Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-01-2017 09:09
Հոլիվուդում սկսում են նոր ֆիլմի նկարահանումներ. դա կլինի Բրեդի և Անջելինայի սիրո և բաժանության իրական պատմությունը:
27-01-2017 09:00
Բրիտանական Explore տուրիստական ընկերությունը ներկայացրել է «մտքերի ընթերցման» նորարարական համակարգը, որն օգնում է կատարել ճանապարհորդելու համար լավագույն ընտրությունը:
27-01-2017 08:15
Ամերիկուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամսները դուրս եկան Australian Open-2017.ի եզրափակիչ. վերջին անգամ Ուիլյամս քույրերը Սաղավարտի եզրափակչում խաղացել են Ուիմբլդոն-2009-ում:
27-01-2017 04:07
Վրաստանում ապրող երիտասարդների 62%-ը ֆինանսապես կախված է ծնողներից. մասնավորապես, վրացի երիտասարդության միայն 27%-ը սեփական եկամուտ ունի, 14%-ը հայտարարել է, որ իրեն զուգընկերն է պահում, 7%-ի համար եկամտի հիմնական աղբյուրը մոտ հարազատների կենսաթոշակն է:
26-01-2017 09:00
Նույնիսկ երբ տարեց հասակի պատճառով կանայք նախկինի պես լավ առողջական վիճակում չեն լինում, նրանց սեռական ցանկությունները միայն ակտիվանում են. nman հայտարարություն են արել Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները։
26-01-2017 08:04
Իսպանիայում նուդիստների համար ռեստորանը` Եվրոպայում գործող նմանատիպ վայրերից տարբերվելու համար առաջարկում է ուտեստները համտեսել մատուցողուհիների ու մատուցողների մերկ մարմիններից:
26-01-2017 06:15
1939 թվականի «Քամուց քշվածները» ֆիլմը գլխավորել է որպես «Լավագույն ֆիլմ» «Օսկար» մրցանակ ստացած ամենաեկամտաբեր ֆիլմերի ցուցակը:
26-01-2017 06:13
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջենները դարձել է Puma բրենդի նոր Swan սպորտային հավաքածուի դեմքը:
26-01-2017 02:15
Jimmy Choo բրիտանական մակնիշը թողարկել է կոշիկի նոր հավաքածու. դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է դարձել վայրի բնությունը։
25-01-2017 08:30
Սրտի կանոնավոր աշխատանքը խթանող մթերքների թվում են ձուկը, ընկույզն ու նուշը, կարմիր և սպիտակ գինիները, լոլիկը, ցիտրուսային մրգերը, ծիրանաչիրը, մուգ շոկոլադը։
25-01-2017 08:08
Գիտնականները պարզվել են, որ ամենապոզիտիվը ամերիկացիներն ու եվրոպացիներն են, որոնք լուսանկարներում հիմնականում ժպտում են․միաժամանակ ամենաքիչ ժպտերես են ճանաչվել Չինաստանի ու Ճապոնիայի բնակիչները։
25-01-2017 06:16
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ ընտրված հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը հազիվ թե մեկ բաժակից շատ գինի խմի ընթրիքի ժամանակ, սիրում է օպերա ու գրքեր ժամանակակից պատմության մասին, խաղում է գոլֆ, ամուսին չունի, բայց «ամուսնացած է իր աշխատանքի հետ»։
25-01-2017 05:35
Մեկ րոպեի ընթացքում քուն մտնելու համար 4 վայրկյան շարունակ շունչ քաշեք քթով, շունչը պահեք 7 վայրկյան,  բերանով դանդաղ արտաշնչեք 8 վայրկյան շարունակ։
25-01-2017 05:25
Ֆրանսիացի և լյուքսեմբուրգցի գաստրոէնտերոլոգները նախազգուշացրել են E171 (տիտանի երկօքսիդ) ներկանյութի վտանգի մասին, որը պարունակում են ատամի մածուկների մեծ մասը և ծամոնները:
24-01-2017 09:24
Հնդկաստանի Կառնատակա նահանգի Բելարի քաղաքում չորքոտանի երեխա է ծնվել. ծնողները իրենց որդուն անվանում են «աստվածների նվեր» և ասում են, որ պատրաստ են խնամել նրան այնքան, որքան որ կպահանջվի։
24-01-2017 09:15
Տղամարդիկ ու կանայք տարբեր կերպ են հաղթահարում դեպրեսիան. կանայք սթրեսը հաղթահարում են ուտելու միջոցով, իսկ տղամարդիկ՝ խմելու։
24-01-2017 07:29
Չինաստանում ծնելիությունը հասել է 2000 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշների. 2016 թվականին ՉԺՀ-ում լույս աշխարհի է եկել 17,6 մլն երեխա այն դեպքում, երբ 2011-2015 թվականներին տարեկան 1,4 միլիոնով պակաս էր:
24-01-2017 04:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է ֆինանսավորել աբորտների հետ կապ ունեցող միջազգային ՀԿ-ները։
23-01-2017 08:46
Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց 35 տոկոսը և տղամարդկանց միայն 1/5-ն է զղջում պատահական սեռական կապերի համար: 
23-01-2017 06:58
Տարեց կանայք, որոնք նվազ շարժուն ապրելակերպ են վարում, կյանքի ութ տարի են կորցնում. այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1725 անգամ
27.10.2026
Դիտվել է 301 անգամ
28.10.2026
Դիտվել է 248 անգամ
29.10.2026
Դիտվել է 168 անգամ
30.10.2026
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster