| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 01-06-2025 14:02 Հնդկաստանում մայիսի 31-ին ավարտվել է «Միսս Աշխարհ» գեղեցկության համաշխարհային մրցույթը, որն այս տարի անցկացվեց 72-րդ անգամ: 2025 թ-ին գեղեցկության մրցույթի բաղձալի տիտղոսին արժանացավ Թաիլանդը ներկայացնող Օպալ Սուչատա Չուանգսրին: Աղջիկն առաջ է անցել 108 երկրների մասնակիցներից՝ նվաճելով հաղթողի տիտղոսը: Հայաստանը ներկայացնում էր 19-ամյա Ադրինե Աճեմյանը. Հայաստանը տեղ չի զբաղեցրել լավագույն տասնյակում:
|  |
|
|
31-05-2025 12:31 Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում։ Այն երկու շաբաթ շարունակ հայտնվել է համաշխարհային հիթ շքերթների 50-յակում։ Այս մասին Պարգը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «SURVIVOR-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում Viral 50 երգացանկերի մեջ էր։ Շատ շնորհակալ եմ լսելու համար»,-գրել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը՝ հրապարակելով այն երկրների անունները, որտեղ երգը տարածում է գտել։
|  |
|
|
31-05-2025 12:29 Ամերիկացի հետազոտողները գրանցել են D վիտամինի անսպասելի հատկությունը, որը կարող է ազդել օրգանիզմի ծերացման արագության վրա։ Բոստոնի համալսարանի դոկտոր Մայքլ Հոլիկը հավելել է, որ D վիտամինի մակարդակի բարձրացումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացության ընդհանուր վտանգը։
|  |
|
|
29-05-2025 09:33 Հռոմում տեղի 1 ունեցел Մարիա Գրացիա Կյուրիի հրաժեշտի ցուցադրությունը Dior նորաձևության տան համար: Եվ չնայած ստեղծագործական տնօրենը դեռևս պաշտոնապես չի հաստատել, որ լքում է իր պաշտոնը, շատերը կասկած չունեն. սա նրա ղեկավարության շրջանի տպավորիչ ավարտն էր: Մինչ նորաձևության աշխարհը կռահում է, թե երբ է Ջոնաթան Անդերսոնը պաշտոնապես գլխավորելու ամբողջ Dior-ը (նա արդեն աշխատում է տղամարդկանց հագուստի շարքի վրա), Մարիա Գրացիա Կյուրին շարունակում է ստեղծագործել նորաձևության տան համար:
|  |
|
|
29-05-2025 09:30 Եթե մարդն օրերով չի քնում, ապա նրա մոտ կարող են առաջանալ շիզոֆրենիայի ախտանշաններ, գրում է Mizo News պարբերականը՝ հղում կատարելով Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությանը: Այսպիսով, նվազում է կենտրոնացումը, նկատվում է փսիխոզ: Մարդուն տանջում են տարօրինակ մտքերը, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը:
|  |
|
|
29-05-2025 09:27 Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Կրթության բարձր մակարդակը և ողջ կյանքի ընթացքում մտավոր խթանիչ գործողությունները դանդաղեցնում են դեմենցիայի որոշ տեսակների առաջընթացը, ցույց են տվել հետազոտությունները:
|  |
|
|
29-05-2025 09:17 Բոստոնում մահացել է հայ օպերային երգչուհի, դերասանուհի Էլվիրա Ուզունյանը։ Նա 91 տարեկան էր։ Ծնվել է Թբիլիսում, երկար տարիներ աշխատել է Հայաստանում, հետո տեղափոխվել է Բոստոն, որտեղ հանդես է եկել բազմաթիվ համերգներով։
|  |
|
|
29-05-2025 09:10 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Փարիզում անցկացվող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 97-րդ ռակետ, շվեյցարացի Խիլ Բելեն Տայհմանին։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ, սերբ Օլգա Դանիլովիչը, որը 6:4, 3:6, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։
|  |
|
|
28-05-2025 13:28 Մաշկաբանները թվել են հինգ հիմնական սխալներ, որոնք նպաստում են դեմքի մաշկի վաղաժամ ծերացմանը. խոնավեցման պրոցեդուրայի թերագնահատում, արևապաշտպան միջոցներն անտեսելը, մաշկը քնից առաջ չմաքրելը, խնամքի միջոցների հաճախակի փոփոխություն, կոսմետիկ և մաքրող միջոցների չափից շատ օգտագործում։
|  |
|
|
28-05-2025 13:11 Բժիշկները Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի մոտ մաշկի մասնակի նեկրոզ են ախտորոշել։ Այս մասին գրել է Super.ru-ն՝ հղում կատարելով իր տրամադրության տակ գտնվող բժշկական տեղեկանքին։ «Փաստաթղթի համաձայն՝ արտիստը ստացել է երկրորդ աստիճանի այրվածք բարդացած բուրսիտով, մաշկի մասնակի նեկրոզով, բորբոքմամբ եւ ձախ կողմից՝ լիմֆադենոպաթիայով»,- նշվել է հրապարակման մեջ։
|  |
|
|
28-05-2025 03:18 30-ամյա մոդել և ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ սոցիալական ցանցերում բաց լուսանկարների շարք հրապարակելուց հետո: Նոր լուսանկարներում նա գրեթե մերկ է. կրում է միայն թափանցիկ զուգագուլպաներ և ամբողջովին թափանցիկ ցանցե վերնաշապիկ:
|  |
|
|
27-05-2025 09:12 Սթրես ապրող կանայք դժվարությամբ են նիհարում: Դա բացատրվում է նրանով, որ նրանց օրգանիզմը դանդաղ է այրում կալորիաները, գրում է The Telegraph պարբերականը: Սթրես տարած կանանց մոտ առկա էր ինսուլինի բարձր մակարդակ՝ կապված ճարպի պահեստավորմամբ: Իսկ նրանց ճարպային կուտակումներն ավելի հազվադեպ էին օքսիդանում, ինչը դժվարացնում էր դրանց օգտագործումը որպես «վառելիք»: Օհայոյի համալսարանի պրոֆեսոր Յանա Կիկոլտա-Գլեյզերի խոսքերով՝ դա միանշանակորեն ցույց է տալիս, թե ինչպես են ապրումները հանգեցնում քաշի ավելացմանը:
|  |
|
|
27-05-2025 09:01 Մետֆորմինի ընդունումը հնարավոր է մեծացնի մինչև 90 տարեկան ապրելու հնարավորությունները: Դա 2-րդ տիպի շաքարախտի դեմ ամենատարածված դեղամիջոցներից մեկն է: Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մոդելավորել են «իդեալական» կլինիկական փորձարկում՝ օգտագործելով Women’s Health Initiative լայնածավալ կոհորտային հետազոտության տվյալները, և եզրակացրել են, որ շաքարախտի դեմ մետֆորմին ընդունողներն ավելի երկար են ապրում։
|  |
|
|
27-05-2025 07:42 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է տեսանյութը, որտեղ իր կինը՝ Բրիջիտը, ապտակում է իրեն։ Հանոյում (Վիետնամ), որտեղ զույգը գտնվում է պաշտոնական այցով, լրագրողների հետ զրույցում, 47-ամյա Մակրոնը հերքել է իր ամուսնական կյանքում առաջացած խնդիրների մասին ենթադրությունները, որոնք ծագել են տեսանյութի պատճառով։ «Կնոջս հետ խաղալի տեսանյութն ինչ-որ կերպ վերածվում է գեոմոլորակային աղետի, և մարդիկ նույնիսկ տեսություններ են առաջ քաշում դա բացատրելու համար», - Մակրոնի խոսքերն է մեջբերում CNN-ը։
|  |
|
|
27-05-2025 03:10 Մինչ Place Vendôme ոսկերչական տները ուղևորվում էին դեպի հարավ՝ իրենց նոր հավաքածուները ներկայացնելու, Cartier-ը ընտրեց հյուսիսային ուղղությունը և Ստոկհոլմում ներկայացրեց իր նոր՝ «En Équilibre» բարձրակարգ ոսկերչական հավաքածուի առաջին մասը, հաղորդում է WWD-ն։ Հավաքածուի անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Հավասարակշռության մեջ», արտացոլում է ոսկերչական գլուխգործոցների հիմնական թեման՝ բնության և քաղաքի, դասականների և նորարարության, տեսանելիի և թաքնվածի միջև հավասարակշռությունը։
|  |
|
|
27-05-2025 02:37 2022 թվականին Մեգան Մարքլը պետք է հայտնվեր բրիտանական Vogue-ի շապիկին, սակայն համարն այդպես էլ չհրապարակվեց դքսուհու անհնարին պահանջների պատճառով։ «Մեգանը ցանկանում էր ընտրել լուսանկարչին, սցենարիստին, հաստատել վերջնական մոնտաժը, վերահսկել պատկերներն ու շապիկները, և պնդում էր, որ դրանք միաժամանակ շապիկներին հայտնվեն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Նախկինում ոչ ոք նման պայման չէր դրել, նույնիսկ Բիյոնսեն», - Page Six-ին ասել է աղբյուրը։
|  |
|
|
26-05-2025 08:28 Ջոն Ֆինլիի ղեկավարությամբ գիտնականների խումբը հավաստիացնում է, որ բացահայտել է սև շոկոլադի գաղտնիքը: Պարզվել է, որ շոկոլադը հայտնվելով ստամոքս-աղիքային ուղում՝ դառնում է հատուկ բակտերաների բաժին: Այս բակտերիաներն ունակ են շոկոլադի բաղադրամասերը վերածել հակաբորբոքային միացությունների, որոնք օգտակար են սրտին, գրում է The Times of India-ն:
|  |
|
|
26-05-2025 08:26 Հարավային Կորեայի Կյեմյոնգի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մենակության երկարաժամկետ ազդեցությունը մարդու բնավորության գծերի վրա: Պարզվել է, որ մենակության զգացումը կանխատեսում է անձի երեք հիմնական գծերի անկում' էքստրավերտություն, համերաշխություն և բարեխղճություն: Սա նշանակում է, որ մենակությունը կարող է աստիճանաբար քայքայել մեր ընկերասիրությունը և կարգապահությունը, որով մենք մոտենում ենք մեր առօրյա կյանքին:
|  |
|
|
26-05-2025 08:13 Նախաճաշի փաթիլները երեխաների և նրանց մտերիմների սիրելի ուտեստն են, բայց, հավանաբար, դա օրը սկսելու ամենաառողջ միջոցը չէ։ Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում, ցույց է տվել, որ պատրաստի օգտագործման փաթիլները պարունակում են ճարպի, նատրիումի և շաքարի աճող քանակություն։ Հեղինակների կարծիքով` արտադրողները համը գերադասում են սննդային որակից, ինչը «նպաստում է երեխաների ճարպալալմանը և սրտանոթային առողջության համար երկարաժամկետ ռիսկերի զարգացմանը»։
|  |
|
|
26-05-2025 01:16 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան վստահ հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Բելառուսի ներկայացուցիչն առաջին շրջանում 6:1, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Կամիլա Ռախիմովային։ Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 98-րդ ռակետ, շվեյցարացի Խիլ Բելեն Տեյչմանը, որը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 153-րդ ռակետ, իտալացի Լուկրեցիա Ստեֆանինիին։
|  |
|
|
|
|
|