Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ կինն առօրյա կյանքում

25.11.2025

Ֆաթիմա Բոշը նվաճեց «Միսս Տիեզերք» մրցույթի բաղձալի թագը, բայց անմիջապես հայտնվեց լուրջ սկանդալի մեջ։ Մինչ ոմանք նրան մեղադրում են ժյուրիին կաշառելու մեջ, մյուսները մանրակրկիտ ուսումնասիրում են նրա արտաքինը։

1952 թվականից՝ հունիսի 28-ին անցկացված առաջին «Միսս Տիեզերք» մրցույթից ի վեր, հատուկ ժյուրին ընտրում է մոլորակի ամենագեղեցիկ կնոջը։ Վիճակագրորեն, այս մրցույթում ամենահաճախ հաղթողները եղել են Միացյալ Նահանգներից, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Վենեսուելայի և Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչները։ Մեքսիկան ևս մի երկիր է, որտեղ շատ գեղեցիկ կանայք կան, և դա հաստատվեց 2025 թվականին։ Նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Թաիլանդում հայտարարվեց նոր թագակրի անունը՝ 25-ամյա Ֆաթիմա Բոշ։

300x400

Ֆաթիման դեռևս մի քանի շաբաթ առաջ ոչ պաշտոնապես հռչակվեց թագուհի։ Մրցույթի կանոնակարգի համաձայն՝ աղջիկներն ընդունող երկիր են ժամանում եզրափակիչից շատ առաջ՝ մասնակցելու նորաձևության ցուցադրության ազգային տարազներով և լողազգեստներով, ժյուրիի հետ անձնական հարցազրույցների ու պարզապես ծանոթանալու միմյանց հետ։ Միջանկյալ արդյունքներն ամփոփվում են շոուի փոխնախագահի հետ ամենօրյա հանդիպումների ժամանակ, և դրանցից մեկի ժամանակ լուրջ սկանդալ բռնկվեց։ Նավաթ Իցարագրիսիլը վիրավորեց Ֆաթիմա Բոշին՝ հովանավորի լուսանկարահանմանը չմասնակցելու համար և նրան անվանեց «հիմար՝ այս միջոցառման կարևորությունը չհասկանալու համար»։

300x400

Մեքսիկայի ներկայացուցիչը չլռեց. նա նշեց, որ իր պատվիրակությունը չի հաստատել մասնակցությունը լուսանկարահանմանը, և որ ինքը նախատեսված է մեկ այլ օրվա համար։ Դրանից հետո Ֆաթիմա Բոշը լքեց սենյակը, և մի քանի այլ աղջիկներ հետևեցին նրան՝ ի նշան համերաշխության։ Այնուհետև մրցույթի երկրպագուները սկսեցին առցանց գրել, որ Ֆաթիման պետք է թագադրվի «Միսս Տիեզերք», քանի որ նա ոչ միայն աչքի ընկնող տեսք ունի, այլև կարողանում էր պաշտպանել իրեն։ Այս կանխատեսումներն իրականացան, և մեքսիկուհին թագադրվեց, բայց դեռևս որոշ բարդություններ եղան։

300x400

Ժյուրիի անդամներից մեկը կտրուկ Ֆաթիմա Բոշի հաղթանակի դեմ արտահայտվեց։ Ֆրանսիացի կոմպոզիտոր և գործարար Օմար Հարֆուշը նույնիսկ հրաժարական տվեց՝ պնդելով, որ արդյունքները կեղծված են։ Նա պնդեց, որ Ֆաթիմայի հայրը՝ Մեքսիկայում ազդեցիկ գործարար, ընկեր է մրցույթի կազմակերպիչների հետ և պարզապես գնել է նրա հաղթանակը։ Սակայն աղջկա դեմ մեղադրանքները դրանով չավարտվեցին, և ոմանք առցանց նրան մեղադրում էին չափազանց շատ պլաստիկ վիրահատությունների համար։ Իբր, Ֆաթիմա Բոշը մի ժամանակ այլ տեսք է ունեցել, քան հիմա, այդուհանդերձ, իր սոցիալական ցանցերի լուսանկարներում մեքսիկուհին շշմեցնում է իր բնական գեղեցկությամբ։ Արտահայտիչ աչքերով, բաց մաշկով և լավ արտահայտված շուրթերով՝ անհնար է չնկատել նման գեղեցկուհուն ամբոխի մեջ։

300x400

Ֆաթիմա Բոշը ծնվել է 2000 թվականի մայիսի 19-ին Սանտյագո դե Տեապայում: Նա Մեքսիկայից չորրորդ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողն է, բայց առաջինը՝ Տաբասկո նահանգից: Ֆատիմայի մանկության մասին քիչ բան է հայտնի․ մի քանի տարի առաջ նա ավարտել է համալսարանը և դարձել նորաձևության ու հագուստի դիզայնի մասնագետ: Աղջիկը սովորել է Մեքսիկայի Իբերոամերիկյան համալսարանում, ինչպես նաև պրակտիկա է անցել ԱՄՆ-ում և Իտալիայում:

300x400

Նորաձևությունը Ֆաթիմայի բազմաթիվ հետաքրքրություններից մեկն է. ազատ ժամանակ նա նաև զբաղվում է թենիսով, ձիավարությամբ, երաժշտությամբ, ընթերցանությամբ և նկարչությամբ: Աղջիկն ասում է, որ որպես գեղեցկության թագուհի իր առաքելություններից մեկը դիսլեքսիայի և ուշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության համախտանիշի (ՈՒԴՀՀ) նման ախտորոշումների մասին իրազեկվածությունը բարձրացնելն է: Բոշն ինքը տառապում է այս հիվանդություններով. նա հատկապես դժվար ժամանակներ է ունեցել դպրոցում, երբ նրան ծաղրել են տարբերվող վարքի համար:

300x400

Ֆաթիմա Բոշի «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթելու ճանապարհը սկսվել է դեռևս 2018 թվականին, երբ նա ճանաչվել է իր հայրենի նահանգի ամենագեղեցիկ կին։ Մեկ տարի անց նա առաջարկ է ստացել իր երկիրը ներկայացնել «Միսս Տիեզերք»-ում, սակայն հրաժարվել է, քանի որ սովորում էր համալսարանում և ցանկանում նախ ավարտել դիպլոմային աշխատանքը։ Աղջկը բավականին ազդեցիկ ընտանիքից է։ Նրա հայրը երկար տարիներ որպես ինժեներ աշխատել է նավթի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերություններում, իսկ ներկայումս դրանցից մեկի գործադիր տնօրենի խորհրդականն է։ Մայրը նույնպես նախկին գեղեցկության թագուհի է։ Ֆաթիմայի մորաքույրը Մեքսիկայի քաղաքական կուսակցություններից մեկի սենատոր է։

300x400

Ֆատիման ուշադրություն էր գրավել դեռևս «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթանակից առաջ։ Մի քանի տարի նա հանդիպում էր հայտնի մեքսիկացի ֆուտբոլիստ Քևին Ալվարեսի հետ։ Նրանք հաճախ էին խոստովանում իրենց սերը սոցիալական ցանցերում, բայց բաժանվեցին 2023 թվականին։ Ֆաթիմա Բոշն այժմ ավելի քան 3 միլիոն հետևորդ ունի սոցիալական ցանցերում, և պլանավորում է օգտագործել իր ազդեցությունը՝ նեյրոդիվերգենցիայով երեխաներին աջակցելու ու կանանց իրավունքները պաշտպանելու համար։

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3158 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026
Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2026 11:26
«Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40
Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57
«Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51
Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 540 անգամ
17.11.2026
Դիտվել է 461 անգամ
18.11.2026
Դիտվել է 458 անգամ
20.11.2026
Դիտվել է 361 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster