Ձեր ոտքերը պարբերաբար խնամքի կարիք ունեն: Հատկապես երբ կոպտանում և ճաքճքում են կրունկները, պետք է անմիջապես սկսել խնամքը: Ներկայացնում ենք ձեզ դիմակներ` կոպտացած և ճաքճքած կրունկների համար:
Խառնեք երկու գդալ մեղրը խոզի հալեցրած յուղի հետ:Ստացեք միասեռ զանգված և քսեք այն ճաքճքած մասերին: Քսուքի վրայից թանզիֆով փաթաթեք ոտքի այդ հատվածը և թողեք այդպես 2 ժամ:
Խնձորի կեղևը մաքրեք և եփեք այն կաթի մեջ: Այնուհետև հանեք կաթից և խյուս ստացեք դրանից: Քսեք ոտքերի ճաքճքած մասերին և թողեք 30 րոպե:
Հաճախ կոշտանում է նաև ծնկի մաշկը: Այն կփափկի ցիտրուսային դիմակների շնորհիվ:
5 թեյի գդալ բուսական յուղին խառնեք մեկ նարնջի կամ կիտրոնի հյութ: Զանգվածը քսեք ծնկներին և թողեք մոտ 20 րոպե: Այնուհետև լվացեք տաք ջրով և սնուցող քսուք քսեք ծնկներին:
Օրվա ընթացքում մենք անխնա օգտագործում ենք մեր ոտքերը՝ չմտածելով դրանց մասին: Եվ գոնե օրվա վերջում պարտավոր ենք փոխհատուցել մեր «ամենագնացներին»:
Երկու-երեք գդալ անանուխի, երիցուկի ու ալոեի խառնուրդը լցրեք մի բաժակ եռացող ջրի մեջ: Թողեք մեկ րոպե և ավելացրեք այն ընդհանուր տաք ջրին: Ոտքերը 20-30 րոպե թողեք այդ օգտակար լուծույթի մեջ: Անմիջապես հանգստություն կզգաք:
22-04-2025 10:55 Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:
22-04-2025 10:43 Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
22-04-2025 10:38 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
21-04-2025 10:40 Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32 ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։