Բնականոն է արդյոք, երբ դաշտանը տևում է մեկ օր
04.05.2023
Դաշտանի հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է. պատահում է, երբ այն ժամկետից ավելի երկար է տևում, ինչն անհանգստացնող է։ Բայց երբեմն այն ավարտվում է մեկ օրում և սկսվում են շագանակագույն արտանետումներ, ինչն էլ ավելի վատ է:
Սովորաբար դաշտանը տևում է 3-8 օր, սակայն ցիկլի կանոնավորությունը, ծավալը, ցավը և տեւողությունը կարող են փոխվել ողջ կյանքի ընթացքում։ Որպես կանոն, 18 տարեկանից հետո դաշտանները կարճանում են, ցիկլը՝ կանոնավորվում։ Մինչ այս, դեռահասության շրջանում, առաջին երկու տարիներին դաշտանը կարող է այլ կերպ ընթանալ, քանի որ վերարտադրողական համակարգը միայն կարգավորում է իր աշխատանքը: Իսկ 45 տարին անց դաշտանադադարի սկիզբով (չշփոթել դաշտանադադարի հետ, որի միջին տարիքը 51 տարեկանն է), այն նվաղում է, և ձվազատումը կարող է կրկին անկանոն լինել։ Այդ դեպքում ինչի՞ց է, որ 18-ից 45 տարեկանում դաշտանը կարող է ավարտվել մեկ օրում կամ վատ ընթանալ՝ շագանակագույն արտանետումների տեսքով:
Օվուլյացիայի խանգարում։ Եթե ցիկլի ընթացքում ձվաբջիջը չի հասունացել, և ձվազատումը տեղի չի ունեցել, ապա էնդոմետրիումը մնում է բարակ և չի արտանետվում առատ արյունահոսության տեսքով:
Սովորաբար, էնդոմետրիումի հաստությունը մինչև դաշտանի սկիզբը 8-15 մմ է, սակայն գերիշխող ֆոլիկուլի բացակայության դեպքում, որը պետք է ձվաբջիջ արձակի դաշտանային ցիկլի կեսին, էնդոմետրիումը ողջ ցիկլի ընթացքում մնում է բարակ 4-7 մմ (իսկ դա պետք է լինի դաշտանի ավարտից հետո):
Օվուլյացիայի բացակայությունը կարող է պայմանավորված լինել.
• ծանր սթրեսով, • քնի խանգարմամբ, • նյարդային հիվանդություններով, դեպրեսիայով, • արտահայտված ֆիզիկական ակտիվությամբ, • խիստ դիետաներով, որոնք ուղեկցվում են կարճ ժամանակում քաշի արագ կորստով, • սպիտակուցներով և խոլեստերինով հարուստ մթերքների բացառմամբ (լյարդ, գառան միս, խոզի միս, թանձր սերուցք (20%), ձողաձուկ, կարագ, ձու), որոնք ստերոիդային (սեռական) հորմոնների համար շինանյութ են:
Ձվարանների ու արգանդի վարակիչ և բորբոքային պրոցեսներ։ Սովորաբար դրանք ուղեկցվում են տհաճ ցավով, սակայն որոշ դեպքերում, օրինակ, քրոնիկ էնդոմետիտի դեպքում, ցավը կարող է բացակայել։
Հղիություն։ Հղիության ընթացքում պտղի ձվի իմպլանտացիայի ժամանակ կարող է առաջանալ էնդոմետրիումի աննշան անջատում, որը հեշտությամբ կարելի է շփոթել կարճ դաշտանի հետ: Ուստի ավելի լավ է հետազոտություն անցնել, հատկապես, եթե նախորդ ցիկլում անպաշտպան սեռական հարաբերություն եք ունեցել:
Էնդոկրին համակարգի հիվանդություններ։ Վահանաձև գեղձի գործունեությունը վերահսկող հորմոնի (TSH) մակարդակի բարձրացումը և հորմոնալ խանգարումները, օրինակ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում արական սեռական հորմոնների մակարդակի բարձրացումը կարող է ուղեկցվել արտանետումներով:
Դաշտանադադարի վաղ սկիզբ։ Ըստ բժշկական դասակարգման՝ վաղ դաշտանադադարը համարվում է մինչև 45 տարեկանը, ժամանակից շուտը՝ մինչև 40 տարեկանը, և երկու դեպքում էլ գործընթացը սկսվում է դաշտանի նվազմամբ և անկանոն ցիկլով։
Աբորտից հետո։ Հղիության արհեստական ընդհատումից հետո մի քանի ամիս, մինչ մարմինը վերականգնվում է, կարող են լինել նվաղ դաշտաններ:
Վիրահատություններ և վնասվածքներ։ Որպես կանոն, վերականգնողական շրջանն ուղեկցվում է նաեւ վերարտադրողական համակարգի խախտմամբ եւ վերականգնման համար մի քանի ամիս է պահանջում։
Եզրակացությունը մեկն է՝ բնականոն չէ, եթե դաշտանը մեկ օր է տևում։ Պատճառները կարող են տարբեր լինել, բայց դրանք բոլորն էլ պահանջում են գինեկոլոգի խորհրդատվություն:
Հակաբեղմնավորիչներ ընդունելիս հազվադեպ կամ բացակայող դաշտանները համարվում են հետազոտություն չպահանջող:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2786 անգամ
Читать на русском
|