր հույսերով ենք գնում Նոր տարվան ընդառաջ, նորից ու նորից վերապրում ենք Ձմեռ պապի ու Տոնածառի հրաշագործ հեքիաթը, փորձում դեն նետել եղած հինն ու անպետքը, մեկտեղել ունեցած լավն ու ոտք դնել նոր Սկիզբ: Ու տրամադրությունն ինքնըստինքյան դառնում է ուրախ-տոնական, բարությունը գրկում է Աշխարհը, եւ ամենքը միմյանց շնորհավորում են Նորի գալստյան առթիվ: Ու բոլորը ներքուստ ակնկալիք ունեն, որ Նոր տարին իրենց բերելու է նոր Հույս, Հավատ, Սեր…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
LADYNEWS.am Դիտվել է 4086 անգամ
|