Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է պահպանում կազմվածքը

09.01.2016

46-ամյա փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսը US Weekly-ին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել հիանալի կազմվածքը:

Ջենիֆերին կարելի է անվանել 40-նն անց աստղերի շրջանում ամենամարզական և երիտասարդ տեսք ունեցող աստղը:

Պարզվում է, որ Լոպեսի գաղտնիքը միաժամանակ թե հասարակ է, թե բարդ. նրա ռեժիմի համար հարկավոր է ունենալ երկաթյա կամք: Սպորտ, առողջ սնունդ, ալկոհոլի և երկարատև երեկույթների բացառում՝ սրանք են աստղի հիմնական կանոնները:

«Ես չեմ խմում, չեմ ծխում և չեմ օգտագործում կոֆեին: Տարիքի հետ դրանք վնասում են ձեր մաշկը»,- ասել է Լոպեսը:

600x580

Չնայած մաշկի մուգ գույնին, երգչուհին ասել է, որ չի չարաշահում արևայրուքը: «Ես հազվադեպ եմ արևայրուք ընդունում, սակայն, երբ անում եմ դա, անպայման օգտագործում եմ արևապաշտպան քսուք: Ես հաճախ չեմ լինում արևին, դրա համար էլ մաշկս լավ է պահպանվել»,- կիսվել է երգչուհին:

600x580

Լոպեսը նաև խոստովանել է, որ շատ է սիրում կանաչ մթերքներ: «Մենք շատ ենք օգտագործում կանաչ բանջարեղեն, ծնեբեկ, բրյուսելյան կաղամբ, կաղամբ, բրոկոլի»,-պատմել է Լոպեսը:

Ջենիֆերը նաև նշել է, որ գեղեցկության համար շատ կարևոր է քունը և, երբ նա հաջողացնում է, ապա պարտադիր 10 ժամ քնում է:

600x580

Երգչուհին նաև ակտիվորեն պարապում է մարզադահլիճում և ունի երկու անձնական մարզիչ:

 Բացի այս ամենից, Լոպեսը մեծ ուշադրություն է դարձնում հոգևոր հանգստին և օրական 20 րոպե տրամադրում է մեդիտացիային, որպեսզի ազատվի սթրեսից:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12328 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-02-2025 15:31
Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն հայտարարել է Եվրոպայում շրջագայության մասին։ Այս մասին հայտնում է «7 Days»-ը։ Մայիսի 8-ին նա համերգով հանդես կգա Կիպրոսում՝ Լիմասոլ քաղաքում։ Արտիստի մայրը՝ երգչուհի Ալլա Պուգաչովան, ներկայումս այնտեղ է ապրում ընտանիքի հետ։ Դրանից հետո Օրբակայտեն կմեկնի Գերմանիա, Շվեյցարիա, Իսպանիա, Չեխիա և Էստոնիա։
05-02-2025 15:24
Հուսահատ Բրեդ Փիթը դրամատիկ քայլեր է անում՝ ցանկանալով վերադառնալ կամակոր որդու՝ Փաքսի կյանք... քանի դեռ ուշ չէ, գրում է RadarOnline.com-ը։ Ինչպես հայտնում է կայքը, նա դիմել է նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, որպեսզի վերջինը թույլ տա, որ ինքը կայուն մասնակցություն ունենա տղայի կյանքին այն բանից հետո, երբ 21-ամյա երիտասարդը հերթական անգամ ավտովթարի է ենթարկվել:
04-02-2025 14:47
Երգչուհի Մարի Կրեյբրերին և բլոգեր Դավիթ Մանուկյանը (հայտնի է որպես Դավա) ծնողներ են դառնալու։ Այս մասին զույգը հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով համատեղ տեսանյութ Մալդիվյան կղզիներում հանգստից։ Տեսանյութում 32-ամյա Մարին ցույց է տվել կլորացած փորիկը, իսկ 31-ամյա Դեյվիդը նրան ամուսնության առաջարկ է արել։
04-02-2025 14:45
Լույս աշխարհ են եկել հայտնի «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ, 35-ամյա Լիլի Քոլինզի և նրա 41-ամյա ամուսինու՝ ռեժիսոր Չարլի Մակդաուելի առաջնեկը։ Նրանց դուստրը՝ Թովե Ջեյնը, ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։
04-02-2025 14:09
Լուվր թանգարանի տնօրեն Լորանս դե Կարսը հայտնել է, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը ներկայացնող սենյակը մտնելու համար անհրաժեշտ կլինի առանձին տոմս։ Այս մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում, գրում է Lenta.ru-ն։ «Լուվրի տոմսը հնարավորություն է տալիս մուտք գործել մշտական հավաքածուներ եւ ցուցահանդեսներ, բայց եթե ցանկանում եք տեսնել «Մոնա Լիզային», պետք է առանձին վճարեք»,-նշել է նա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2025
Դիտվել է 1259 անգամ
03.02.2025
Դիտվել է 689 անգամ
30.01.2025
Դիտվել է 687 անգամ
31.01.2025
Դիտվել է 588 անգամ
04.02.2025
Դիտվել է 296 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster