Փարիզում՝ Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Christian Dior-ի գարուն-ամառ - 2025թ կուտյուրային հավաքածուն:
Միջոցառմանը մասնակցել են Դևա Կասելը, Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը, մոդելներ Լետիտիա Կաստան, Կարլա Բրունին ու Կարլի Կլոսը, Պամելա Անդերսոնը, Էլիզաբեթ Դեբիցկին, կորեացի երգչուհի Ջիսուն և Վինուս Ուիլյամսը։
Christian Dior-ի նոր կուտյուրային հավաքածուն, որը ստեղծվել է կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիի ղեկավարությամբ, համացանցում համեմատվել է Իվ Սեն Լորանի 1958 թվականի ցուցադրության և Ալեքսանդր Մաքքուինի ստեղծագործության հետ:
Դիզայներն իսկապես ոգեշնչվել է Սեն Լորանի արխիվներից և ներկայացրել հեքիաթային ու babydoll էսթետիկ կերպարներ՝ ճոխ կիսաշրջազգեստներով, գլադիատորական սանդալներ հիշեցնող կապիչներով բալետային կոշիկներով, որոնք կարելի է տեսանել Կյուրիի յուրաքանչյուր հավաքածուում, և ավելացրել է ցոփքերով ավելի ընդգծված եզրեր: Մարիա Գրացիան շոուն անվանել է «ճանապարհորդություն դեպի մանկություն»:
Ի դեպ, երկար ժամանակ խոսակցություններ են պտտվում Կյուրիի մոտալուտ հեռանալու մասին, քանի որ նրա աշխատանքն արդեն մի քանի սեզոն է, ինչ չի արժանանում քննադատների հիացմունքին, և նրա հավաքածուները միանման են թվում: Ենթադրվում է, որ Կյուրրի պաշտոնը կանցնի Լոուի Ջոնաթան Անդերսոնին:
Փարիզի Բարձր նորաձևության շաբաթը կտևի մինչև հունվարի 30-ը։
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։