«Ես համակերպվել եմ այն փաստի հետ, որ կատարյալ չեմ». Քիմ Քարդաշյանը նկարվել է Allure-ի շապիկի համար
08.07.2022
Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Allure ամսագրի օգոստոսյան համարի շապիկի համար և հարցազրույց տվել հրատարակությանը։ Շապիկին Քիմն իր SKIMS ապրանքանիշի մարմնագույն բոդիով և երկար շեկ հյուսերով է։
Քիմ Քարդաշյանն ասել է, որ իր արտաքինը կատարյալ չի համարում, թեպետ մեծ ջանքեր է գործադրում գեղեցիկ տեսք ունենալու համար։ Նա հավելել է, որ չնայած գերազանցության ձգտմանը, նա առաջին տեղում է դնում իր առողջությունը:
«Հաշտվել եմ այն փաստի հետ, որ կատարյալ չեմ։ Ես ատում եմ ձեռքերս, դրանք կնճռոտ են և կոպիտ: Բայց ես ապրել եմ իմ կյանքով, այս ձեռքերով այնքան տակդիրներ եմ փոխել, բռնել իմ երեխաներին, այնպես որ ես լավ եմ նրանց հետ: Ծերանալը չի նշանակում, որ ես չեմ ձգտի գերազանցության, բայց ես հասա նրան, որ ինքս ինձ ասացի. իմ առողջությունն ավելի կարևոր է, քան որևէ այլ բան»:
Քիմն ավելացրել է, որ կցանկանար իր տարիքին համապատասխան տեսք ունենալ.
«Ամեն ինչ կանեմ ավելի երիտասարդ երևալու և զգալու համար։ Սա չի նշանակում, որ ես չեմ հասկանում տարբերությունը սեփական խնամքի և այն անառողջ մակարդակի միջև, երբ թվում է, թե ընդհանրապես չեմ ծերանում: Ես 41 տարեկան եմ և ուզում եմ համապատասխան տեսք ունենալ։ Գալիս է մի պահ, երբ շատ հեռու ես գնում՝ շատ ֆիլերներ, մաշկը չափազանց ձիգ է, դեմքի վրա տեսանելի են բազմաթիվ կոսմետիկ պրոցեդուրաների հետքեր։ Ավելի վատ բան չկա»։
Միաժամանակ նա ճշտել է, որ ինքը ավելի երիտասարդ երևալու համար ֆիլլերներ չի օգտագործել, իսկ դեմքին՝ «մի փոքր բոտոքս»։ Քարդաշյանը խոստովանել է, որ հեշտ չէ հոգ տանել քո մասին, հատկապես, երբ երեխաներ կան. նա իր խնամքի ընթացակարգերն անցկացնում է գիշերը, երբ բոլորը գնում են քնելու։
«Ես, հավանաբար, իմ մասին հոգում եմ ավելի, քան այս մոլորակի մարդկանց 90 տոկոսը: Հեշտ չէ, երբ դու մայր ես և օրվա վերջում ուժասպառ ես լինում: Գեղեցկության ընթացակարգերս սովորաբար անում եմ ուշ երեկոյան, երբ բոլորը հանգստանում են»։
Չնայած ընդդիմախոսների մեղադրանքներին, ովքեր կշտամբում են նրան ավելորդ քաշի կորստի համար՝ հանուն Մերիլին Մոնրոյի զգեստի, նա չի գտնում, որ սահմանել է «գեղեցկության անիրատեսական և անհասանելի չափանիշներ: Եթե ես դա անեմ, ուրեմն հասանելի է: Գեղեցկության շատ տարբեր չափանիշներ կան՝ լինի դա Գվեն Ստեֆանին, Ջենիֆեր Լոպեսը, Մերիլին Մոնրոն: Ես երբեք գեղեցկությանն այդպես չեմ մոտեցել. նրանց դուք տեսնում եք հեռուստացույցով կամ ամսագրերում և ընտրում, թե ով ես ցանկանում լինել: Չէ, միշտ այսպես է եղել՝ ունեցիր քո դեմքը և ամեն ինչում գեղեցկություն գտիր»։
«Եթե ես սովամահ լինեի և իսկապես անառողջ բան անեի, կհամաձայնեի, որ սա վատ օրինակ է: Բայց ես ունեի սննդաբան, ունեի մարզիչ: Կյանքումս երբեք ավելի շատ ջուր չեմ խմել։ Ինչ-որ չեմ տեսնում, որ ուրիշներին քննադատեն, երբ նրանք նիհարում են դերերի համար. նրանք համարվում են հանճարներ»:
Քիմ Քարդաշյանը նշել է, որ շեկ մազերով իրեն այլ կերպ է զգում․ մինչ Met Gala-ն ռեալիթի հեռուստաաստղը շիկահեր էր դարձել․ «Ես այլ էներգիա ունեմ, երբ շիկահեր եմ։ Լրիվ ուրիշ մարդ եմ։ Ես ավելի համարձակ եմ։ Ավելի ինքնավստահ եմ, երբ շիկահեր եմ: Հենց նորից դառնամ թխահեր, կդառնամ ղեկավար»։
Այժմ Քիմ Քարդաշյանը մասնակցում է Փարիզի Նորաձևության շաբաթին է, որտեղ հանդես է եկել Balenciaga-ի ցուցադրությանը։ Դահլիճում ռեալիթի հեռուստաաստղին աջակցել են մայրը՝ Քրիս Ջեները և ավագ դուստրը՝ Նորթը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3438 անգամ
Читать на русском
|