Հունվարի 21-ին Երևանում ավարտվեց Հայաստանի կանանց շախմատի 70-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Թվով 10 շախմատիստուհիներ պայքարում էին չեմպիոնի տիտղոսի, ինչպես նաև Հայաստանի կանանց հավաքականում տեղ զբաղեցնելու համար։
Մրցաշարը փայլուն սկսեց 2014 թվականի Հայաստանի չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանը։ Հինգ տուրից հետո նա կորցնելով ընդհամենը ½ միավոր, միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 1,5 միավոր գերազանցելով իր մոտակա մրցակցուհիներին։ Թվում էր, թե ոչինչ չի կանգնեցնի նրան պաշտպանելու անցած տարի նվաճած տիտղոսը։ Սակայն վեցերորդ տուրում Շուշաննան անակնկալ պարտություն կրեց 18-ամյա Սուսաննա Գաբոյանից։ Դրանից հետո նա այդպես էլ չկարողացավ վերականգնվել։
Իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց հենց Սուսաննա Գաբոյանը։ Նա 9 տուրում կրեց միայն մեկ պարտություն, երկու խաղում խաղաղ դաշն կնքեց և 7 միավորով միանձնյա գլխավորեց ամփոփիչ աղյուսակը։
Վաստակած 6,5 միավորով արծաթե մեդալակիր դարձավ Մարիա Գևորգյանը, իսկ Աննա Հայրապետյանը եւ Արմինե Բաբայանը 5.5-ական միավորով բաժանեցին 3-4-րդ տեղերը: Անցյալ տարվա չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը` 5 միավորով։
Հավելենք նաև, որ տղամարդկանց մրցաշարում հաղթող դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը` 6 միավոր արդյունքով։
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: