Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-04-2017 09:11
Քարդաշյան քույրերից ամենակրտսերը ստացել է սեփական ռեալիթի շոու. հանդիսատեսին խոստանում են ցուցադրել 19-ամյա հերոսուհուն, ով միաժամանակ հայտնի է, բիզնեսվումեն է և դեռահաս:
12-04-2017 09:09
Թայվանի խորհրդարանն արգելել է սննդի նպատակով կատվի կամ շան միս վաճառելը, գնելն ու գործածումը. օրենքը խախտելու համար նախատեսված է 50 հազարից մինչեւ 2 միլիոն թայվանյան դոլարի չափով տուգանք։
12-04-2017 09:06
Hot Wheels խաղալիքը գնահատել են 100-150 հազար դոլար՝ խոսքը Beach Bomb մոդելի նախատիպերի շարքի մասին է, որոնք խոտանով էին թողարկվել:
12-04-2017 08:13
Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» կինոնկարը ռեկորդ է սահմանել` ամենաթանկ ժապավենը դառնալով Ֆրանսիայի կինեմատոգրաֆի պատմության մեջ. ֆիլմն արժեցել է էչև,ձև մլն եվրո։
11-04-2017 08:15
Հայաստանում առաջին անգամ իրականացվել են ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումները։
11-04-2017 08:13
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սկսել է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ. 60-­ամյա Մեյը մարզանքների համար վարձել է Լի Քառնաբիին:
11-04-2017 07:11
Քիմ Քարդաշյանի ավագ քույրը վերջերս բաժանվել է իր սիրեցյալից և երեխաների հորից` Սքոթ Դիսիկից, սակայն Սքոթը դեռևս հույս ունի, որ կարող է լինել Քորթնիի հետ միասին:
11-04-2017 07:03
Փարիզում Foire du Trône ատրակցիոնների այգու այցելու կինը 50 մետր բարձրությամբ «Ադրենալին» ճոճանակով սահելիս մահից հազիվ է փրկվել. բացվել է աղջկա անվտանգության գոտին, եւ նա գլխով վար է կախվել:
11-04-2017 06:02
Նոբելյան մրցանակակիր և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը կդառնա ՄԱԿ-ի ոչ պաշտոնական պատվիրակը:
10-04-2017 08:33
Գիտնականների կարծիքով` ինտուիցիան քիչ է հետազոտվել, սակայն մտածողության ամենաարժեքավոր միջոցն է. ինտուիցիայի հուշած պատասխաններն ամենահավաստին են, ու դրանց որոնման համար բավական են վայրկյանները։
10-04-2017 08:30
Բրիտանական Շեֆիլդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ երեխաները որքան շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, այնքան ավելի դժբախտ են իրենց զգում կյանքի բոլոր ասպեկտներում:
10-04-2017 07:38
Չինացի Սյան Ռենհիան հագուստ է ստեղծում իր մազերը գործելու միջոցով. վերջին 11 տարում նա կարողացել է սանրվելուց հետո հավաքած մազերով կանացի բրդե ժակետ և գլխարկ հյուսել:
10-04-2017 07:37
Բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմը նոր ռեկորդ է սահմանել, այն 319 շաբաթ մնացել է Billboard 200 հիթ-շքերթի չարթերում:
10-04-2017 06:40
Ճապոնիայի Fujifilm կորպորացիան նորացրել է ակնթարթային տպման ֆոտոխցիկների հավաքածուն. դրանում մոդել էհայտնվել սելֆիի համար հայելիով:
08-04-2017 11:31
Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ հաճախ գրավիչ զուգընկերուհիներ ընտրում․ տղամարդիկ իրենց գրավիչ զուգընկերուհիներին ցուցադրում են՝ իրենց սոցիալական կարգավիճակը բարձրացնելու նպատակով։
08-04-2017 11:28
Գիտնականները պարզել են, որ ընթերցանության ժամանակ դուր եկող մեջբերումները դուրս գրելու սովորությունը դրական է անդրադառնում մտավոր զարգացման վրա ու լավացնում է հիշողությունը:
08-04-2017 09:44
Երգչուհի Բեյոնսեի գովազդը Instagram-ում արժե 1 միլիոն դոլար։
08-04-2017 05:42
Turkish Airlines ինքնաթիռի անձնակազմը հաջողությամբ ընդունել է Ֆրանսիայի քաղաքացուհու ծնունդը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիից Ստամբուլ թռիչքի ժամանակ:
08-04-2017 04:48
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 3-­րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր:
07-04-2017 09:27
Ֆրանսիացի գրող Անտուան Սենթ- Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակ-հեքիաթը թարգմանել են երեք հարյուրերորդ լեզվով` արաբական հասանիա բարբառով. այն դարձել է ամենաշատ լեզուներով թարգմանված գիրքը՝ Աստվածաշնչից ու Ղուրանից հետո։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1717 անգամ
27.10.2026
Դիտվել է 296 անգամ
28.10.2026
Դիտվել է 231 անգամ
29.10.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster