Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Փափուկ, հյութեղ և օդային․ պատրաստում ենք իսպանական հայտնի Ensaimadas բլիթներ

31.08.2023

Բերանում հալվող այս բլիթները պատրաստվել են դարեր շարունակ: Ensaimadas-ը («Էնսայմադաս») նվաճել է ոչ միայն իսպանացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց:

Առաջարկում ենք թխել այս համեղ աղանդերը տանը։ Որպես միջուկ կարող եք վերցնել խնձոր դարչինով, հատապտուղներ, մարմելադ։ Ներկայացվող բաղադրատոմսում՝ խնձորի ջեմով բլիթներն են:


Բաղադրիչները․

Խմորի համար

• Չոր խմորիչ՝ 1 ճ.գ.
• Աղ՝ 0,5 ճ.գ.
• Շաքարավազ՝ ¼ բաժակ
• Հավի ձու՝ 1 հատ
• Բուսական յուղ՝ 2 ճ.գ. լ.
• Ջուր՝ 120 մլ
• Ալյուր՝ 300 գ։

Լցոնի համար

• Կարագ՝ 100 գ
• Խնձորի ջեմ՝ 150 գ
• Շաքարի փոշի՝ 2 ճ.գ. լ.։

Պատրաստման եղանակը

600x400

 1. Պատրաստում ենք խմորը։ Ամանի մեջ խառնում ենք մաղած ալյուրը, խմորիչը, աղն ու շաքարավազը։ Ավելացնում ենք տաք ջուր, բուսական յուղը և ձուն։

2. Մոտ 10 րոպե ամբողջը հարեք, որպեսզի ստացվի փափուկ և առաձգական խմոր, որը ձեռքերին չկպչի: Դրանից ձևավորեք գունդ, դրեք բուսայուղով պատված ամանի մեջ, ծածկեք թաղանթով և 1 ժամ թողեք տաք տեղում, որպեսզի խմորը բարձրանա։

3. Խմորը բռունցքով տրորեք և բաժանեք 4 մասի։ Դրանցից յուրաքանչյուրը բուսայուղով պատված հարթ մակերեսի վրա գրտնակեք մինչև ստանաք մոտ 25x30 սմ չափսի բարակ շերտ։

4. Պատրաստի շերտի ամբողջ մակերեսին քսեք փափկած կարագ։ Երկար մասի եզրով առատորեն քսեք խնձորի ջեմը։

5. Միջուկը ծածկեք խմորով և զգուշորեն ամուր փաթաթեք գլանի տեսքով։ Գլանին տվեք «Խխունջի» տեսք: Նույնը արեք խմորի մնացած շերտերի հետ։

6. Ջեռոցի տարրան պատեք խոհանոցային թղթով, վրան քսեք բուսայուղ և շարեք ստացված «խխունջները»։ Թողեք 30 րոպե տաք տեղում հանգստանա։

7. Թխեք նախապես 180° C տաքացրած ջեռոցում 20-25 րոպե` մինչև ստացվի ոսկե դարչնագույն երանգ:

8. Հովացրեք և վրան ցանեք շաքարի փոշի։

Վերջ՝ համեղ, օդային և բուրավետ բլիթները՝ հյութալի խնձորի միջուկով պատրաստ են։ Մատուցեք տաք թեյի կամ սուրճի հետ։

Բարի ախորժակ!

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8565 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
14-08-2026 14:15
Հարրի Փոթթերի շարքի դերասանական կազմը շարունակում է համալրվել նոր անուններով։ Այս անգամ դերասանական կազմին է միացել Նիկոլաս Հոլթը, ով «X-Men», «Warm Bodies», «The Favourite» և այլ հաջողված նախագծերի աստղն է։ Նա կխաղա Ոսկեգույն Լոքհարթի՝ Հոգվարթսի ամենակատակերգական «Պաշտպանություն մութ արվեստներից» դասախոսի և գրողի դերը։
14-08-2026 14:09
Բիլ Գեյթսի կրտսեր դուստրն արդեն երկու ամիս է, ինչ սկանդալի կենտրոնում է։ Հուլիսի սկզբին Ֆիբի Գեյթսի Phia ստարտափը կասկածվում էր ուրիշների վաճառքից շահույթ ստանալու մեջ։ Հարթակը գրպանել էր գործընկերների միջնորդավճարները, ինչը, ըստ աղջիկների, «տեխնիկական խափանում» էր։ Այնուամենայնիվ, այժմ կան հիմքեր ենթադրելու, որ նրանք տեղյակ էին այս թաքնված մեխանիզմի մասին. նրանց նամակագրության սքրինշոթները արտահոսել են լրատվամիջոցներ։
14-08-2026 06:19
Օգոստոսի 14-ին իր ծննդյան օրն է նշում  Հոլի Բերին: Հոլիվուդյան կուռքը, երկու երեխաների մայրը և հայտնի «Կատու-կինը» 60 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի: «Ես համոզված եմ, որ սննդի մասին պետք է խոսել վաղ տարիքից և օրինակ ծառայել», - նշում է նա:
14-08-2026 04:12
Վերջերս սոցիալական ցանցերում իրարանցում էր Արիանա Գրանդեի կտրուկ քաշի կորստի պատճառով։ Այժմ Ջեննա Օրտեգան նույնպես ուշադրության կենտրոնում է հայտնվել. երկրպագուները դերասանուհուն մեղադրում են ծայրահեղ քաշի կորստի մեջ և նույնիսկ կասկածում նրան Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Սա տեղի է ունեցել Esquire-ի համար վերջերս տված տեսահարցազրույցից հետո, որի ընթացքում Ջեննան մասնակցել է լուսանկարահանման և տեսահոլովակի նկարահանումների։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1114 անգամ
08.08.2026
Դիտվել է 477 անգամ
12.08.2026
Դիտվել է 243 անգամ
14.08.2026
Դիտվել է 147 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster