| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
27-06-2025 01:24 66-ամյա դերասանուհի և «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարուհի Լարիսա Գուզեևան մեղադրվում է խաբեբաներին օգնելու մեջ՝ Բալիում առանձնատների իր գովազդի պատճառով: Այս մասին հայտնել է Shot Telegram ալիքը: Վերջինիս տվյալներով՝ վեց անձ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Լարիսա Գուզեևայի դեմ:
|  |
|
|
26-06-2025 12:31 28-ամյա երգչուհի Լորդը ձերբակալվել է Նյու Յորքի զբոսայգիներից մեկում։ Այս մասին հայտնել է People-ը։ Աստղը հասարակական վայրում նկարահանում էր իր «What Was That» երգի տեսահոլովակը։ Դրա պատճառով այգում հավաքվել էին բազմաթիվ մարդիկ։ Ոստիկանությունը երգչուհու գործողությունները համարել է զանգվածային անկարգությունների հրահրում և ձերբակալել նրան։
|  |
|
|
26-06-2025 11:47 Հայտնի ֆրանսիացի հրուշակագործ Սեդրիկ Գրոլեն ստեղծում է պատմության ամենաթանկ հարսանեկան տորթերից մեկը՝ հատուկ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի և հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի շքեղ հարսանիքի համար: Գրոլը շաբաթներ անցկացրեց՝ ստեղծելով եզակի տորթը, որը նախատեսված է 20 միլիոն դոլար արժողությամբ տոնակատարության «անմոռանալի զարդարանք» լինելու համար: Տորթն ինքնին խիստ պահպանվող գաղտնիք է և կբացահայտվի այս շաբաթավերջին Վենետիկի լագունայի Սան Ջովաննի Եվանգելիստա կղզում կայանալիք ընդունելության ժամանակ։
|  |
|
|
26-06-2025 03:19 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ 43-ամյա Իվանկա Թրամփը, Instagram-ում հրապարակել է Վենետիկից ընտանեկան լուսանկարների շարք։ Ամուսնու՝ միլիոնատեր և մեդիա մագնատ Ջարեդ Քուշների և երեք երեխաների հետ նա մեկնել է Իտալիա՝ Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքին մասնակցելու համար։
|  |
|
|
26-06-2025 02:11 Եգեյան ծովի արեւելքում գտնվող Խիոս կղզում հրդեհի պատճառ դարձած վրացի կինը պետք է դատարանի առաջ կանգնի չկանխամտածված հրդեհ առաջացնելու մեղադրանքով, գրում է The Guardian-ը։ Հունաստանի հրշեջ ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ կինը, որն աշխատում էր որպես տնային տնտեսուհի Հունաստանի ամենահարուստ ընտանիքներով բնակեցված Խիոս կղզում, «խոստովանել» է, որ պատահաբար նետել է ծխախոտը, որից էլ հրդեհ է առաջացել։
|  |
|
|
25-06-2025 11:12 «Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող 26-ամյա Կիլիան Մբապեն դարձել է Dior-ի նոր դեսպանը։ «Նա մի ամբողջ սերնդի ձայնն է և ոգեշնչման աղբյուր աշխարհի շատ մարդկանց համար։ Հմայքն ու խարիզման նրան դարձնում են կատարյալ ընտրություն», - գրել է Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը։
|  |
|
|
25-06-2025 10:24 Իր ողբերգական մահից առաջ արքայադուստր Դիանան պատրաստ էր խախտել թագավորական կանոնակարգի բոլոր կանոնները՝ աշխարհին հայտարարելու համար. նա ազատ, անկախ կին է։ Լեգենդար արքայադստեր կյանքի այս շրջանին է նվիրված «Princess Diana’s Style & A Royal Collection» աճուրդը, որը տեղի կունենա հունիսի 26-ին Լոս Անջելեսում։ Աճուրդում կներկայացվեն դիզայներ Ժակ Ազագյուրիի ստեղծած ամենահայտնի զգեստները և դրանք ստեղծելու համար օգտագործված գործվածքների կտորները։
|  |
|
|
25-06-2025 10:17 Արտաքին տեսքը, գումարը և քիմիան զուգընկերների միջև կարող են ժամանակի ընթացքում անհետանալ, բայց ամուսնության մեջ ընկերությունը կարող է դիմանալ ցանկացած փորձության: Հենց դրա վրա պետք է կառուցվի միություն, որը կտևի ողջ կյանքի ընթացքում, ասում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և սոցիալական հոգեբանության փորձագետ Արթուր Բրուքսը: «Ամուսնության նպատակը կիրքը չէ, այլ ընկերությունը: Դուք պետք է լինեք մտերիմ ընկերներ, իդեալականում՝ լավագույն ընկերներ ձեր ամուսնու հետ», - ասել է Բրուքսը The Drive փոդքասթի ժամանակ:
|  |
|
|
25-06-2025 09:07 Քեթի Փերին և Օռլանդո Բլումը բաժանվել են ինը տարվա հարաբերություններից հետո, որոնցից հինգը նրանք միասին են անցկացրել: Այն մասին, որ 48-ամյա դերասանըՋեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի շքեղ հարսանիքին հայտնվել էր արդեն որպես ամուրի, հաղորդել է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
|  |
|
|
25-06-2025 03:00 Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ' սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Խորհուրդ է տրվում հեղուկների ընդունում, հատկապես մաքուր ջուր։ Խուսափել ալկոհոլից և սուրճից։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել հեղուկի օգտագործման քանակը բուժող բժշկի հետ: Հարկավոր է խուսափել բարձր ջերմաստիճանի ժամերին դուրս գալուց (ժ.11:00–17:00):
|  |
|
|
24-06-2025 10:42 Մեծ Բրիտանիայի իշխանությունները, կանանց եւ աղջիկների հանդեպ բռնության դեմ պայքարի միջոցների խստացման շրջանակում, հայտարարել են պոռնոգրաֆիական նյութերի արգելման մասին, որոնք խեղդման տեսարաններ են պարունակում։
|  |
|
|
24-06-2025 05:44 Փոփ-աստղը Սաբրինա Քարպենտերը շարունակում է զարմացնել երկրպագուներին Prada Beauty-ի հետ ոճային համագործակցությամբ։ Prada Beauty-ն ազդարարել է շուրթերի Banana Yellow նոր բուրավետ բալզամը, որը հարմարեցվում է մաշկի տակ, վառ դեղին սթիկով, նուրբ ոսկեգույն ավարտով։ Չնայած հյութալի գույնին՝ բալզամը կիսաթափանցիկ է եւ շուրթերին հաղորդում է բնական փայլ։
|  |
|
|
24-06-2025 03:50 Բրեդ Փիթը և նրա 32-ամյա սիրուհի Ինես դե Ռամոնը ներկա են գտնվել «Ֆորմուլա 1» ֆիլմի եվրոպական պրեմիերային, որտեղ 61-ամյա դերասանը խաղացել է գլխավոր դերը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Լեսթեր հրապարակում:
|  |
|
|
24-06-2025 02:57 28-ամյա Կլավա Կոկան որոշել է անկեղծ խոստովանություններ անել սոցիալական ցանցերում: Երգչուհին իր բաժանորդներին ասել է, որ վերջերս աշխատանքից բացի ուրիշ բան անելու հնարավորություն չունի: «Ես հեռախոսս վերցնում եմ աշխատանքային զրույցների հետ, հենց որ աչքերս բացում եմ, և նույն կերպ քնում եմ», - ասել է երգչուհին: Նրա խոսքով՝ իրեն պակասում է անհոգության զգացումը: Բացի այդ, չնայած աշխատանքը հաճույք է պատճառում իրեն, աստղը մտահոգված է, որ կարող է գերհոգնածություն ստանալ:
|  |
|
|
24-06-2025 01:54 Լանա Դել Ռեյը ծննդյան օրը նշել է ամուսնու՝ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենի հետ։ Երգչուհին դարձել է 40 տարեկան։ Նա տոնակատարությունից լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամում։
|  |
|
|
23-06-2025 10:41 62-ամյա Ջոնի Դեփը հարցազրույց է տվել The Sunday Times-ին: Զրույցում նա մեկնաբանել է նախկին կնոջ՝ Ամբեր Հերդի հետ իր հարաբերությունները, որոնք ավարտվեցին սկանդալային դատական գործով: «Ի՞նչ էի սկզբում զգում այն բանի հանդեպ, որը մենք անվանում ենք «սեր»: Ակնհայտ է, որ ես հիմար էի: Այսինքն, եթե դու ինձ պես անհաջողակ ես, երբեմն նայում ես մեկի աչքերին և տեսնում որոշակի տխրություն, որոշակի միայնություն, և զգում ես, որ կարող ես օգնել այդ մարդուն», - ասել է Ջոնին: Սակայն, ըստ նրա, կյանքը նրան շատ բան է հասկացրել. «Ոչ մի բարի արարք անպատիժ չի մնում»:
|  |
|
|
23-06-2025 10:17 Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները տագնապալի կապ են հայտնաբերել լեզվական մոդելների օգտագործման և կոգնիտիվ ֆունկցիաների նվազման միջև։ Փորձարկման ընթացքում այն մասնակիցները, ովքեր էսսե են գրել ChatGPT չաթ-բոտի օգնությամբ, զգալիորեն ավելի քիչ ուղեղային ակտիվություն են ցուցաբերել՝ համեմատած նրանց հետ, ովքեր աշխատել են ինքնուրույն։
|  |
|
|
23-06-2025 08:36 38-ամյա մոդել Ելենա Պերմինովան, որը 19 տարվա ամուսնությունից և չորս երեխաների ծնունդից հետո բաժանվել է միլիոնատեր Ալեքսանդր Լեբեդևից, խոսել է բաժանման թեմայի մասին: Նրա խոսքով՝ ամուսնությունը չպետք է պահպանվի, եթե ամուսինների միջև զգացմունքներ չկան՝ նույնիսկ հանուն երեխաների:
|  |
|
|
23-06-2025 03:24 Աշխարհի 164-րդ ռակետ Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացված WTA-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում չեխ թենիսիստուհին 7:6 (12:10), 4:6, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 49-րդ ռակետ, չինացի Վան Սինյույին։ Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց երրորդ տիտղոսը կարիերայում։
|  |
|
|
23-06-2025 01:53 Անհնարինը հնարավոր է. Բուզովան շնորհավորել է Դավային և Կրայմբերիին դստեր ծննդյան կապակցությամբ: Երգչուհու, նրա նախկինի և վերջինիս կնոջ հանդիպումը տեղի է ունեցել Դիմա Բիլանի համերգի ժամանակ: VIP տաղավարում, որտեղ հավաքվել էին արտիստի հայտնի ընկերներն ու գործընկերները, Օլգա Բուզովան հանդիպել է Դավիթ Մանուկյանին և Մարի Կրայմբերիին և շնորհավորել նրանց դստեր ծննդյան կապակցությամբ: Թե ինչ է Օլգան ասել Մարիին՝ նրան ամուր գրկելով, դեռևս անհայտ է, բայց այս իրադարձությունն արդեն լուսաբանվել է բոլոր հայտնիների Telegram ալիքներով:
|  |
|
|