Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Բեդվինները փախցրել են ամերիկուհիների

03.02.2012

Եգիպտոսում բեդվիններն այսօր փախցրել են երկու ամերիկուհի զբոսաշրջիկների եւ նրանց ուղեկցորդուհուն: Ինչպես հաղորդում է NBC News-ը, աղջիկները գտնվում էին մի տուրիստական խմբի կազմում, որը Սինայական թերակղզուց ուղեւորվում էր զբոսաշրջային քաղաք Շարմ էլ Շեյխ: Նրանց միկրոավտոբուսը կանգնեցրել են զինված մարդիկ, որոնք սկզբում ուղեւորներից առեւանգել են զարդերը, իսկ ապա գերի են վերցրել ամերիկուհիներին եւ անհետացել լեռներում: Նրանց հետքերով շտապել են բանակայիններից եւ ոստիկաններից կազմված երկու խմբեր: Ակնկալվում է, որ բեդվինները փրկագին են պահանջելու աղջիկների համար:
Հուսնի Մուբարակից հետո Եգիպտոսի իշխանությունները նկատելիորեն կորցրել են վերահսկողությունը Սինայան թերակղզու բեդվինական խմբերի նկատմամբ: Սա զբոսաշրջիկների առեւանգման առաջին դեպքը չէ վերջին շրջանում:

Դիտվել է 6257 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2025 թվականի աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների

31.12.2024
2025 թվականի անձնական ծրագիրը աստղերի հետ համակարգելու համար եկեք ծանոթանանք աստղագուշակների կանխատեսումներին։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար նրանք արդեն կազմել են Օձի տարվա հորոսկոպը։

Նեյրոցանցը OnlyFans-ի մոդելին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ կին

25.12.2024
Արհեստական ինտելեկտն ընտրել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը։ Նա 25-ամյա բրազիլացի մոդել Ռոզալին Քորալն է։

Հանդիսավորությամբ նշվեց Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը

24.12.2024
Արամ Խաչատրյան համերգասրահում նշվեց Երևանի պատվավոր քաղաքացի, լեգենդար երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը։

Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք ըստ Forbes-ի

13.12.2024
Ո՞վ է նրանցից թիվ մեկը:

Pantone-ը հայտարարել է 2025 թվականի գլխավոր գույնը

07.12.2024
Վերջին մեկ ամսվա ընթացքում բոլորին հետաքրքրում էր, թե որն է լինելու Pantone-ի ընտրած 2025 թվականի գլխավոր գույնը, և վերջապես Գույնի ինստիտուտը հայտարարեց իր որոշման մասին։

Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում, քան միայնակները

27.11.2024
Սակայն կանանց, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ամուսնությունը չի օգնում պահպանել երիտասարդությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-02-2025 14:47
Երգչուհի Մարի Կրեյբրերին և բլոգեր Դավիթ Մանուկյանը (հայտնի է որպես Դավա) ծնողներ են դառնալու։ Այս մասին զույգը հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով համատեղ տեսանյութ Մալդիվյան կղզիներում հանգստից։ Տեսանյութում 32-ամյա Մարին ցույց է տվել կլորացած փորիկը, իսկ 31-ամյա Դեյվիդը նրան ամուսնության առաջարկ է արել։
04-02-2025 14:45
Լույս աշխարհ են եկել հայտնի «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ, 35-ամյա Լիլի Քոլինզի և նրա 41-ամյա ամուսինու՝ ռեժիսոր Չարլի Մակդաուելի առաջնեկը։ Նրանց դուստրը՝ Թովե Ջեյնը, ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։
04-02-2025 14:09
Լուվր թանգարանի տնօրեն Լորանս դե Կարսը հայտնել է, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը ներկայացնող սենյակը մտնելու համար անհրաժեշտ կլինի առանձին տոմս։ Այս մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում, գրում է Lenta.ru-ն։ «Լուվրի տոմսը հնարավորություն է տալիս մուտք գործել մշտական հավաքածուներ եւ ցուցահանդեսներ, բայց եթե ցանկանում եք տեսնել «Մոնա Լիզային», պետք է առանձին վճարեք»,-նշել է նա:
04-02-2025 13:48
Տևական դադարից հետո Արամոն և Էմմա Պետրոսյանը, որոնց մեծ մենահամերգին երկրպագուները երկար են սպասել, փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով, լավ տրամադրությամբ և անակնկալներով։
03-02-2025 10:36
Լոս Անջելեսում կայացել է Գրեմմիի 67-րդ մրցանակաբաշխությունը։ Հաղթող է ճանաչվել երգչուհի Բեյոնսեն, ով իր կարիերայում առաջին անգամ ստացել է լավագույն ալբոմի մրցանակը. վերջինս շնորհվել է նրա նոր սկավառակին՝ Cowboy Carter-ին։ Նա նաև արժանացել է լավագույն քանթրի ալբոմի համար մրցանակին:

LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2025
Դիտվել է 1216 անգամ
30.01.2025
Դիտվել է 665 անգամ
03.02.2025
Դիտվել է 647 անգամ
31.01.2025
Դիտվել է 562 անգամ
04.02.2025
Դիտվել է 268 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster