Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Կենդանակերպի ո՞ր նշանն ընտանեկան երջանկություն կգտնի 2025 թվականին

17.12.2024

Նրանք վեցն են, և փոփոխություններ կլինեն ոչ միայն անձնական կյանքում։

Նոր տարուց միշտ փոփոխություններ ենք ակնկալում դեպի լավը։ Այն կանանց համար, ովքեր դեռ ամուրի են, գլխավոր ցանկություններից մեկն իսկապես լավ տղամարդու հետ հանդիպելն ու ամուսնանալն է։ Իսկ նրանք, ովեր արդեն հարաբերությունների մեջ են, ակնկալում են ստանալ կյանքը համատեղ շարունակելու առաջարկություն։

Ներկայացնում ենք, թե 2025 թվականին կենդանակերպի ո՞ր նշաններն ունեն ամուսնանալու բոլոր հնարավորությունները, ո՞ր ամիսներին է դա ավելի հավանական, և ինչ նոր հնարավորություններ կբացվեն նրանց համար գալիք տարի։

Կենդանակերպի ո՞ր նշանները կամուսնան 2025 թվականին

Խոյ

Մայիսի 14-ից Խոյերը կզգան նոր տպավորությունների, իրենց սոցիալական շփումներն ու հետաքրքիր զբաղմունքների շրջանակն ընդլայնելու փափագ: Այդ ակտիվությունը կարող է հանգեցնել ճակատագրական հանդիպման։ Դուք կարող եք հանդիպել թատրոնում, որևէ դասընթացի կամ ճամփորդության ժամանակ. գլխավորը բաց լինելն է աշխարհի համար: Ծանոթությունների նոր շրջանակը ոչ միայն լավ կանդրադառնա անձնական կյանքի վրա, այլև կամրապնդի ձեր ինքնավստահությունն ու կօգնի բարելավել ֆինանսական վիճակը։

Երկվորյակ

Տարեսկզբին Երկվորյակների անձնական կյանքը հեշտ չի լինի։ Մինչև մայիսի կեսը շատերը կարող են բաժանվել կամ զուգընկերոջ հետ շփվելու դժվարություններ ունենալ: Սակայն հունիսից իրավիճակը կտրուկ կփոխվի. հնարավորություն կլինի ամրապնդել գործող միությունը կամ հանդիպել նոր ընտրյալի։ Այս շրջանը բարենպաստ կլինի ոչ միայն ամուսնության, այլև կարիերայի աճի, նոր ծանոթությունների ու հետաքրքրությունների ընդլայնման համար։

Առյուծ

Առյուծների համար ճակատագրական կլինի մայիսի վերջից սկսած ժամանակահատվածը, երբ ֆինանսական վիճակը կբարելավվի, և աջակցություն կգա կարևոր մարդկանց կողմից։ Մայիսի կեսից մինչև տարեվերջ Առյուծները սիրո հաջող շարան կունենան։ Դա հարմար ժամանակաշրջան է ամուսնության, ընտանիքի պլանավորման կամ երեխայի ծննդաբերության համար:

Կարիճ

Կարիճների համար լուրջ հարաբերությունների ու ամուսնության համար լավագույն ժամանակը կլինի հունվարից մինչև մայիսի կեսը։ Թեև այդ շրջանում զույգերը կարող են ռոմանտիկայի պակաս զգալ, բայց դա ամենակարևոր չէ։ Գլխավորը փոխզիջումներ գտնել սովորելը և զուգընկերոջ հետ երկխոսության համար բաց լինելն է: Ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև կարիերայի ձեռքբերումների և շահավետ պայմանագրերի կնքման համար։

Աղեղնավոր

Տարվա առաջին կիսամյակը հեշտ չի լինի Աղեղնավորների համար՝ նրանք կարող են բախվել անձնական խնդիրների, հարաբերությունների կամ աշխատանքի հետ կապված դժվարությունների: Բայց մայիսի վերջից ամեն ինչ կփոխվի։ Աղեղնավորները կզգան էներգիայի ալիք, անձնական կյանքը բարելավելու և զարգանալու ցանկություն: Նշանի միայնակ ներկայացուցիչները ծանոթություններ կունենան, որոնք կարող են ամուսնությամբ ավարտվել։

Ջրհոս

Մայիսի վերջից Ջրհոսները կսկսեն ակտիվորեն զարգացնել կարիերան և կենտրոնանալ իրենց հետաքրքրությունների վրա։ Արդեն հունիսի սկզբին սա իր պտուղները կտա՝ եկամուտների ավելացում, մասնագիտական նոր հեռանկարներ և նվիրական ցանկությունների իրականացում։ Թեև անձնական ոլորտում կարող է անկայունություն լինել, սակայն այս ժամանակահատվածում հայտնված զուգընկերը ձեր ճակատագրում կարևոր անձնավորություն կլինի և գուցե հենց երկրորդ կեսը։

Աղբյուր` LADYNEWS.am



Դիտվել է 7074 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-11-2026 08:42
«Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
03-11-2026 06:26
Համաշխարհային գեղեցկության ոլորտում Մարիո Դեդիվանովիչ անունը հոմանիշ է Քիմ Քարդաշյանի անվանը։ Նրանք միասին աշխատում են ավելի քան 15 տարի։ Հենց Մարիոն էր, որ ստեղծեց Քիմи համար յուրահատուկ դիմահարդարումը՝ հարուստ հիմքով, առատ քանակությամբ փոշով, դրամատիկ ուրվագծերով և բաց մերկ շրթունքներով, որոնք աշխարհի միլիոնավոր կանայք տարիներ շարունակ կրկնօրինակել են։ Տարիների ընթացքում նրա հայտնի հաճախորդների ցանկը զգալիորեն ընդլայնվել է. այսօր Մարիոյի մշտական հաճախորդներն են Ջենիֆեր Լոպեսը, Սալմա Հայեկը և Պրիանկա Չոպրան։ Դեդիվանովիչի օրական վաստակը կազմում է 60,000 դոլար։
03-11-2026 06:21
Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը Տոկիոյում նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 500 կարգի հաղթողի կոչումը։ Սա նրա կարիերայի վեցերորդ WTA տիտղոսն է։ Եզրափակչում նա 6-4, 5-7, 6-2 հաշվով հաղթել է կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 711 անգամ
28.10.2026
Դիտվել է 466 անգամ
29.10.2026
Դիտվել է 421 անգամ
02.11.2026
Դիտվել է 414 անգամ
30.10.2026
Դիտվել է 369 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster