Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-02-2017 09:00
27-ամյա ամերիկուհի Կասանդրա Դե Պեկոլը ռեկորդային կարճ ժամանակում եղել է աշխարհի բոլոր երկրներում. ուղևորությունը, որը սկսվել էր 2015 թվականի հուլիսին, շարունակվել է 18 ամիս և 26 օր՝ այդ ընթացքում նա այցելել է 195 պետություն և 2 համաշխարհային ռեկորդ սահմանել։
06-02-2017 08:57
Մեծ Բրիտանայի թագուհի Եղիսաբեթ II-ը փետրվարի 6-ին տոնում է կառավարման 65-ամյակը. նա դառնում է պատմության մեջ առաջին բրիտանացի միապետը, ում հաջողել է հասնել գահին գտնվելու շափյուղայե հոբելյանին։
06-02-2017 08:54
Իտալիայում երեք արաբ տղամարդկանց կողոպուտի փորձը ձախողվել է. պարզվել է, որ պոտենցիալ զոհ աղջիկը ջիու-ջիցուի վարպետ է, սեւ գոտի ունի:
06-02-2017 08:49
ԱՄՆ-ից գիտնականները փոքրիկ արհեստական ուղեղ են ստեղծել՝ արյունատար անոթների ցանցով. օրգանը կարող է օգտագործվել կաթվածների և արյան շրջանառության խնդիրներով պայմանավորված այլ պաթոլոգիաների ուսումնասիրության համար:
06-02-2017 04:04
Bulgari իտալական տունը ներկայացրել է բրենդի նոր դեմքը. այն դարձել է մոդել Ժասմին Սանդերսը, որը նաեւ հայտնի է որպես Ոսկե Բարբի:
04-02-2017 12:18
Գիտնականների խումբը պարզել է, որ կնոջ առողջության համար ամենակործանարար ըմպելիքը գարեջուրն է. գարեջրի հաճախակի օգտագործումը կարող է ոչ միայն փչացնել կնոջ կազմվածքը, նպաստելով գիրանալուն, այլ նաև փոխել օրգանիզմի հորմոնային ֆոնը:
04-02-2017 11:29
Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա Ֆրանսիայում կողոպուտի ենթարկվելու գործով. ֆրանսիացի դատավորները հատուկ դրա համար Նյու Յորք են ժամանել:
04-02-2017 10:23
Մեծ Բրիտանիայի Նորտ Յորքշիրի կոմսության բնակչուհի 35-ամյա Սիմոն Գեյթլին 115 կիլոգրամ քաշ է գցել իր երեխաների ծնվելուց հետո եւ դարձել սոցիալական ցանցերի աստղ:
04-02-2017 07:35
Փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին:
03-02-2017 08:44
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին իր նախկին ամուսնուց՝ Բրեդ Փիթից 100 հազար դոլար է պահանջել ամսական` որպես ալիմենտ։
03-02-2017 08:38
Յորքում բնակվող ամուսինները յուրովի են հաղթահարել իրենց նորածին դստեր կորուստի վիշտը. Շարլոտա Սզակակսը ու նրա ամուսին Աթիլլան կորցրել էին իրենց նորածին դուստրը ծննդաբերությունից չորս շաբաթ անց, սակայն 2 շաբաթ նրա մարմինը հողին չեն հանձնել։
03-02-2017 07:54
Bulgari իտալական տունը ներկայացրել է բրենդի նոր դեմքը. այն դարձել է մոդել Ժասմին Սանդերսը, որը նաեւ հայտնի է որպես Ոսկե Բարբի:
03-02-2017 04:48
Շվեյցարացի նյարդաֆիզիոլոգներն ստեղծել են նոր նեյրոչիպ, որը թույլ է տալիս ուղղակի իմաստով կարդալ այն մարդկանց մտքերը, որոնք լիովին կաթվածահար են ավտոմոբիլային աղետներից կամ ծանր հիվանդություններից հետո:
03-02-2017 03:52
UFC նախագահ Դենա Ուայթը գտնում է, որ թեթևագույն քաշում կազմակերպության նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին ավարտել է կարիերան. վերջին 2 մենամարտերում Ռոուզին պարտվել է՝ նոկաուտի ենթարկվելով Հոլլի Հոլմից և Ամանդա Նունիեսից:
02-02-2017 09:05
Տոկիոյում նորաձեւ է դարձել օտոնամակի թերապիան՝ բուժական պարապմունք, որի ընթացքում մեծահասակներին բարուրում են, ինչպես նորածիններին:
02-02-2017 09:01
Փոփ երգչուհի Բեյոնսեն կրկին հղի է, այս անգամ` երկվորյակներով. Բեյոնսեն և Jay Z-ին արդեն ունեն դուստր: 
02-02-2017 08:58
Աշխարհին Vespa scooter նվիրած իտալական ընկերությունը մշակել է ինքնավար փոխադրամիջոց` անձնական ռոբոտ օգնականի տեսքով, որը ձեր իրերն է տանում:
02-02-2017 08:54
Նորվեգիայում փետրվարի 1–ին առաջին անգամ կայացել է նույնասեռական զույգի պսակադրություն. արարողությունը տեղի է ունեցել ուղիղ կեսգիշերին, երբ ուժի մեջ է մտել Նորվեգիայի լյութերական ավետարանական եկեղեցու կողմից հաստատված հատուկ կարգը։
02-02-2017 07:03
Փիթի և Ջոլիի երկրպագուները համակերպվեցին այն մտքին, որ հնարավոր չէ այլևս հաշտեցնել զույգին. ամուսնալուծության և երեխաների խնամքին վերաբերող գործընթացը շարունակվում է, օրերս Բրեդը սկսել է նաև ազատվել Ջոլիին հիշեցնող իրերից:
01-02-2017 08:11
Երջանիկ ընտանեկան կյանքի համար ամուսնական զույգը պետք է շաբաթական երկու անգամ սեքսով զբաղվի, վստահ են կանադացի գիտնականները: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1723 անգամ
27.10.2026
Դիտվել է 299 անգամ
28.10.2026
Դիտվել է 247 անգամ
29.10.2026
Դիտվել է 166 անգամ
30.10.2026
Դիտվել է 100 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster