Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024

Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։ Գույնի հետ խաղալն այնքան էլ հեշտ չէ, բնօրինակ ձևվածքը միշտ չէ, որ տեղին կլինի, բայց կտորները հեշտությամբ համակցվում են միմյանց հետ:

Ներկայացնում ենք 2024 թվականի գարնանային թրենդային կտորները։



Ջինս

Դենիմնն ավելի ու ավելի է թափանցում մեր զգեստապահարան. եթե 20-ականների սկզբին մենք երկչոտ էինք կրում ջինսե բաճկոը ջինսե տաբատի հետ, ապա այսօր ոչ մի խնդիր ամբողջությամբ ջինսե կերպար ստանալու ու դրանով աշխատանքի կամ զբոսնելու գնալու համար:

600x400

2024 թվականի ողջ ընթացքում ջինսը կշարունակի հանրաճանաչ մնալ՝ հագեք ջինսե տաբատներ առօրյայում և հետաքրքիր երեկույթներին (թե ինչ տրամադրություն կբխի ձեր տեսքից, որոշվում է միայն ոճավորումը), խառնեք ջինսի մի քանի երանգներ ու մի մոռացեք ջինսե կոշիկների և աքսեսուարների մասին:

600x400

Էկո կաշի

Vogue-ի նորաձեւության խմբագիրները նախորդ տարեվերջին էկո կաշին ճանաչեցին որպես 2024 թվականի հիմնական նյութ։

Առայժմ կանխատեսումն իրականանում է. մենք հագնում ենք ամբողջովին կաշվե հագուստ, կաշվե կոստյումներ և ընտրում էկո կաշվից պատրաստված բաճկոններ ու անձրեւանոցներ:

600x400

Գարնան համար փնտրեք էկո կաշվից պատրաստված մեծ չաձսի վերնաշապիկ, նորաձև կոստյումի ժիլետ, որը կարելի է կրել մերկ մարմնի կամ ներքնազգեստի վրա, և փորձեք կաշի՝ ներքևի մասում, օրինակ՝ ուղիղ միդի կիսաշրջազգեստ կամ տաբատ։

600x400

Թավիշ

2000-ականների այս կտորը վերադարձել է այդ ժամանակաշրջանի թրենդով:

Սկզբից այն հայտնվեց զվարճալի և ուլտրա-գլամուր մարզահագուստների տեսքով, բայց այժմ կարող եք ընտրել գեղեցիկ թավշյա վերնաշապիկ կամ ձեռքի պայուսակ:

600x400

Ընդունված կարծիք կա, որ թավիշը հեշտ չէ խնամել. սա ճիշտ է, եթե ընտրում եք բնական մետաքսե կտոր: Բայց այսօր խանութների մեծ մասում կարելի է գտնել արհեստական թավիշ՝ այն մատչելի է և չի պահանջում հատուկ վարժանքներ՝ իր տեսքը պահպանելու համար։

600x400

Վելվետ

Շատերը շփոթում են վելվետն ու թավշյա կտորը, բայց դրանք հեշտ է տարբերել։ Վելվետի խտությունն ավելի քիչ է, այս կտորի մանրաթելերն ավելի կարճ են, իսկ ամբողջ մակերեսով անցնում են միևնույն նեղ շերտերը:

600x400

Վելվետը վերադարձել է նորաձևություն 70-ականների և կովբոյական ոճերի հետ մեկտեղ, բայց այն հեշտությամբ կարելի է ինտեգրել սովորական զգեստապահարանի մեջ՝ պարզապես ջինսե տաբատը փոխարինեք վելվետով, իսկ վերևում՝ ջինսե վերնաշապիկ կամ բաճկոն:

Տրիկոտաժ

Տրիկոտաժե ուրվագծային զգեստները վերադարձել են նորաձևության։ Դրանք թրենդային կլինեն նաև 2024 թվականի գարնանը։ Բայց հյուսվածքի ժողովրդականությունը սրանով չի սահմանափակվում։

600x400

Մենք կարող ենք հանգիստ համատեղել տրիկոտաժե տաբատները, վերնազգեստները, բոդի կոստյումները և կոստյումները վերը նշված ընտրանուց ցանկացածի հետ կամ ստեղծել ամբողջական կերպար:

600x400

Էկո մորթի

Էկո մորթին արդիական կմնա նաև գարնանը։

600x400

Արժե՞ արդյոք կրել երկար մորթյա վերարկու, երբ շուրջբոլորը գարնանային շունչ է։ Ոչ. դուք իսկապես ծիծաղելի տեսք կունենաք, քանի որ դժվար թե լինի ավելի պակաս ոճային բան, քան եղանակային պայմանների համար սխալ ընտրված հագուստը: Ցանկության դեպքում՝ միայն կարճ բաճկոններ կամ ժիլետներ։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2933 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջինս թիթեռ նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել իրենց կոնքերը և ընդգծել գոտկատեղը

04.03.2025
Մասնագետներն առաջարկում են կատարյալ մոդել, որը կարող է ընդգծել «ավազի ժամացույցի» կազմվածքի բոլոր առավելությունները։

Միագույն զուգագուլպաներն այլևս նորաձև չեն. գնեք նախշերովները

04.02.2025
Առաջարկում ենք փորձարկել ու կենտրոնանալ ոչ թե հագուստի, այլ սլացիկ ոտքերի վրա՝ ընտրելով նախշերով նորաձև զուգագուլպաներ։

Բարձր նորաձևության շաբաթ Փարիզում․ կայացավ Christian Dior–ի նոր հավաքածուի ցուցադրությունը

29.01.2025
Փարիզում՝ Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Christian Dior-ի գարուն-ամառ - 2025թ կուտյուրային հավաքածուն:

Այլևս արդիական չեն. 5 թրենդ, որոնք կմնան 2024–ում

09.01.2025
Նորաձևությունը երբեք կանգ չի առնում. որոշ միտումներ, հազիվ հանրաճանաչություն ձեռք բերելով, իրենց տեղը զիջում են նոր թրենդներին:

Flippy Bob. թրենդային սանրվածք, որը պաշտում են Քարդաշյանները, Բիբերը և Հադիդը

25.12.2024
Եթե ցանկանում եք ոճային և ժամանակակից տեսք ունենալ՝ առանց ժամեր ծախսելու, ապա շրջված բոբը հենց այն է, ինչը ձեզ հարկավոր է: Նրբագեղ, հեշտ և աներևակայելի տպավորիչ:

Ձմեռային 8 թրենդ, որոնք հաճոյախոսությունների տարափ կառաջացնեն

19.12.2024
Ջերմությունն ու ոճն այլևս չեն հակադրվում, այլ հիանալի կերպով լրացնում են միմյանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-03-2025 14:20
46-ամյա երգչուհի Անի Լորակը գաղտնի ամուսնացել է իսպանացի Իսահակ Վեյրակայի հետ։ Հարսանեկան բացառիկ լուսանկարները հրապարակվել են «OK!» ամսագրում։ Արարողությունը տեղի է ունեցել Մալդիվներում։
13-03-2025 14:08
«Դաունթոն աբբայության» 37-ամյա աստղ, բրիտանացի դերասանուհի Միշել Քիգանը և նրա ամուսին Մարկ Ռայթն առաջին անգամ ծնող են դարձել։ Զույգը սոցցանցում հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը։
13-03-2025 13:38
Սելենա Գոմեսը վաճառքի է հանել մատանին, որը նա նվեր է ստացել իր նշանածից՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյից՝ իրենց հարաբերությունների վաղ շրջանում։ 32-ամյա աստղը հիշարժան զարդը վաճառել է ընդամենը 12 դոլարով։ Այն վաճառվել է «12 Days of Truly Rare Things» արշավի շրջանակներում, որը մեկնարկել է արտիստուհու անձնական «սենտիմենտալ» իրերը երկրպագուներին վաճառելու համար՝ նրա և Բլանկոյի համատեղ ալբոմի թողարկումից առաջ։ Մատանու նախնական գինը եղել է 3250 դոլար։
13-03-2025 04:34
62-ամյա Գրիգորի Լեպսը պատրաստվում է իր 19-ամյա հարսնացու Ավրորա Կիբայի հետ ապրել այն տանը, որտեղ նա ապրել է նախկին կնոջ հետ։ Դեռևս Աննա Շապլիկովայի հետ նախորդ ամուսնության ժամանակ Լեպսը սկսել էր քաղաքից դուրս թայվանական ոճով երկու տուն կառուցել: Նա նախագծի վրա աշխատել է ավելի քան 10 տարի, իսկ ռիելթորներն այն գնահատում են 400-500 մլն ռուբլի։
13-03-2025 02:12
Բալետի ռուս  պարուհի Անաստասիա Վոլոչկովայի 19-ամյա դստեր՝ Արիադնայի հարսանիքը տեղի կունենա «Մեծ Գեթսբիի» ոճով։ Այս մասին գրում է Հինգերորդ ալիքը։ Հարսանիքի կազմակերպիչ Նատալյա Վոլկովայի խոսքով՝ այս ոճին բնորոշ են ոսկին, մարգարիտներն ու փետուրները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.03.2025
Դիտվել է 849 անգամ
07.03.2025
Դիտվել է 672 անգամ
08.03.2025
Դիտվել է 484 անգամ
11.03.2025
Դիտվել է 327 անգամ
12.03.2025
Դիտվել է 281 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster