Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ

Պրեմիերաներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

28.03.2019

Մարտի 28-ին հերթական առաջնախաղն էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ երկրորդ անգամ ըմբոշխնելու Ջուզեպե Վերդիի «Աթթիլա» օպերայի բեմական կատարումը, որի առաջին պրեմիերան տեղի էր ունեցել փետրվարի 21-ին։

Ինչպես մեր հետ զրույցում նշեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ թատրոնի մեներգիչների, նվագախբի և երգչախմբի մասնակցությամբ մատուցվող ներկայացումն իր առանձնահատուկ տեղն ունի աշխարհի լավագույն բեմերում։ «Սա Վերդիի վաղ շրջանի ամենակատարյալ օպերան է, որը հենց ինքը՝ կոմպոզիտորը, առանձնահատուկ բարձր է գնահատել, ու շատ կարոր էր այն ունենալ նաև մեր բեմում։ Հույս ունեմ, որ մի օր Աթթիլայի դերում հանդես կգա մեր աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանը»,-նշեց Հարություն Արզումանյանը։ Դիրիժորը ուրախությամբ հիշատակեց, որ քսանհինգ տարվա դադարից հետո Բարսեղ Թումանյանն անցյալ տարի կրկին հանդես եկավ երևանյան բեմում՝ մասնակցելով Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» ներկայացմանը։

600x580

Նախերգանքից և երեք գործողությունից բաղկացած օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակը Տեմիստոկլե Սոլերան է, այն գրվել է գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների «Աթթիլա, հոների արքա» պիեսի հիման վրա։ Օպերան առաջին անգամ ներայացվել է 1846 թ․ մարտի 17-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում։ Գործողությունները կատարվում են 5-րդ դարի կեսին՝ Ակվիլեիայում, Ադրիատիկ ծովի ծովածոցում՝ Հռոմի մերձակայքում։

600x580

Հերոսներին մարմնավորել են Հայկ Տիգրանյանը (Աթթիլա), ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանը (Օդաբելա) և Սարգիս Աղամալյանը (Ֆորեստո), Դավիթ Բաբայանցը (Էցիո), Հովհաննես Անդրեասյանը (Ուլդինո), այլ սիրված երգիչներ։ Հարություն Արզումանյանի խոսքով՝ դատելով հանդիսատեսի ու մեկնաբանների արձագանքներից, ներկայացումն այսուհետ իր կայուն տեղը կունենա թատրոնի խաղացանկում։

Առաջիկա շաբաթ ևս մեկ առաջնախաղ է սպասվում հայ երաժշտասերներին։ Ապրիլի 4-ին կկայանա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Սա ևս երկրորդ առաջնախաղն է․ փետրվարի 25-ին կայացած առաջին պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում։

600x580

Ինչպես մեր զրույցի ընթացքում բնորոշեց բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանը․«Շատ կրթող, բարություն և լույս սփռող, խորը փիլիսոփայություն ունեցող ներկայացում է, որն ուղղված է թե մեծերին, թե երիտասարդ լսարանին։ Օպերան իր թվացյալ հեշտության մեջ բավականին բարդ ստեղծագործություն է և երգիչների ու նվագախմբի մեծ կատարողական վարպետություն է պահանջում։ Այստեղ չկան փոքր դերերգեր, գրեթե բոլորը գլխավոր են»։ Նրա խոսքերով՝ իրենց վարպետությամբ փայլում են Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Կիմ Սարգսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Մերի Մովսիսյանը, Ալինա Փահլևանյանը, Մարինե Դեինյանը, Աննա Մնացականյանը, Թամարա Դադոյանը։

600x580

Սա «Դոն Ժուանից» հետո երկրորդ ներկայացումն է, որ Մոցարտի օպերաներից բեմադրվում է հայկական բեմում։ Երկու գործողությամբ «Կախարդական սրինգ»-ը երբևէ Հայաստանում այսպես ամբողջական չի ներկայացվել, եղել է միայն համերգային տարբերակը։ Իտալացի Պաոլո Միչիկեի բեմադրած ներկացումը հագեցած է լուսային և լազերային բազմաթիվ էֆեկտներով, գունագեղ հագուստներով։

600x580

Ի դեպ, մինչ հայկական բեմահարթակում առաջնախաղն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրած «Կախարդական սրինգ»-ը անցյալ տարի հաջողությամբ ներկայացվել է Դուբայում և Քուվեյթում: Հենց հայ կատարողները պատիվ ունեցան բացելու Քուվեյթի ազգային օպերային թատրոնի նորակառույց շենքը և այս երկրի պատմության մեջ բեմադրել առաջին օպերային ներկայացումը։ «Սա հայկական արվեստի՝ արտերկիր արտահանման լավագույն օրինակներից է»,-նշեց Հարություն Արզումանյանը։

600x580

Պրեմերաների առումով բավականին բեղուն կարելի է համարել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերջին ամիսների գործունեությունը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ջանքերով նորովի բեմադրվեցին Բիզեի «Կարմեն»-ը, Չուխաջյանի «Կարինեն»՝ որի հիմքում դրվեց Ֆրանսիայում հայտնաբերված բնագիրը՝ Չուխաջյանի գործիքավորմամբ, Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ Մասնեի «Մանոնը», ինչպես նաև Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն»։ Վերջինս երեկ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա լավագույն ներկայացում» մրցանակին։

Լուսինե Զորյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 13332 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 ֆիլմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է թունավոր սերը

27.06.2026
Թունավոր հարաբերությունների ամենասարսափելին այն է, որ դրանք գրեթե երբեք սկզբից թունավոր չեն թվում։

49 ֆիլմ, որոնք պետք է կյանքում գոնե մեկ անգամ դիտել

11.01.2023
Այս ընտրանիում ներառված ֆիլմերից շատերը վաղուց են սիրվել լայն հանրության կողմից, իսկ որոշները գովերգվել են քննադատները, ինչը կարևոր է կինոյի համար՝ որպես արվեստի ձև։

2020 թվականի ամենահանրահայտ ֆիլմերը

11.12.2020
2020-ը իրավամբ կարելի է անվանել ֆիլմերի տարի։

«Էմիլին Փարիզում». Netflix ընկերության նոր սերիալը

17.10.2020
Փարիզում երազանքներն իրականություն են դառնում։ Իր հեքիաթային արկածների մասին պատմում է Էլիմին՝ քսանամյա հետաքրքրասեր ամերիկուհին, որն իր կարիերայում նոր բարձունքներ գրավելու նպատակով մեկնում է սիրո քաղաք։

Պրեմիերաներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

28.03.2019
Սա հայկական արվեստի՝ արտերկիր արտահանման լավագույն օրինակներից է:

Տղամարդկանց իդեալը և օրինակելի՝ կանանց համար․ Մոնիկա Բելուչիի 10 լավագույն դերերը

01.10.2018
Իտալացի դերասանուհու ծննդյան կապակցությամբ, ում 54 տարին լրացավ սեպտեմբերի 30-ին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 809 անգամ
10.11.2026
Դիտվել է 511 անգամ
13.11.2026
Դիտվել է 343 անգամ
15.11.2026
Դիտվել է 296 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster