Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Քիմ Քարդաշյանը՝ աղմկահարույց սեքս-տեսանյութի, անձի երկվածության և ինտիմ հարաբերությունների մասին

22.10.2018

Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին ապացուցել, որ ոչինչ չունի թաքցնելու։ Նոր հարցազրույցում նա ամերիկացի հրապարակախոս Բրետ Իսթոնին պատմել է տարիների պատմություն ունեցող աղմկահարույց տեսանյութի և անձնական կյանքի այլ դրվագների մասին։

Ռէյ Ջեյի հետ բաց տեսանյութի մասին, որը հայտնվել էր համացանցում․

-Ծնողներիս, տատիկների, պապիկների և բոլոր նրանց հետ, ում մոտ կարելի էր ամոթով մնալ, խոսելուց հետո, գալիս է մի պահ, երբ ակնհայտ է դառնում, որ պետք է առաջ գնալ։ Իմ պարագայում դա վերաբերում է ամեն ինչին` լինի Փարիզում գողությունը, սեք-տեսանյութը կամ հայրիկիս մահը, ով ինձ համար ամենակարևոր մարդն էր։ Ես հաստատակամ եմ, որ պետք է հաղթահարել և գնալ առաջ։ Ես չունեմ զոհի զգացողություն և երբեք չեմ ունեցել։ Ես միշտ հաղթող եմ եղել։ Կարող եմ հաղթահարել և այս, և այն, սակայն դրանք երբեք չեն ազդի իմ վրա։

600x580

Քաշը գցելու և ինքնավստահությունը վերականգնելու մասին․

-Ես հղիության ժամանակ հավաքեցի 30 կիլոգրամ ու ինձ չէի չանաչում և համարում էի, որ ասեքսուալ եմ։ Մտածում էի, որ այլևս երբեք սեքսով չեմ զբաղվի։ Հոգուս խորքում վատ էի զգում։ Համացանցը ծիծաղում էր ինձ վրա, համեմատում կետի հետ։ Արագ նիհարել չստացվեց։ Սակայն հայտարարում եմ, որ ութ ամիս անց ես վերականգնեցի ամենալավ կազմվածքս։ Եվ ասացի ինձ․ «Դա արեցիր դա։ Ինքնուրույն ազատվեցիր ավելորդ քաշից և քեզ ավելի լավ ես զգում, քան երբևէ»։ Մերկ նկարահանվելուն համաձայնվելը ինձ համար հնարավորությունների ընդլայնման նպատակ է հետապնդում։

600x580

Սեփական երկվածության մասին

-Ծիծաղելի է, սակայն տանը ես ավելի պահպանողական եմ, քան հանրության մոտ։ Իմ հանրային կերպարը վայրի է և սեքսուալ, սակայն ես անհարմար եմ զգում սեքսի մասին խոսելիս։ Շատ պահպանողական եմ, երբ խոսքն այդ մասին է գնում։ Սակայն նաև փառասեր եմ, դրա համար կարող եմ գալ նկարահանման հրապարակ և մերկանալ 50 հոգանոց աշխատանքային խմբի առջև։ Իմ մեջ որոշակիորեն երկու տարբեր անձեր կան․․․Կարծում եմ, որ մայրությունն ինձ դարձրեց ավելի ինքնավստահ՝ իմ սեքսուալությունը ի ցույց դնելու հարցում։

600x580

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10116 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1008 անգամ
17.12.2024
Դիտվել է 707 անգամ
18.12.2024
Դիտվել է 635 անգամ
18.12.2024
Դիտվել է 564 անգամ
19.12.2024
Դիտվել է 349 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster