Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Զատկի թխվածք՝ ծիրանաչրով

05.04.2012

Մոտենում է բոլորիս սիրելի Զատիկը: Դե իսկ առանց խոհանոցային պատրաստությունների ուղղակի անհնար է պատկերացնել այս տոնը: Մինչեւ կիրակի LN-ը Ձեզ հատուկ այդ օրվա համար նախատեսված ուտեստներ կառաջարկի: Ծիրանաչրով թխվածքը՝ նախատեսված հատուկ այդ օրվա համար, առաջինն է...

Անհրաժեշտ է'

յուղոտ կաթնաշոռ -1կգ,
շաքարավազ- 1 բաժակ,
հալեցրած սերուցքային կարագ- 100 գ,
թթվասեր- 100 գ,
սերուցք (22 % յուղայնությամբ) 100 մլ,
մեղր – 3 թեյի գդալ,
ձվի դեղնուց- 4 հատ,
1 կիտրոնի կեղև,
վանիլային շաքարի փոշի - 1.5 թեյի գդալ,
ծիրանի չիր- 150 գ,
կոնյակ- 2 փեյի գդալ:

Վերևի շերտի համար անհրաժեշտ է'

սերուցք (35 % յուղայնությամբ) 100 մլ,
թթվասեր- (40 % յուղայինությամբ) 100 գ,
ծիրանի ջեմ – 1 թ. գ.,
ելակ կամ կիվի' զարդարելու համար:

Պատրաստման եղանակը.

Կաթնաշոռը լցնել երեք շերտ թանզիֆից պատրաստված պարկի մեջ և այդպես կախել 2 ժամ, որպեսզի շիճուկը թափվի: Չրերից 10-12 կտոր առանձնացնել զարդարելու համար, մնացածները թրջել կոնյակի մեջ:

Սերուցքը խառնեք մեղրի, դեղնուցների և վանիլային շաքարի փոշու հետ: Դնել կրակին այնքան ժամանակ, մինչև եռա և եփել 3-4 րոպե:

Կոնյակի մեջ թրջած չրերը կտրատել կտորների, իսկ կիտրոնի կեղևը կտրատել բարակ շերտերով:
Կաթնաշոռը մաղով անցկացնել, խառնել դեղնուցային խառնուրդի, սերուցքային կարագի, շաքարավազի, թթվասերի, կիտրոնի կեղևի և չրերի հետ:

Ամբողջ զանգվածը լցրեք ֆորմայի մեջ, որի մեջ նախապես դրեք մի քանի շերտ թանզիֆ, որպեսզի շիճուկը կարողանա ներծծվել: Դրեք սառնարանում և թողեք այնտեղ 1օր:

Վերևի շերտի համար հարել սերուցքը, որպեսզի լավ փրփուր ստացվի: Շարունակելով հարել' ավելացրեք թթվասերն ու ծիրանի ջեմը: Սառնարանից հանեք կաթնաշոռե տորթիկը, շուռ տվեք ափսեի մեջ, հեռացրեք թանզիֆ: Զարդարեք այն չրերով և կիվիի կամ ելակի շերտերով:

Վերևից գալարաձև լցրեք կրեմը:

Դիտվել է 10901 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2026 12:44
Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35
Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի  արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32
Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42
Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36
Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2026
Դիտվել է 1263 անգամ
02.09.2026
Դիտվել է 360 անգամ
07.09.2026
Դիտվել է 296 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster