Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սիրում եմ, երբ ամուսնուս` Օռլանդո Բլումի երկրպագուները սպառնում են ինձ. ՄԻՐԱՆԴԱ ՔԵՐ

12.09.2012

«Անկեղծ ժպիտը ամենապարզ և գրավիչ հատկությունն է, որ պետք է ունենա կինը: Չկա ավելի լավ բան, քան սրտից եկող ժպիտը: Ժպիտն արտացոլում է ներքին ջերմությունը»: Ներքին ջերմությունն արտահայտող ժպիտը` երկու կոմից  նուրբ փոսիկներով,   վաղուց արդեն այցեքարտ է դարձել այս ավստրալուհի սուպերմոդել,  Victoria’s Secrets-ի «հրեշտակ» Միրանդա Քերի համար:

Միրանդա Մեյ Քերը ծնվել է  1983թ. ապրիլի 20-ին Սիդնեյում: Իր եղբոր` Մետյուի  հետ միասին Միրանդան մեծացել է հաշտ ու սիրող ընտանիքում: Միրանդայի մանկությունն անցել է ավստրալական մի փոքրիկ քաղաքում` Գանեդայում:  Ծնողները ֆերմա ունեին, որտեղ էլ Միրանդան անցկացնում էր ժամանակի մեծ մասը: «Ձիերն իմ տարերքն էին: Իմ մանկության անբաժանելի մասն են նրանք, իմ ընկերներն էին, իմ մտերիմները»:  Ավստարլիայում անցկացրած իր տարիների մասին միշտ մի առանձնահատուկ ջերմությամբ է խոսում Միրանդան: Հարցազրույցներից մեկում Քերը նույնիսկ ասել էր, որ իր լավագույն տարիները Ավստրալիայում են եղել: «Ես չգիտեի` ինչ է նորաձևությունը, ոչ ոքի չէր հետաքրքրում, թե ինչպես եմ ես հագնվում, ես այնպիսին էի, ինչպիսին կայի` բնական և շատ երջանիկ»:

Շուտով Միրանդայի ծնողները տեղափոխվում են Բրիսբեին` հնարավորություն տալով երեխաներին ծանոթանալու քաղաքի կյանքի հետ: Հենց այնտեղ էլ ապագա մոդելն 2000թ. ավարտում է «All Hallows' School» դպրոցը: Միրանդայի սկզբնական նախասիրությունները հոգեբանական թեքում ունեին: «Ինչպես բոլորը, ես նույնպես երազել եմ բոլոր հնարավոր մասնագիտությունների մասին: Բայց ժամանակի ընթացքում մերն է դառնում այն, ինչը մերն էր ի վերուստ: Սկզբում ուզում էի հոգեբան դառնալ, հետո` դիետոլոգ, իսկ արդյունքում դարձա մոդել»:

Միրանդայի գեղեցկությունն առաջին անգամ գնահատվեց «Dolly» ամսագրի կազմակերպած գեղեցկության ամենամյա մրցույթի ժամանակ, երբ 13-ամյա Միրանդա Քերը դարձավ հաղթող: Իմանալով այդ մասին` աղջիկը միանգամից մեկնում է Սիդնեյ` նկարահանումների: Դեռ 13 տարեկան Քերը նկարահանվում է լողազգեստով: Մամուլը մեծ աղմուկ է բարձրացնում , թե արդյոք կարելի է այս տարիքի աղջիկներին զբաղվել մոդելային կարիերայով: Միրանդայի լուսանկարները մակագրվում են մանկական պոռնոգրաֆիա անունով:  Մանկահասակ, բայց մտքով շատ հասուն Միրանդան այդ ժամանակ հարցազրույց է տալիս, որում ասում է. «Ամսագրերը փորձում են տարածել այն միտքը, որ ինչ ես անում եմ, ուղղված է պեդոֆիլներին: Բայց «Dolly»- ն ամսագիր է երիտասարդ աղջիկների համար, ոչ թե մեծ տղամարդկանց: Եվ ես ամբողջովին հագնված էի և այնտեղ ոչ մի պոռնոգրաֆիկ բան չկար: Ինչպես միշտ,  լրատվամիջոցները լվից ուղտ շինեցին»:

 

Սկսվում է երիտասարդ մոդելի կարիերան: Միրանդային նկատում են նորաձևության հայտնի տներն ու մոդելային կազմակերպությունները, ինչպես օրինակ Chic Management Sydney Division-ը, որը Միրանդային ճանապարհ հարթեց ոչ միայն Ավստրալիայում,այլ նաև Ճապոնիայում: Բայց իսկական ճանաչվածության Միրանդան հասավ  ավստրալական Billabong սպորտային բրենդի գովազդային հոլովակում նկարահանվելուց հետո:

 2003թ. Միրանդան սկսում է հանդիպել ֆինանսական բրոկեր Ադրիան Կամիլերիի հետ: Նրանց կապը երկար չի տևում, քանի որ շուտով Ադրիանին մեղադրում են 5 ավազակությունների մեջ` կապված շատ մեծ գումարների հետ: Միրանդան անմիջապես բաժանվում է նրանից: 2007-ին ամսագրերում հայտնեցին, որ Միրանդան ֆինանսական մեծ դժվարություններ ունի, որը հետևանք է Ադրիան Կամիլերիի խորհուրդների: Միրանդան նախընտրեց լռել այս մասին: «Կարևոր չէ, թե ինչ են մտածում ուրիշները: Քո կարծիքը քո մասին այն ամենն է, ինչ պետք է կարևորել»:

Միրանդան հասցրել է աշխատել նաև այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Tigerlily, Roxy, Billabong Girls and One Teaspoon: Բայց սա միայն Ավստրալիայում…մինչև Նյու Յորքից հրավեր ստանալը:

Սկսվում է Միրանդայի աստեղային ժամը: Նա սկսում է աշխատանք ստանալ ամենաճանաչված բրենդներից, աշխատել աշխարհահռչակ ընկերությունների հետ` «Alex Perry», «Baby Phat», «Lisa Ho», «Voodoo Dolls», «Levi's», «Roberto Cavalli», «Bettina Liano», «Nicola Finetti», «L.A.M.B.», «Heatherette», «Betsey Johnson», «Trelise Cooper», «Jets», «John Richmond», Neiman Marcus» և «Ober Jeans»: 

Միրանդա Քերը դառնում է ամենապահանջված մոդելներից, հայտնվում է էլիտար ամսագրերի շապիկներին, ինչպես ` «Elle», «Vogue», «Harper's Bazaar»:  2006թ. Քերը դառնում է «Maybelline New York»-ի դեմքը` կնքելով բավականին թանկարժեք պայմանագիր: «Ոչ մի հաջողակ մարդ, որով դու հպարտանում ես, հիանում՝ լինի կին,թե տղամարդ, չի հասել այն ամենին, ինչ ունի՝ ոչինչ չանելով»:

 Հաջողության գագաթնակետում էր կարծեք Քերը, երբ ստացավ անհավանական, գերազանց մի առաջարկ, որի մասին միայն երազել կարող են մոդելները: Նրան հրավիրեցին դառնալու «Victoria's Secret»-ի «հրեշտակ»: Նա առաջին ավստրալուհին է, որ հնարավորթյուն է ստացել աշխատելու  նորաձևության այս հսկայի հետ: Միրանդան մի շարքում է կանգնում արդեն ճանաչված ու սիրված մոդելների հետ` Ալեսանդրա Ամբրոսիոյի, Ադրիանա Լիմայի, Հայդի Քլումի, Կարոլինա Կուրկովայի և  ևս մի քանի գեղեցկուհիների: Միրանդան դառնում է ընկերության ամենաճանաչված «հրեշտակը»:  2008թ, աշխատելով մոտ 3.5 միլիոն դոլար մեկ տարվա ընթացքում, Քերը ճանաչվում է աշխարհում ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը՝  ըստ Forbes ամսագրի:

2008 թվականը Միրանդայի կյանքում բոլորովին նոր դռներ է բացում: Մինչ այս Միրանդայի անձնական կյանքը միշտ ստվերում էր մնում, նա հրաժարվում էր  մեկնաբանություններ տալ, խոսել իր անձնականի մասին: Բայց 2008-ի սկզբներին բոլորին հայտնի դարձավ Միրանդա Քերի և բրիտանացի դերասան Օռլանդո Բլումի կրքոտ հարաբերությունների մասին: «Կհավատաք, թե ոչ, բայց  Օռլանդոն շատ փակ մարդ է, իսկ ես` հակառակը: Ես կարծում եմ,  որ հենց մեր տարբերությունների շնորհիվ է, որ այդքան լավ ենք հասկանում միմյանց»:

Նրանք ծանոթացել էին դեռևս 2006-ին` երեկույթներից մեկի ժամանակ, սակայն սիրավեպ է սկսվում միայն 2 տարի անց: «Մենք Օռլանդոյի հետ ամենաքիչը մեկուկես տարի լավ ընկերներ ենք եղել մեր ծանոթությունից սկսած: Դա հիանալի սկիզբ է: Սիրավեպը շարունակեց ընկերությանը»:

2009-ի հոկտեմբերին Միրանդա Քերը հիմնում է բնական կոսմետիկայի իր ընկերությունը` «KORA Organics»: Այն դառնում է նաև ընտանեկան բիզնես, որտեղ սկսում են աշխատել Միրանդայի մայրը` Թերեզան, եղբայրը` Մետյուն:

2010թ. զույգը հայտարարում է իրենց նշանադրության մասին, իսկ հաջորդ օրը Միրանդան հաստատում է այն լուրը, որ շուտով Օռլանդոյի և իր հարաբերությունները կօրինականացվեն: «Մենք միշտ երազել ենք համեստ հարսանիքի մասին, որտեղ միայն մեզ շատ մտերիմները կլինեն: Երբեք չենք հայտարարի հարսանիքի մանրամասների մասին, քանի որ այն խիստ անձնական է, այն մերն է»:

Օգոստոսի 19-ին Միրանդան հայտարարում է, որ փոքրիկի է սպասում: Իսկ սեպտեմբերին Քերը նկարահանվեց «US Vogue's» ամսագրում: Նա դարձավ առաջին հղի մոդելը` «Vogue» ամսագրի շապիկին: Այս ժամանակ նա արդեն հղիության 6-րդ ամսում էր:

«Երբ ես հղի էի, երբեմն ռեփ էի միացնում և գժական պարում: Երևի տղայիս մեջ տպավորվել է դա, որովհետև հիմա այդպիսի երաժշտություն լսելուն պես նա սկսում է գժական թափահարել գլուխը: Այնքան ծիծաղելի է»:

2011թ, հունվարի 10-ին ծնվում է Օռլանդոյի և Միրանդայի տղան` Ֆլին Քրիստոֆեր Բլումը: «Հիմա, երբ ծնվել է իմ փոքրիկ արևը, ես առաջին հերթին մայր եմ ու կին, ապա միայն' գեղեցկուհի, ում համար արտաքինը աշխատանք է»:

Տղայի երկրորդ անունը` Քրիստոֆեր, աղջկա նախկին ընկերոջ պատվին է: Միրանդան խոստովանել է, որ դեռ դպրոցական տարիքում ընկերություն է արել մի տղայի` Քրիստոֆեր Միդլբրուկի հետ, ով մահացել է 1998թ. ավտոցթարի ժամանակ:  Տղան ընդամենը 15 տարեկան էր: «Ես զգացի, որ իմ աշխարհը փուլ է գալիս: Մենք երկուսս էլ փոքր էինք, բայց բազմիցս էինք խոսել այն մասին, որ միշտ միասին ենք լինելու:  Ես զգում էի, որ սիրտս պարզապես պոկվել է իր տեղից, որ այնտեղ դատարկություն է: Քրիսի մահն ինձ  ցույց տվեց, որ մարդիկ, ովքեր առնչվում են մեր կյանքի հետ, մնում են մեզ հետ միշտ: Ես որոշեցի Քրիստոֆեր կոչել տղայիս  Քրիսի հիշատակին, Օռլանդոն պարզապես հարգեց իմ ցանկությունը»:  

Իսկ այս մասին Միրանդան խոստովանել է իր հեղինակային գրքում` «Treasure Yourself», որտեղ մոդելը խորհուրդներ է տալիս դեռահաս աղջիկներին, թե ինչպես անցնել հասունացման բարդ շրջանը:

«Ես կուզեի ևս մի փոքրիկ ունենալ: Չէ որ դա ամենացնցող փորձն է այս կյանքի: Ինձ պարզապես ցնցում է մոր և երեխայի միջև եղած այդ անհավանական, չտեսնված կապը»:

2010 թ. մայիսին Միրանդան կրկին հայտնվում է «Forbes»-ի «ամենաբարձր վարձատրվող մոդելների» ցուցակում: Նաև Միրանդայի անունը հայտնվում է «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում: Միրանդան բազմիցս գլխավորել է այնպիսի հեղինակավոր նոմինացիաներ, ինչպիսիք են` «Աշխարհի ամենացանկալի կանանց 10-յակը», «20 ամենախելացի մոդելները»,  «10 ամենագրավիչ ժպիտները» և այլն:

Միրանդան բուդդիզմի է հարում և գտնում է, որ բոլոր մարդիկ կարող են գտնել իրենց մեջ ներդաշնակություն և բերել դա արտաքին աշխարհ: Նրա կրոնական պրակտիկայի մասն են կազմում օրական 20 րոպե յոգայով զբաղվելը, մեդիտացիան և տրակտատների ընթերցումը:

«Գեղեցիկ լինելն իմ աշխատանքն է, իսկ հոգով մաքուր ու անկեղծ լինելը` պարտականությունը»:

2012-ին Միրանդան ճանաչվեց  «Մոլորակի ամենագեղեցիկ կին» ըստ Who ամսագրի: Նրա հաջողությունները կարիերայում շարունակվում են, բայց միևնույն ժամանակ այս գեղեցկուհին ամենից առաջ կարևորում է անձնական կյանքն ու ընտանիքը. «Երբ Ֆլինն ու Օռլանդոն ինձ հետ են, ամեն ինչ կորցնում է իր իմաստը: Նրանք են իմ աշխարհը, իմ աշխատանքը, իմ հանգիստը, իմ երազանքը»:

Ես բավարարված եմ նրանով, թե ով եմ ես, ինչին եմ հավատում և ինչի ձգտում: Ես իմ լավագույն ընկերն եմ և ես սիրում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ:

Ինձ միշտ գրավել է Օդրի Հեփբերնի ոճը, նաև սիրել եմ հագնվել այնպես, ինչպես մայրս է դա անում: Նա ինձ սովորեցրել է, որ պարտադիր չէ շատ գումար ունենալ, բավականէ միայն լավ ճաշակ և ոճի զգացում ունենալը:

Երբ ինքդ քո մասին բացասական բան ես մտածում, կանգնեցրու ինքդ քեզ և փոխարինիր բացասական  համոզմունքներդ դրականով:

Ես հավատում եմ հրեշտակներին: Իրականում ոչ թե ես եմ հրեշտակ, այլ իմ հրաշքը` Ֆլինը:

Եթե ուզում ես ինքանավստահ դառնալ, ապա դու պետք է հասկանաս, ընդունես և սիրես ինքդ քեզ:

Երբ ես սիրում եմ, ես սեր եմ նվիրում: Երբ ես ուրախ եմ, ուրախություն եմ պարգևում: Երբ ես երջանիկ եմ, ես երջանկացնում եմ:

Չեմ սիրում, երբ  Օռլանդոն դիտում է իմ ցուցադրությունը: Ես սկսում եմ նյարդայնանալ, անհանգստանալ: Մի անգամ նա չլսեց ինձ և համառորեն եկավ: Դե իհարկե հենց ցուցադրության ժամանակ կոշիկս դուրս եկավ  ոտքիցս:

Կա 5 բան, որ ինձ բավարարվածություն է պատճառում` իմ տղան, Օռլանդոն, յոգան, ուտելիքը և բնական լինելու հնարավորությունը:

Ընդհանրապես ես երջանիկ եմ: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ:

Ես սիրում եմ, երբ Օռլանդոյի երկրպագուները սպառնում են ինձ, նախանձում, ես հասկանում եմ, որ նրանք շատ են սիրում ամուսնուս, իսկ Օռլանդոն գտնում է, որ իմ միակ երկրպագուն ինքն է:

 

Նելլի Ղարիբյան

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 22282 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աննա Եղոյանի պոեզիաթերապիան

06.11.2024
Շատերն աշունը համարում են տարվա ամենառոմանտիկ եղանակը, և բանաստեղծուհի Աննա Եղոյանը բացառություն չէ։

Դրամատիկ կյանք. կանայք Արմեն Ջիգարխանյանի կյանքում

08.10.2024
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա կյանքը լի էր սիրային փորձություններով, հատկապես բուռն էին կյանքի վերջին տարիները։

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը

30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։

Հեյլի Բիբերն իր առաջին հարցազրույցն է տվել հղիության մասին և նկարահանվել ֆոտոշարքում

24.07.2024
27-ամյա Հեյլի Բիբերը շատ շուտով մայր է դառնալու, սակայն նրա առաջին հղի ֆոտոշարքն ամսագրի համար միայն հիմա է թողարկվել։

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-11-2024 12:34
Թեյլոր Սվիֆթը դարձել է MTV EMA մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը. նա նաեւ հարգանքի տուրք է մատուցել Լիամ Փեյնին։ Սվիֆթը հաղթել է «Fortnight» երգի (feat. Post Malone) համար «լավագույն տեսահոլովակ», «լավագույն կատարող», «լավագույն կենդանի կատարում» և «լավագույն ամերիկացի կատարող» անվանակարգերում։ Նրան հաջորդել է Tyla-ն՝ «Լավագույն աֆրոբիթ», «Լավագույն R&B» և «Լավագույն աֆրիկյան ակտ» անվանակարգերում:
11-11-2024 09:41
Ամերիկացի 52-ամյա դերասանուհի Գվինեթ Փելթրոուն պատմել է, որ երիտասարդ տեսքը պահպանելու համար քնում է 60 հազար դոլար արժողությամբ ներքնակի վրա։ Միաժամանակ աստղն ընդգծել է, որ շուտ է ընթրում ու գնում քնելու։ «Ժամը 19:30-ին կամ 20:00-ին ես սկսում եմ քնելու պատրասվելու իմ արարողակարգը», - ասել է նա: Բացի այդ, ըստ Փելթրոուի, ինքը քնում է բերանը կպչուն ժապավենով փակած, որպեսզի կարողանա շնչել բացառապես քթով և ստանալ անհրաժեշտ քանակությամբ թթվածին, ինչպես նաև ականջակալներով։
11-11-2024 09:22
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, քիմիաթերապիա անցնելուց հետո առաջին անգամ մասնակցել է խոշոր միջոցառման: Նա նոյեմբերի 9-ին թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ Royal Albert Hall-ում ներկա է գտնվել Առաջին համաշխարհային պատերազմում զոհված բրիտանացիների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, որը ավանդաբար կարևոր է թագավորական ընտանիքի համար։ Ինչպես նկատում է Daily Mail-ը, սևազգեստ Միդլթոնը առողջ և ուրախ տեսք է ունեցել ամուսնու՝ արքայազն Ուիլյամի կողքին:
11-11-2024 09:03
Ամստերդամի կարմիր լույսերի թաղամասում խանութի ցուցափեղկի հետևում կնոջ հոլոգրամ կա։ Նա նայում է անցորդներին, հետո թվում է, թե թակում է պատուհանը և շնչում ապակու վրա: Թվում է, թե ապակին քրտնում է, և դրա վրա հայտնվում է «օգնություն» բառը: Այս հոլոգրամը հիմնված է 19-ամյա հունգարացի սեքս-աշխատող Բերնադետ «Բետի» Սաբոի կերպարով, ով սպանվել է 2009 թվականին Նիդեռլանդների մայրաքաղաքում: Այժմ, նրա մահից ավելի քան 15 տարի անց, ոստիկանությունը հույս ունի նոր տեղեկություններ բացահայտել նրա սպանության մասին:
11-11-2024 02:09
Հունգարիայում մի քանի օր անհետ կորած 31-ամյա ամերիկացի զբոսաշրջիկ կինը սպանվել է, իսկ նրա սպանության մեջ կասկածվողը՝ ձերբակալվել, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Բուժքույր Մաքենզի Միխալսկիի ձայնը վերջին անգամ լսել են երեքշաբթի վաղ առավոտյան, երբ նա գտնվում էր Բուդապեշտում, հայտնել են նրա ընկերները որոնք լուր էին տարածել նրա անհետացման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.11.2024
Դիտվել է 590 անգամ
06.11.2024
Դիտվել է 502 անգամ
07.11.2024
Դիտվել է 441 անգամ
11.11.2024
Դիտվել է 404 անգամ
09.11.2024
Դիտվել է 302 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster