Սակայն կանանց, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ամուսնությունը չի օգնում պահպանել երիտասարդությունը։ Սթրեսն ու կենցաղային պարտականություններն իրենց հետքն են թողնում նրանց վրա:
Քննարկումներն այն հարցի շուրջ, թե որքանով է անհրաժեշտ ժամանակակից աշխարհում ամուսնանալը, վերջին շրջանում չեն մարում։ Շատերը ցանկանում են ցմահ ամուրի մնալ՝ հավատալով, որ ամուսնությունը խլում է ժամանակն ու էներգիան, որը կարելի է ծախսել կյանքի այլ ոլորտներում։ Գիտնականները վերջիններիս խորհուրդ են տալիս չշտապել նման որոշում կայացնել։ Նրանք պարզել են, թե ինչպես է ամուսին կամ կին ունենալն ազդում մարդկանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա։ Պարզվել է, որ տարբեր սեռերի ներկայացուցիչների վրա ամուսնության ազդեցությունը տարբեր է։
Գիտնականները 20 տարի հետևել են 45-ից 85 տարեկան մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը, որպեսզի հասկանան, թե ինչպես է ընտանեկան կյանքն ազդում նրանց առողջության վրա։ Ուսումնասիրությունը հաշվի է առել մի շարք չափանիշներ՝ ֆիզիկական և հոգեկան առողջություն, սոցիալական բարեկեցություն և ինքնաընկալում:
Արդյունքում պարզվել է, որ ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում, քան իրենց ամուրի հասակակիցները։ Սակայն հարկ է նշել, որ դա այն պայմանով է, որ տղամարդը մնա ամուսնացած, իսկ ամուսնալուծությունը, կնոջ մահը կամ բաժանումը, ընդհակառակը, բացասաբար կանդրադառնան վիճակի վրա։ Գիտնականները նաև նշել են. որպեսզի ամուսնությունը դրական ազդեցություն ունենա մարդու առողջության վրա, կարևոր է դրա կայունությունը, այլ ոչ թե մատին մատանու առկայությունը։
Կանանց մոտ իրավիճակն այլ է։ Ամուսնացած կանայք գրեթե չեն տարբերվում իրենց միայնակ հասակակիցներից: Իսկ ամուսնալուծվածներն ավելի հաճախ են բախվում առողջական խնդիրների, քան այն կանայք, որոնք երբևէ ամուսնացած չեն եղել:
11-09-2025 10:13 Սեռական հարաբերություններում բնական է ենթադրել, որ երկու զուգընկերների փորձը մեծապես ազդում է հարաբերությունների տևողության և որակի վրա: Սակայն սեռական փորձի տարբեր ոլորտներում հետազոտությունները ցույց են տալիս, որ սա ամբողջովին ճիշտ չէ: Հետերոսեքսուալ զույգերի մոտ կանանց սեռական փորձը ավելի ուժեղ ազդեցություն ունի հարաբերությունների երջանկության վրա, քան տղամարդկանց փորձը, գրում է «Psychology Today»-ը։
11-09-2025 09:14 Հոլիվուդի Ոսկեդարի լեգենդ Էլիզաբեթ Թեյլորը հայտնի էր ոչ միայն իր պաշտամունքային դերերով և երկու Օսկարով, այլև իր անհանգիստ անձնական կյանքով։ Vanity Fair-ը գրում է, որ դերասանուհին, որը մահացել է 2011 թվականին՝ 79 տարեկանում, նշանադրվել էր տասը անգամ և ամուսնացել ութ անգամ։ Այս «ռեկորդը» թույլ է տվել Թեյլորին կուտակել տպավորիչ զարդերի հավաքածու, այնքան նշանակալից, որ դերասանուհին իր 2002 թվականի հուշագրությունն անվանել է «Իմ սիրային կապը զարդերի հետ»։ Նրա մահից հետո Christie's աճուրդի տունը հավաքածուի մի մասը վաճառել է գրեթե 116 միլիոն դոլարով։
11-09-2025 08:18 Գարեջրային որովայնն առաջանում է սննդից ստացվող ավելորդ կալորիաների և ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակի համադրության արդյունքում, ինչը տարածված է գարեջրի սիրահարների շրջանում: Գարեջուրը 85 տոկոսով բաղկացած է ածխաջրերից, և մեկ շիշ գարեջրում մոտավորապես այնքան կալորիա կա, որքան պարունակում է կարագով մեկ կտոր հացը: Ըստ մասնագետների՝ գարեջրի կանոնավոր օգտագործումը, հատկապես երեկոյան ժամերին, կարող է արագ հանգեցնել ներքին ճարպի կուտակմանը։
11-09-2025 02:23 65-ամյա հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը կնոջը՝ Պոլինային, առանց փողի և ունեցվածքի է թողել, որից ամուսնալուծվում է 16 տարվա ամուսնությունից հետո՝ Ռուբլյովկայի իրենց հարևան Ռոման Տովստիկի հետ նրա «դավաճանության» պատճառով: Զույգի հաշտության համաձայնագրի մանրամասները հաղորդում է «КП»-ն՝ հղում անելով Պոլինա Դիբրովայի ընկերուհուն: Վերջինիս խոսքով՝ զույգի գործարքի մի մասն էր Դիբրովի լռությունը լրատվամիջոցներում կնոջ մասին՝ իր ողջ ակտիվները իրեն թողնելու դիմաց: «Պոլինան նրանից հեռավել է մեկ վարտիքով»: Նա հեռացել է այն հագուստով, որով եկել է, այս ամենը փաստաթղթավորված է», - ասել է Պոլինայի ընկերուհին:
09-09-2025 09:35 Փորձառու հարսանեկան լուսանկարիչները ասում են, որ տոնակատարության օրը կարելի է նկատել նշաններ, որ զույգը կարող է ապագայում բաժանվել, գրում է NYP-ն։ Ամենաակնհայտ կարմիր դրոշներից մեկն այն է, երբ հարսը կամ փեսան, առավել հաճախ փեսան, կտրականապես չեն ցանկանում լուսանկարվել։ Լուսանկարիչների խոսքով՝ սա պարզապես ամաչկոտություն չէ. լուսանկարահանմանը մասնակցելու անկամությունը ցույց է տալիս զուգընկերոջը կարևորը պահին աջակցելու անկամությունը։ Մեկ այլ ակնարկ է, թե ինչպես է զույգը վարվում, երբ հարսանիքի ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթանում։ Դուք տեսնում եք նրանց՝ խնդիրներ լուծելու հմտությունները. նրանք թիմո՞վ են աշխատում, թե՞ անմիջապես սկսում են մեղադրել մեկը մյուսին։