Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի աման ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։
Լրագրողների կարծիքով՝ ընձառյուծի պրինտով զգեստապահարանի այս իրերն ամենահայտնին կլինեն գալիք սեզոնում։ Միաժամանակ արդիական կլինեն և՛ բիկինիները, և՛ ռետրո ոճի լողազգեստները։
Նշվում է, որ ցուցադրություններին նմանատիպ լողազգեստներ են ներկայացրել շատ հայտնի բրենդներ։ Օրինակ, Dolce & Gabbana-ն, Tom Ford-ը, Reina Olga-ն և Bananhot-ը դրանք ներառել են իրենց տեսականու մեջ:
Նորաձևության խմբագիրներն անվանել են նաև 2024 թվականի ամռան թրենդային զգեստը։ Խոսքը ընձառյուծի պրինտով զգեստի մասին է։
Վերջինիս ժողովրդականության հերթական ալիքին նպաստեցին հայտնիները, ովքեր սկսեցին այդ կերպարով ներկայանալ հանրությանը:
Այս հանդերձանքը ցուցադրած աստղերի թվում են ամերիկացի մոդել և հեռուստաաստղ Քենդալ Ջենները և բրիտանացի սուպերմոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին:
Նշվում է, որ ընձառյուծի պրինտով զգեստն արդեն թրենդային եղել է 1990-2000-ական թվականներին։ Այն կրել են արքայադուստր Դիանան, Spice Girls խմբի անդամները, մոդել Քեյթ Մոսը և դերասանուհի Անջելինա Ջոլին։
16-10-2024 11:44 Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք:
16-10-2024 11:23 Ջիջի և Բելլա Հադիդ քույրերը սենսացիաներ են դարձել Victoria's Secret-ի 2024 թվականի նորաձևության ցուցադրության ժամանակ։ Խորհրդանշական շոուն տեղի է ունեցել Նյու Յորքի Victoria's Secret-ի առաջատար խանութում վեց տարվա դադարից հետո: Ջիջին բացել է խորհրդանշական շոուն, որն առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականին՝ կրելով պաստելային վարդագույն թևեր և մետաքսյա վարդագույն կոստյում:
16-10-2024 10:30 Շերը բեմ է բարձրացել Blackpink-ի Թայլայի և Լիզայի հետ Նյու Յորքում Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրության ժամանակ։ 78-ամյա փոփ թագուհին միացել է Թայլային և Լիզային՝ որպես բրենդի առաջին ամբողջովին կին երաժշտական կազմ:
16-10-2024 09:46 Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը: Մասնագետները վարսակի ալյուրն անվանել են իդեալական սնունդ «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար, քանի որ այն պարունակում է լուծելի բետա-գլյուկան մանրաթել, որն օգնում է վերահսկել ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Բայց դա անելու համար հարկավոր է ամեն օր վարսակի ալյուր ուտել, ինչը ապացուցվել է հետազոտություններով։
16-10-2024 01:50 Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է Pvolve ֆիթնես ապրանքանիշի գովազդում, որի դեսպանն է արդեն մի քանի տարի, և ցույց է տվել, թե որքան լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի։ Գովազդի համար 55-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել սև բոդիով, իսկ տեսանյութում հայտնվել է սպորտային հագուստով՝ լեգինսներով և կրծկալներով՝ բացահայտելով իր անթերի որովայնը։