Հոլիվուդի ամենահայտնի զույգի ընտանիքում նոր երջանկություն է սպասվում: Ընտանիքի ընկերներից մեկը հայտնել է լրագրողներին, որ զույգն աներևակայելի ուրախացել է, երբ հերթական ստուգման ժամանակ պարզվել է՝ Ջոլին երկվորյակ է ունենալու: Մինչ այդ արդեն շշուկներ կային, որ Ջոլին պատրաստվում է մայրանալ: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելիա Ջոլին արդեն 6 երեխա ունեն, որոնցից երեքը' որդեգրված:
15-03-2025 09:40 Ցանկանու՞մ եք ժամանակ անցկացնել Ջորջ և Ամալ Քլունիների հետ իտալական Կոմո լճում և ինքներդ ձեզ երես տալ, և այս ամենը լավ նպատակով՝ վճարելով ընդամենը 250,000 դոլար: Օգոստոսին զույգը բացառիկ հնգօրյա դրամահավաք կանցկացնի Քլունիի արդարադատության հիմնադրամի համար՝ հյուրընկալելով 16 հյուրերի, ովքեր հետքրքրված են բարեգործությամբ, բայց նաև ցանկանում են վայելել «Կոմո լճի ամենաանհավանական կողմերը», հաղորդում է Robb Report-ը:
15-03-2025 09:35 Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները մշակել են համի ստեղծման փորձարարական տեխնոլոգիա՝ վիրտուալ իրականության մեջ օգտագործելու համար: Մինչ այժմ այդ խնդիրը չի լուծվել, և, ճիշտն ասած, չի հաջողվել։ Ընդսմին, ծրագրային ապահովման հրամանով արհեստականորեն համային զգացողություններ ստեղծելու թեմայով սա ամենաարդյունավետ և հաջող տարբերակն է:
14-03-2025 11:34 «Սպիտակաձյունիկ» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան կկայանա առանց ավանդական կարմիր գորգի և մամուլի՝ մի շարք սկանդալների ֆոնին։ Disney-ը կսահմանափակվի փակ շնորհանդեսով՝ առաջատար դերասանուհիներ Ռեյչել Զեգլերի և Գալ Գադոտի մասնակցությամբ, հայտնում է Variety-ն։ Բացի այդ, չեղարկվել է լոնդոնյան պրեմիերան Լեսթերի հրապարակում, որը պետք է կայանար մարտի սկզբին։ Առաջին ցուցադրությունը՝ դարձյալ առանց լրատվամիջոցների մասնակցության, տեղի է ունեցել Իսպանիայում։
14-03-2025 11:31 Հայտնի է դարձել, որ Balenciaga-ի նախկին կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան նշանակվել է Gucci-ի ղեկավար, որը կփոխարինի Սաբատո դե Սառնոյին, ով փետրվարի սկզբին լքել է նորաձեւության տունը։ Որոշումը վրդովմունք է առաջացրել սոցցանցերում՝ օգտատերերը հիշում են Balenciaga-ի գովազդային արշավի շուրջ 2022 թվականի սկանդալը: Հանրությունը մտավախություն ունի, որ դիզայները կարող է կրկնել անցյալի սխալները, ինչը բացասաբար կանդրադառնա իտալական նորաձեւության տան հեղինակության վրա։
14-03-2025 11:26 Ամերիկացի սննդաբանները մշակել են առողջ սննդի ուղեցույցներ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման համար: Ըստ գիտնականների՝ երկար ու առողջ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է օրական ուտել երկու բաժին միրգ և երեք բաժին բանջարեղեն: Նրանք պարզել են, որ մրգերի և բանջարեղենի ավելի մեծ քանակությամբ օգտագործումը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների, ներառյալ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը, որոնք վաղաժամ մահվան հիմնական պատճառներն են: