Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ինձ համար ամենամեծ նվերը հաղթանակներս են. Սուսաննա Գաբոյան

22.01.2015

Հայաստանի կանանց շախմատի 70-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարն ի հայտ բերեց նորընծա չեմպիոնի անունը` Սուսանա Գաբոյան: 18-ամյա շախմատիստուհին, ով ընդամենը երկրորդ անգամ էր մասնակցում այս մրցաշարին, 9-ը հնարավորից վաստակելով 7 միավոր, առաջին անգամ հռչակվեց հանրապետության կանանց առաջնության հաղթող:

Նորընծա չեմպիոնուհին սիրով համաձայնվեց պատասխանել Ladynews.am-ի հարցերին:

- Սուսաննա, նախ շնորհավորում ենք Ձեզ կանանց շախմատի Հայաստանի 70-րդ առաջնության հաղթող ճանաչվելու կապակցությամբ։ Կպատմե՞ք մի փոքր շախմատում ձեր առաջին քայլերի մասին։

- Շախմատ սկսել եմ խաղալ 6 տարեկանից։ Սկզբում եղբայրս էր հաճախում շախմատի խմբակ, կողքից նայելով ու սովորելով, հավանեցի և ինքս նույնպես սկսեցի պարապել։

-Մանուկ հասակում ի՞նչ էիք երազում դառնալ։

-Երբ մեկ տարի մարզվելուց հետո, արդեն 7 տարեկանում, մինչև 10 տարեկանների շախմատի Հայաստանի մրցաշարում զբաղեցրի երկրորդ պատվավոր հորիզոնականը, զգացի, որ հենց շախմատն է իմը։

-Որպես կանոն, սկսնակները սովորում են հեղինակություննեից, ո՞վ է Ձեր շախմատային կուռքը:

-Աշխարհի չեմպիոններից բարձր եմ գնահատում Տիգրան Պետրոսյանի, Կապաբլանկայի և Ֆիշերի, ինչպես նաև մեր առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի խաղաոճերը։

600x580

-Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

-Ինձ շատ է օգնում խաղին ճիշտ տրամադրվելը։ Երբ հավատում եմ իմ ուժերին, միայն հաղթանակի հասնելու նպատակով եմ գնում խաղի, հենց դա էլ ինձ օգնում է հասնել հաջողության։

-Մրցաշարերի ժամանակ հետևու՞մ եք մյուս մասնակիցների պարտիաներին։

-Անկեղծ ասած, խաղի ժամանակ մտածում եմ իմ հաղթանակի մասին ու հույսս չեմ դնում մրցակիցներիս ոչ-ոքիների կամ պարտությունների վրա։

-Ո՞րն է Ձեր ամենահիշարժան պարտիան։

-Նման պարտիաներ շատ են եղել, երևի կառանձնացնեմ այս մրցաշարում Աննա Հայրապետյանի և Շուշաննա Սարգսյանի հետ անցկացրած խաղերը։ Ի դեպ, Հայաստանի այս առաջնությունում լարվածությունը շատ մեծ էր, սուր մրցակցություն էր ընթանում, մինչև վերջին տուրը ոչինչ պարզ չէր:

600x580

- Իսկ հանուն շախմատի շա՞տ բաներից եք Ձեզ զրկում։

-Վերջին շրջանում դասերս են մի փոքր տուժում։ Ցածր դասարաններում լավ էի սովորում, բայց հետո շախմատի պարապմունքների պատճառով սկսեցի ավելի քիչ հաճախել դասերին։

-Սուսաննա, ի՞նչը Ձեզ կարող է վրդովեցնել։

-Պարտությունը։ Շատ ծանր եմ տանում։ Իսկ ամենավատը լինում է, երբ հաղթական դիրք եմ ունենում խաղի ընթացքում, սակայն արդյունքում պարտվում եմ։ Այ դա ինձ հունից հանում է։

- Ո՞րն է Ձեր կյանքում ստացած ամենամեծ նվերը։

- Իմ հաղթանակներն իմ ամենամեծ նվերներն են։

- Երբևէ ծուլացե՞լ եք։

- Անկեղծ ասած, այս մրցաշարից առաջ մոտ 2-3 ամիս լուրջ չեմ պարապել։ Փոխարենը հաճախում էի մարզասրահ։ Մինչև 17 տարեկանը չէի հասկանում, թե ինչո՞ւ է պետք շախմատիստին ֆիզիկապես պատրաստված լինել։ Մրցաշարերից մեկում հասկացա, որ պարտիաների ընթացքում 2-3 ժամից հետո հոգնածություն եմ զգում, և սկսեցի զբաղվել այդ հարցով։ Այս մրցաշարի ընթացքում էլ երեկոները վազում էի (ժպտում է)։

600x580

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Պատրաստվում եմ մասնակցել հուվարի 25-ից Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկող Մոսկվա Օփեն միջազգային ամենամյա մրցաշարին, իսկ ապրլին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգամ Չինաստանի Չժենջու քաղաքում կայանալիք կանանց աշխարհի թիմային առաջնությանը:

- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ շախմատիստներին և շախմատիստուհիներին։

-Ամենակարևորը` պարապելն է, քրտնաջան մարզվելը։ Առանց դրա ոչնչի չես կարող հասնել։

Հարցազրույցը` Նորայր Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9068 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-07-2025 10:48
40-ամյա երգչուհի Քեթի Փերիին, որը վերջերս բաժանվել էր իր սիրեցյալ Օռլանդո Բլումից, նկատել են Կանադայի 53-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ժամադրության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Հրատարակության տվյալներով՝ զույգին նկատել են Մոնրեալի թանկարժեք ռեստորանում։
30-07-2025 10:28
Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս:
30-07-2025 10:24
Գիտնականներն ու նկարիչները համագործակցել են՝ վերստեղծելու մոտ 4500 տարի առաջ ներկայիս Շոտլանդիայի տարածքում ապրած կնոջ տեսքը, հաղորդում է AFP-ն։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Օրկնի կղզու թաղման խցիկում։ 3D սկանավորման և դատաբժշկական վերականգնման ամենաժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհին ներկայացվել է նրա դեմքի զարմանալիորեն իրատեսական պատկերը՝ կենսուրախ տեսքով, բաց մաշկով և երկար շագանակագույն մազերով։
30-07-2025 10:21
Գիտնականները պարզել են, որ թարմ օդը, այգիները և կանաչ փողոցները ոչ միայն հաճելի են, այլև իսկական փրկություն են ուղեղի համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան շատ է կանաչապատումը քաղաքում, այնքան քիչ է աղտոտված օդի վնասը և այնքան ցածր է դեմենցիայի զարգացման ռիսկը։
30-07-2025 05:45
52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը զարդարել է People ամսագրի վերջին տպագիր համարի շապիկը և հարցազրույց է տվել, որում կիսվել է բոտոքսի և կանացի սեքսուալության մասին իր մտքերով մեծահասակ տարիքում։ «Ինձ դուր է գալիս սեքսուալ տեսք ունենալ նույնիսկ 52 տարեկանում»,–նշել է սուպերմոդելը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.07.2025
Դիտվել է 650 անգամ
24.07.2025
Դիտվել է 567 անգամ
29.07.2025
Դիտվել է 241 անգամ
30.07.2025
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster