Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես մոռանալ մարդուն. օգտակար խորհուրդներ հոգեբանից

30.01.2025

Սերտ հարաբերությունները թողնում են բազմաթիվ զգացմունքային կապեր և հիշողություններ, որոնք չեն կարող ամբողջությամբ ջնջվել հիշողությունից: Այս ժամանակահատվածում կարևոր է զգացմունքները ճիշտ զգալը։ Հոգեբանները նշում են, թե ինչպես մոռանալ մարդուն կամ օգնել մտերիմին վերապրել կորուստը:

Ինչու երբեմն մենք չենք կարող երկար ժամանակ մոռանալ մարդուն

Սա կարող է առաջանալ մի քանի պատճառներով.

• Չապրած հույզեր ու ապրումներ։ Ցավից ու տխրությունից խուսափելու համար մարդը կարող է ճնշել դրանք, ինչը հանգեցնում է բացասական ապրումների կուտակման։

• Զգացմունքային ներդրում։ Հարաբերությունների զարգացմանը զուգընթաց՝ մարդը դրա վրա ներդնում է շատ ժամանակ, էներգիա և էմոցիաներ՝ այդպիսով տալով իր մի մասը: Խզումը կարող է ստեղծել նրա անձի մի մասի կորստի զգացում:

• Հոգեբանական տրավմա։ Եթե անձը մանկության տարիներին զգացել է ծնողների կողմից մերժում և անուշադրություն, նա կարող է ենթագիտակցորեն իր կյանք ներգրավել իրավիճակներ, որտեղ նա կրկին իրեն լքված է զգում: Այդպիսով նա փորձում է զգալ նույն ցավի զգացումը, որն ապրել է մանկության տարիներին։

• Զեյգարնիկի էֆեկտ։ Ըստ հոգեբանական այս եզրույթի՝ մարդն ավելի լավ է հիշում անավարտ գործողությունները, քան ավարտվածները։

Ինչպե՞ս մոռանալ նախկինին բաժանումից հետո և դադարել մտածել նրա մասին

Բաժանումը հաղթահարելն ու նախկին զուգընկերոջը հիշողությունից ջնջելը հեշտ գործ չէ: Բայց կան մի քանի քայլեր, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել այս իրավիճակը և ձեր կյանքում սկսել նոր էջ:

1. Ընդունեք իրականությունը

Ընդունեք ձեր զգացմունքները և մի փորձեք ճնշել դրանք: Բաժանումից հետո տխրությունը, զայրույթը, վախը և հուսահատությունը սովորական զգացողություններ են: Պետք է անցնել ընդունման բոլոր փուլերը և ժամանակ տալ ձեզ՝ նոր իրականությանն ընտելանալու համար։

2. Սահմանափակեք շփումները

Արգելափակեք ձեր նախկին զուգընկերոջը սոցիալական ցանցերում և մեսենջերներում, որպեսզի խուսափեք կեղծ հույսեր ստեղծելուց և ինքներդ ձեզ սադրել անընդհատ մտածել անցյալի մասին: Սա կօգնի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա:

3. Մաքեք տարածությունը

Ազատվեք ձեր նախկին զուգընկերոջ մասին բոլոր հիշեցումներից։ Նվիրեք կամ դեն նետեք նվերները, լուսանկարները և այն ամենը, որոնք հիշեցնում են նրա մասին: Սա կօգնի ձեզ ազատվել անցյալից և սկսել նոր կյանք։

4. Շեղեք ձեր ուշադրությունը

Գտեք նոր զբաղմունքներ և հոբբիներ, որոնք կօգնեն ձեր միտքից հեռացնել նախկինին: Անցեք դասընթաց, զբաղվեք սպորտով կամ գտեք անսովոր հոբբի: Սա կօգնի ձեզ կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա:

5. Շրջապատեք ձեզ աջակցությամբ

Աջակցության համար դիմեք ընկերներին և ընտանիքին: Խնդրեք նրանց այս դժվարին պահին լինել ձեր կողքին: Սիրելիների ներկայությունն ու մխիթարական խոսքերը կօգնեն ձեզ հաղթահարել էմոցիաները և սկսել նոր կյանք:

6. Շարունակեք ապրել

Ընդունեք յուրաքանչյուր նոր օր երախտագիտությամբ: Սա կօգնի ձեզ հաղթահարել բաժանումը և մոռանալ նախկին զուգընկերոջը: Հիշեք, որ ժամանակը բուժում է հուզական վերքերը, վաղ թե ուշ դուք կկարողանաք նոր կյանք սկսել։ Եթե զգում եք, որ չեք կարող ինքնուրույն գլուխ հանել իրավիճակից, մի հապաղեք դիմել հոգեբանի։

Ինչպես օգնել ուրիշին հաղթահարել բաժանումը

600x400

• Ցույցաբերեք ըմբռնում և կարեկցանք: Կարևոր է ցույց տալ, որ տառապողի հույզերն ընկալելի են և ընդունված:

• Եղեք համբերատար։ Այս իրավիճակում ապրելը ժամանակ է պահանջում, իմաստ չունի մարդուն շտապեցնել կամ ճնշում գործադրել։

• Մի քննադատեք։ Նույնիսկ եթե թվում է, թե անձն ինքն է մեղավոր բաժանման համար:

• Եղեք ընկերասեր: Երբեմն լավագույն աջակցությունը կարող է լինել միայն կողքին լինելը, գրկախառնվելը և միասին ժամանակ անցկացնելը:

• Աջակցեք նոր հոբբիներ գտնելու հարցում: Օրինակ՝ օգնեք սովորել նկարել, պարել կամ հաճախել յոգայի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4300 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025
Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում թաքցնել իրենց գայթակղությունը

09.10.2025
Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես անտարբեր լինել. նրանց գայթակղվածությունն անհնար է չնկատել։

Ինչու է չափազանց կատարյալ զուգընկերը հարաբերություններում նյարդայնացնում

07.10.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու «չափազանց կատարյալ» զուգընկերները կարող են նյարդայնացնող լինել։ Նրանց կարծիքով, չափազանց կատարելությունn առաջացնում է ռեակտիվ դիմադրություն, ձանձրույթ և ճնշման զգացում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-01-2026 11:05
Ուֆայում գործող Պատերազմի վետերանների հանրապետական հիվանդանոցի մասնագետների կարծիքով՝ բավարար քունը երկարակեցության համար ավելի կարևոր է, քան շատ այլ գործոններ։ Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրության՝ քրոնիկ անքնությունը կրճատում է կյանքի տևողությունը․ առողջական ռիսկերի առումով այս գործոնը զիջում է միայն ծխելուն: Հետազոտողները կարծում են, որ բավարար քունն ավելի մեծ ազդեցություն ունի կյանքի տևողության վրա, քան սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և սոցիալական կապերը։
13-01-2026 10:54
Նոր հետազոտության համաձայն՝ արհեստական բանականության (ԱԲ) նոր գործիքը կարող է արագացնել սրտի հիվանդությունների բուժման մեթոդների որոնումը: Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները մշակել են ԱԲ գործիք, որն օգնում է պարզել, թե որ գեներն են կապված հիվանդությունների հետ և արագացնում է սրտի հիվանդությունների դեմ դեղամիջոցների որոնումը՝ համադրելով սրտի մանրակրկիտ պատկերները բժշկական խոշոր տվյալների բազաների հետ:
13-01-2026 10:51
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, մտադիր է իր մեկ տարեկան որդու լրիվ խնամակալությունը պահանջել պահպանողական գրող Էշլի Սենթ Քլերի հետ՝ տրանսգենդեր անձանց մասին նրա մեկնաբանություններից հետո։ Tesla-ի գործադիր տնօրենը սա գրել է X-ում՝ ի պատասխան մի օգտատիրոջ, որը պնդել էր, որ իրեն «լրիվ խնամակալություն է անհրաժեշտ», քանի որ Սենթ Քլերը «խոսել է տրանսգենդեր ծնող լինելու օգտին»։
13-01-2026 08:18
Թիմոթի Շալամեն և Քայլի Ջեները, հնարավոր է, ամուսնացած են։ Զույգի գաղտնի հարսանիքի մասին լուրը տարածեց Լոս Անջելեսում կայանալիք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։ Համացանցում շատ են քննարկումները, որ դահլիճում իրենց սեղանի շուրջ յուրաքանչյուր հայտնի հյուրի սպասող անվանական ցուցանակի վրա 28-ամյա Քայլիի ազգանունը գրված էր՝ Ջեններ-Շալամեն։ Երբ զույգը մոտեցել է իրենց տեղերին և տեսել անվանական ցուցանակը, իբր զսպել են զգացմունքները, բայց, կարծես, չեն զարմացել։ Նրանց արձագանքի տեսանյութն ու լուսանկարն արդեն տարածվել են համացանցում։
13-01-2026 01:10
«Sinners» («Մեղավորները») ֆիլմի ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է։ Օհանյանի, ինչպես նաև մյուս պրոդյուսերներ Զինզի Քուգլերի ու Ռայան Քուգլերի ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» անվանակարգում։ «Sinners»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում․ մրցանակը հանձնվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։ «Sinners»-ը այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում՝ այդ թվում և լավագույն ֆիլմ դրամա ժանրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.01.2026
Դիտվել է 1591 անգամ
08.01.2026
Դիտվել է 944 անգամ
09.01.2026
Դիտվել է 287 անգամ
10.01.2026
Դիտվել է 233 անգամ
13.01.2026
Դիտվել է 199 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster