LN-ի մրցույթում հաղթած փոքրիկ լեդիները երեկ իրենց մանկության գեղեցիկ օրերից մեկն անցկացրեցին Magic Landմանկական սրճարանում: 6-ամյա Թամարան, հազիվ 2 տարեկան Մարիան եւ 8 ամսական Էլենն իրենց հաղթանակը վայելելու էին եկել մայրիկների հետ:
Մրցույթում հաղթած հնգյակի մյուս երկու փոքրիկները' Հասմիկն ու Ռիման, ցավոք, վերջին պահին պարզվեց, որ չեն կարող միանալ մեզ' մեկը Հայաստանից այս օրերին բացակայելու պատճառով, մյուսը' Արագածոտնի մարզից Երեւան հասնելու ճանապարհին առաջացած խնդիրների: Բայց փոքրիկների սրճարանային երեկոն անցավ սպասվածից մարդաշատ. մեզ էին միացել նաեւ Թամարայի եւ Էլենի հայրիկներն ու փոքրիկ եղբայրները, ինչն ապահովեց ընտանեկան ջերմ մթնոլորտ: Շնորհակալություն Magic Land – ի ղեկավարությանը. նրանց կազմակերպմամբ, փոքրիկները հրաշալի, տպավորություններով հագեցած ժամանակ անցկացրեցին սրճարանում' քաղցր հյուրասիրություն, ուրախ խաղասենյակ, մուլտհերոսներ…
Հուսանք, որ մի օր կկարողանք նման երեկո պարգեւել «Իմ փոքրիկ լեդի»մրցույթի բոլոր՝ ավելի քան 7o մասնակիցներին, եթե անգամ նրանք արդեն ոչ այնքան փոքրիկ լեդիներ լինեն :)
Ի դեպ, շատ հաջող է անցել նաեւ առաջին տեղը գրաված փոքրիկ Մարիայի ֆոտոսեսիան, որը շատ շուտով կներկայացնենք:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։