Մարդիկ, ովքեր բառացիորեն «խեղդվել են» թանաքի մեջ, մի քանի փաստ են ներկայացրել ընթացակարգի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել, թե մարմնի որ մասերի վրա ավելի ցավոտ կլինի դաջվածք անելը:
The Daily Star-ի հաղորդմամբ՝ հայտնի տատուիստները, որոնց մարմինները 95%-ով ծածկված են նկարներով, նշել են, որ դաջվածքի ստեղծմանը պետք է մոտենալ պատասխանատվությամբ, ինչպես նաև ուշադիր ընտրել մարմնի վրա տեղ։ Նրանց խոսքով՝ ամենացավոտ դաջվածքները կատարվում են դեմքին, ափերին ու սեռական օրգաններին։
Բացի այդ, ոմանք ընդգծել են, որ ընթացակարգի ժամանակ ուժեղ ցավ կարող է զգավել ուսի և կրծքավանդակի միջև ընկած հատվածում և կզակի վրա։
Ընդհանուր առմամբ, դաջվածքի սիրահարները շեշտել են, որ մարմնի վրա ցանկացած նկարչություն ցավոտ է, ուստի ընթացակարգին անցնելուց առաջ մի քանի անգամ պետք է մտածել։
16-03-2026 08:54 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանեփով սուր թունավորումը կարող է խաթարել մարդու հիշողության համակարգերի մեծ մասը։ Գիտնականները պարզել են, որ տետրահիդրոկանաբինոլ (ՏՀԿ) հոգեակտիվ բաղադրիչի ազդեցությունն անդրադառնում է ոչ միայն պարզ մտապահման, այլև առօրյա կյանքում կիրառվող մի շարք ճանաչողական գործընթացների վրա, օրինակ՝ ապագա անելիքները հիշելու, զրույցներին հետևելու կամ տեղեկատվության աղբյուրը որոշելու կարողության։
16-03-2026 08:51 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 3:6, 6:3, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Արինա Սաբալենկան նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։
13-03-2026 10:35 Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23 Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: