Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025

«Տարվա ընթացքում ծրագրել եմ իրականացնել հինգ նոր նախագիծ», «Հերթական օրս պլանավորում եմ նախորդ երեկոյան», «Ընտրի՛ր առաջնահերթություններդ ու հետևողականորեն, քայլ–քայլ իրականացրու դրանք», «Հետևի՛ր այս երեք խորհրդին, ու նպատակասլաց կենսունակությունդ միշտ ապահովված է»․․․

Հոգնեց։ Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Տարվա պլաննե՞ր։ Ամուսնության քսան տարի, հանած հինգ՝ ոգևորության ու ամեն ինչ միասին հիմնելու փուլը, կլինի տասնհինգ տարի է, որ սկսվում և ավարտվում են առանց որևէ նախնական նպատակ կամ գործողություն նախատեսելու։ Թերևս, տարիների ընթացքը դրսևորվում է երեք երեխաների տարիք առնելով, նրանց օրեցօր մեծացող պահանջների բավարարմամբ, լողավազան–երաշժտական, լեզուների ու տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոններ շրջապտույտ վազքով։ Ծանր, հևիհև, բայց․․․հաճելի վազք։

Ամուսինն էլ, աչքով չտանք, բարեկիրթ, աշխատասեր, ընտանիքին նվիրված, պատվարժան տղամարդ է, ու, եթե առիթ ունենար կրկին ամուսնանալու, ապա, թերևս, էլի նա կլիներ իր ընտրությունը։ Սիրում է։ Իսկ ինչո՞ւ՝ թերևս․ դե, մեկ–մեկ խոժոռվում, փակվում է, և արի ու հասկացիր, թե՝ ինչու։

Առաջին հինգ տարիները բուռն էին։ Սեփական բնակարան, կահույք, կահ–կարասի, ամառային հանգստի պլանավորում, երեխաների ծնունդներ, նպատակասլացության ու ուրախության այնքան շատ առիթներ։ 365-երն էլ այնքան արա՜գ էին թռչում՝ ճիշտ ամառային արձակուրդների ու երիտասարդ օրերի նման։

Կասկածներ, հիասթափություններ, անօգնական օրեր էլ են եղել, բայց ընտանիքի սերն ու ջերմությունը մոռացության են տվել դրանք՝ չթողնելով սուզվել։

Իսկ հիմա՞։ Հիմա՝ ինչպես ամեն օր․ ամուսինը՝ գործերով, երեխաները՝ դասերի ու պարապմունքների, ծնողները՝ եղբոր ընտանիքի ապահով խնամակալության տակ, ինքն էլ՝ տան գործերն ավարտել, կերակուրները պատրաստել ու սպասում է, թե երբ կհավաքվեն։ Կճաշեն, կաղմկեն, իրար հերթ չտալով կպատմեն «գլխներին եկածներն» ու էլի՝ ամեն մեկն իր գործին ու իր աշխարհը։ Իր համար էլ նոր գործեր կբացվեն՝ հավաքել–մաքրել, լվանալ, դասավորել․․․ Ինչպես ամեն օր։

Իսկ տարվա ծրագրերի, օրվա պլանների, առաջնահերթությունների, կենսունակության վերականգնման մասին մտածելու ժամանակ էլ չի մնում, դե, կարծես, ցանկություն էլ չկա․․․ Եվ այսպես՝ ոչինչ չի փոխվում, կարծես, ոչինչ տեղի չի ունենում։

Հրաչ Նազոյան

 

Դիտվել է 1619 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Դե՝ իհարկե

25.11.2019
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։

5 գիրք, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն

05.03.2018
Այս գրքերը կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ, գնահատել ձեր ուժեղ կողմերը և տաղանդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 15:45
45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 981 անգամ
06.05.2025
Դիտվել է 601 անգամ
03.05.2025
Դիտվել է 380 անգամ
07.05.2025
Դիտվել է 338 անգամ
08.05.2025
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster