Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2025 10:16
Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
16-06-2025 10:11
Նոր հետազոտության համաձայն՝ ամուր ընտանեկան կապերը լավագույն միջոցներից մեկն են գիշերը երեխայի լավ քնելուն օգնելու համար։ Հետազոտողները հավաստիացնում են, որ երեխաներն մեծ հավանականությամբ ավելի երկար կքնեն, եթե նրանց տանը տիրում են ընտանեկան լավ հարաբերություններ եւ ծնողները շատ են տարված իրենց գործով։ Այնպիսի բաներ, ինչպիսին համատեղ ընթրիքն է եւ հարեւանությամբ տեղի ունեցող միջոցառումերին մասնակցությունը, կապված են եղել քնի տեւողության ավելացման հետ։
16-06-2025 09:56
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 48-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
16-06-2025 06:19
60-ամյա Մոնիկա Բելուչին հանրության առջև դուրս եկել իր սիրեցյալի՝ 66-ամյա Թիմ Բարթոնի հետ։ Դերասանուհին և ռեժիսորը մասնակցել է Սիցիլիայի Տաորմինա քաղաքում անցկացվող իտալական կինոփառատոնին։
12-06-2025 09:48
Անջելինա Ջոլիի սիրելի դուստրը ամուսնանում է։ Վերջերս պապարացիները Զահարային լուսանկարել են մի երիտասարդի ընկերակցությամբ։ Թարմ լուսանկարները հուշում էին, որ աղջիկն արդեն նշանված է։ Զահարայի ուղեկիցը Էլայջա Քուփերն է։ Նա նկարահանվում է հեռուստասերիալներում, սովորում է Ատլանտայի Մորհաուս քոլեջում և ապրում Լոս Անջելեսում։ Նա նաև Tints Streetwear հագուստի ապրանքանիշի համահիմնադիրն է։
12-06-2025 09:42
Աշխարհում ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել են մինչև աննախադեպ մակարդակ, մոլորակի միլիոնավոր բնակիչներ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում: Այլ պատճառներից են կանանց համար երեխաների խնամքի և աշխատանքի համատեղման դժվարությունները, անարդյունավետ ժողովրդագրական քաղաքականությունը, առողջության խնդիրները և քաղաքական անկայունությունը:
12-06-2025 09:40
Հոլանդական գահի ժառանգորդ՝ արքայադուստր Ամալիան, չորեքշաբթի հիվանդանոցում ապաքինվում էր՝ ձեռքերից մեկի վիրահատությունից հետո, որը նա կոտրել էր նախորդ օրը ձիուց ընկնելիս, գրում է Associated Press գործակալութունը՝ վկայակոչելով թագավորական արքունիքին։ Օրանժի 21-ամյա արքայադուստրը վնասվածք է ստացել երեքշաբթի և նույն երեկոյան վիրահատվել է Ուտրեխտի Համալսարանական բժշկական կենտրոնի հիվանդանոցում:
12-06-2025 09:38
32-ամյա Աննա Սահակյանը հաջողությամբ հաղթահարել է քաղցկեղը և բալիկ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։ «Քաղցկեղը դատավճիռ չէ։ 32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։ Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ հաղթահարելով քաղցկեղն ու երկրորդային անպտղությունը։
12-06-2025 02:45
Վիտամին D-ի պակասը տարեց հասակում ավելի քան երկու անգամ մեծացնում է ծերունական թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, պարզել է հետազոտողների միջազգային խումբը, որի աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում:
11-06-2025 09:29
Հաճախ միջին տարիքի մարդկանց մոտ դիտվում է քաշի ավելացում: Ըստ գիտնականների՝ դրա պատճառն այն է, որ գլխուղեղի ախորժակը կարգավորող բջիջները տարիքի հետ արգելակում են իրենց ակտիվությունը. այս մասին գրում է The Daily Mail-ը: Այդպիսով մարդն ավելի ուշ է հագենում և մեծանում է շատակերության վտանգը: Արդյունքում մարմնի քաշը կարող է աճել տարեկան 500 գրամի չափով:
11-06-2025 09:23
Չինաստանի Ֆուջյանի մանկավարժական համալսարանի գիտնականները պարզել են, որ կարդիո մարզումներից առաջ ուժային վարժություններ կատարելը նպաստում է ճարպերի ավելի արդյունավետ այրմանը և մեծացնում օրվա ընթացքում ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը։
11-06-2025 09:17
2025 թվականի սիրավեպերը ավելի շատ նման են կորպորատիվ միաձուլման, քան ռոմանտիկ կատակերգության։«Հարստությունը գնալով ավելի կարևոր գործոն է դառնում զուգընկեր ընտրելու հարցում»,-Newsweek-ին ասել է սերնդագետ հետազոտող և «Ժառանգականություն. Ժամանակն է խոսել մայրիկի և հայրիկի բանկային հաշվի մասին» գրքի հեղինակ, դոկտոր Էլիզա Ֆիլբին։ «Սա այլևս միայն երկու մարդկանց սերը չէ՝ սա երկու բանկերի՝ մայրիկի և հայրիկի միաձուլումն է։ Սա դինաստիաների միավորում է»։ 
11-06-2025 06:46
Համացանցում քննարկվում է Մրայա Քերիի նկատելի «երիտասարդացումը»: Լոս Անջելեսում BET մրցանակաբաշխության արարողության ժամանակ նրա ելույթից հետո երկրպագուները սկսել են կասկածել, որ 56-ամյա երգչուհին պլաստիկ վիրահատության է ենթարկվել: 
11-06-2025 02:55
«Միսս Աշխարհ 2013» մրցույթի հաղթող և հասարակական գործիչ Քսենիա Բեզուգլովան, ով այժն անվասայլակով է տեղաշարժվում, ամուսնացել է իր սիրելիի՝ դերասան Գեորգի Պերաձեի հետ: Նրանց հարսանիքի կադրերը հայտնվել են սոցցանցերում: Տոնակատարությունը անակնկալ է եղել հյուրերի համար. զույգը որոշել է պաշտոնականացնել իրենց հարաբերությունները հունիսի 8-ին՝ Քսենիայի 42-ամյակի օրը:
09-06-2025 11:15
Մի քանի կանայք մեղադրել են Ջարեդ Լետոյին սեռական ոտնձգությունների մեջ։ Air Mail-ը հոդվածը հրապարակել է ինը կանանց հետ հարցազրույց անցկացնելուց հետո, որոնք պնդում են, որ 53-ամյա դերասանն ու երաժիշտը անպատշաճ կերպով է վարվել իրենց նկատմամբ, որոնցից մի քանիսն այդ ժամանակ անչափահաս են եղել։ Կանայք պնդում են, որ նման վարքագիծը վաղուց գոյություն ունի։
09-06-2025 09:55
Շուտով նոր ֆիլմի ականատես կդառնանք, որտեղ հերթական անգամ հայ եւ ռուս աստղերը կմիավորվեն զվարճալի պատմության շուրջ։ Այս ամենի մասին են խոսում դերասաններից ոմանց ինստսգրամյան էջերում հրապարակված տեսանյութերը։ Նատալյա Բոչկարեւան, օրինակ, տեսանյութ է տեղադրել, որում հերոսուհիները, որոնց թվում է նաեւ Նատաշա Ռուդովան, զվարճանում են նկարահանման հրապարակում։ Մեկ այլ լուսանկարում դերասանուհին Հրանտ Թոխատյանի հետ է:
09-06-2025 00:13
Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով։
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1204 անգամ
21.10.2026
Դիտվել է 354 անգամ
20.10.2026
Դիտվել է 349 անգամ
22.10.2026
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster