Սերն ու երիտասարդությունը քայլում են կողք կողքի, բայց դա դեռ չի նշանակում' մարդիկ դադարում են սիրել, երբ ծերանում են... Իրականում ճիշտ հակառակն է' սկսում են ծերանալ, երբ դադարում են սիրել: Սերը կյանքի շարժիչ ուժն է, նաեւ քրիստոնեական հավատքի հիմքը, և բնական է, որ մեր եկեղեցին էլ է նշում սիրո' Սուրբ Սարգսի տոնը: Այն նաեւ Երիտասարդների օրհնության օրն է: Այս տոնը ամենասիրվածն է երիտասարդների կողմից, քանի որ այն բացի եկեղեցական ծեսից ներառում է նաև ժողովրդական ավանդույթներ: Երիտասարդները աղի բլիթ են ուտում և սպասում իրենց ապագա կողակցի երազահայտնությանը: Մեզ է ավանդվել նաեւ տան պատշգամբում փոխինդով աման դնելը. եթե առավոտյան դրա վրա հայտնվի Սուրբ Սարգիս զորավարի սպիտակ նժույգի պայտի հետքը, ապա ընտանիքին մեծ երջանկություն է սպասվում: Ժովողրդական այս ծեսերը չեն հակասում Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը, չեն պարունակում որևէ չար գաղափար, գուշակություն կամ կախարդանք: Ավելին, եկեղեցականներից շատերը եւս նշում են, որ մեծ սիրո, հավատքի և ջերմեռանդ աղոթքների դեպքում երկնային հրաշքը իսկապես կարող է կատարվել: Այս տարի երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է այսօր' փետրվարի 4-ին: Սրբի անունը կրող եկեղեցիներում այսօր կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո' երիտասարդների օրհնության կարգ: Այդ եկեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 21.00-ն: Եկեղեցիների բակերում հնարավոր կլինի տեսնել բեմականացված միջոցառումներ, իսկ ժամը 15:30-ին Սիրահարների այգին կհյուրընկալի երիտասարդներին, տեղի կունենա սիրո տոնին նվիրված մեծ միջոցառում: Մի խոսքով' տոնը թե կրոնական, թե աշխարհիկ մասով ապահովված է, մնում է այսօր եւս մեկ անգամ նորոգել հավատը... Հավատանք սիրո բարեխոս ու հովանավոր Սուրբ Սարգսի արագահասությանը, ապավինենք նրա զորությանը և հուսանք, որ Աստված կօգնի, կմիացնի այն երիտասարդներին, ովքեր անկեղծ սեր ու մաքուր հավատ ունեն: Չէ՞ որ Աստված սեր է…
13-03-2026 10:35 Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23 Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
13-03-2026 03:40 Valentino նորաձևության տունը Հռոմում անցկացրեց իր նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Ջորջինա Ռոդրիգեսը, Լիլի Ալենը, Նադեժդա Օբոլենցևան, Օքսանա Բոնդարենկոն և Մարիա Բոգդանովիչը, որը նախկինում մասնակցել էր Valentino-ի գալա ընթրիքին, սուպերմոդելներ Բիանկա Բալտին և Մարիա Կառլո Բոսկոնոն, դերասան Քոլման Դոմինգոն, երգչուհի Թայլան, «Split» ֆիլմի աստղ Բրիթ Լոուերը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն «Էմիլին Փարիզում» ֆիլմից և այլք։
13-03-2026 01:44 Այս օրերին Տեխաս նահանգի Օսթինում տեղի է ունենում SXSW 2026 փառատոնը, և կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Դակոտա և Էլ Ֆաննինգ քույրերը, Միշել Փֆայֆերը, Քարլի Քլոսը և Էյզա Գոնսալեսը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: