Արհեստական ինտելեկտն ընտրել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը։ Նա 25-ամյա բրազիլացի մոդել Ռոզալին Քորալն է։
Նեյրոցանցը վերլուծել է հազարավոր կանանց լուսանկարները՝ համեմատելով դրանք կատարյալ գեղեցկության չափանիշերի հետ և մատնանշել ֆիթնես ինֆլյուենսեր Ռոզալին Քորալին՝ Սան Պաուլոյից:
Կորալը Instagram-ում ունի 1 միլիոն հետևորդ, նա բլոգ է վարում սպորտային պարապմունքների մասին, իսկ ազատ ժամանակ իր անկեղծ լուսանկարները վաճառում OnlyFans հարթակում։
Ռոզալինը ֆիթնեսով ակտիվորեն սկսել է զբաղվել մոտ ութ տարի առաջ և իր «իդեալական» կազմվածքին կարողացել է հասնել կանոնավոր մարզումների և առողջ սննդակարգի շնորհիվ:
14-02-2025 13:40 Daily Mail-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է Քանյե Ուեսթի և Բիանկա Սենսորիի առաջիկա ամուսնալուծության մասին։ Ենթադրվում է, որ նրանք բանավոր պայմանավորվել են, որ ամուսնալուծությունից հետո Բիանկան կստանա 5 միլիոն դոլարի վճար: 47-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ զույգն արդեն բաժանվել է, և որ նրանք պատրաստվում են ամուսնալուծության օրինական միջնորդություն ներկայացնել առաջիկա օրերին։
14-02-2025 13:22 Կանցնի ևս որոշ ժամանակ, և մերկության նորաձևությունը կարող է դառնալ առօրյա կյանքի մաս: Սակայն, պե՞տք է արդյոք աշխարհին դա, թե ոչ՝ այլ հարց է։ Նյու Յորքի Նորաձևության շաբաթում մի ամբողջ շոու նվիրվել է մերկության ցուցադրությունը։ Շոուն կազմակերպել է սադրանքի հայտնի սիրահար, դիզայներ Դրահան Բլեքհարթը իր Black Tape Project-ով։ Մոդելները պոդիումով շրջել են ամբողջովին մերկ՝ փատված ներքնազգեստ հիշեցնող նմանակող սև և գունավոր կպչուն ժապավեններով։
14-02-2025 11:04 Պարզ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հիշողությունը։ Ուղեղի ակտիվացման այս անսպասելի միջոցին անդրադարձել են Լոնդոնի համալսարանի Համաճարակաբանության և առողջության ինստիտուտի հետազոտողները՝ Միքայելա Բլումբերգը և Էնդրյու Ստեպտոն։ Բլումբերգը նշել է, որ ճանաչողական կարողությունները բարելավվում են առաջին մարզումից հետո։ «Դա կարող է լինել արագ քայլելու, պարելու կամ աստիճաններով բարձրանալու տեսքով»,- նշել է նա:
14-02-2025 10:29 Նոր սեզոնի պահանջված գույներից է հարուստ զմրուխտե կանաչը, որը հայտնվել է 2025 թվականի գարնանային մի շարք հավաքածուներում եւ ներկայացված է տարբեր գործվածքներով եւ ուրվանկարներով՝ թափանցիկ վերնաշապիկներից եւ շքեղ ատլասե զգեստներից մինչեւ շքեղ թավշյա բաճկոններ եւ կաշվե արեւելյան-արեւմտյան պայուսակներ։
14-02-2025 02:35 Marc Jacobs-ը Էմիլի Ռատակովսկուն հայտարարել է իր նոր The Dual պայուսակի դեմքը։ Միանալով խորհրդանշական պայուսակների տպավորիչ շարքին՝ նոր Dual-ն իր դեբյուտը կատարեց պոդիումի վրա․ այն պատրաստված է հարթ իտալական կաշվից, հայտնում է Hypebae-ն:
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։