Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-04-2017 09:26
Կամբոջայի մշակույթի ու արվեստի նախարարությունը արգելել է դերասանուհի Դենի Կվանին նկարահանվել կինոյում առաջիկա մեկ տարվա ընթացքում. պատճառը նրա հագնվելու ոճի անհամապատասխանուոյունն է նախարարության վարքագծային կանոններին, որոնք ընդունվել են 2010-ին։ 
28-04-2017 07:47
ԱՄՆ­-ի Իլինոյսի նահանգից Իսահակ եւ Թերեզա Վաթքինները մահացել են գործնականում միաժամանակ, մեկ ժամվա ընթացքում, եւ մինչեւ վերջին շունչը ձեռք ձեռքի էին բռնել:
28-04-2017 04:39
Քիմ Քարդաշյանն իր կազմվածքի պատճառով ընկել է ընկճախտի մեջ․ Քիմը ընկճված է այն բանից, որ մարդիկ այդքան չար են իր նկատմամբ հետույքի ցելյուլիտների պատճառով:
28-04-2017 03:37
Գերմանիայի Բունդեսթագը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է պետական կառույցների աշխատողներին աշխատանքային ժամերին կրել դեմքն ամբողջությամբ փակող հագուստ` նիկաբ կամ փարաջա։
27-04-2017 08:06
Ճապոնական Tanaka Kikinzoku Jewelry ֆիրման ստեղծել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոս Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտի կրկնօրինակը՝ մաքուր ոսկուց. 15 կիլոգրամանոց դիմակը ցուցադրված է ֆիրմայի գլխավոր խանութում՝ Տոկիոյում, որը կարելի է գնել մայիսի 4-ին, 1․4 մլն դոլարով։
27-04-2017 06:16
Quotenet պարբերականը հաստատում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դուստր Մարիան վաճառում է Նիդեռլանդներում գտնվող իր պենտհաուսը. տան մակերեսը 700 քմ է, իսկ գինը՝ 2.9 միլիոն եվրո:
27-04-2017 05:21
Երևանում ապրիլի 28­-ին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին» մասնակցելու նպատակով, Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան կժամանի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը․ նախատեսված է Դինա Մայրեդի ելույթը:
27-04-2017 05:13
Եվրոպան փոխարինել է ԱՄՆ-ին՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածման գործում. Internet Watch Foundation կազմակերպության տվյալներով` հիմա, եթե հաշվի առնենք Ռուսաստանն ու Թուրքիան, մանկական պոռնոգրաֆիայով կայքերի 60 տոկոսը եվրոպական սերվերների վրա են:
27-04-2017 04:24
Երեք երեխայի 35-ամյա մայր Հաննա Հավերսը ազատվել է ոստիկանի աշխատանքից և դարձել ստրիպտիզ պարուհի. բրիտանուհին 12 գիշերվա համար վաստակում է այնքան, որքան կվաստակեր մեկ ամսվ ոստիկանի վտանգավոր աշխատաքով:
26-04-2017 08:48
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են վարորդական վկայականներ ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։
26-04-2017 08:24
Կանանց միայն 55 տոկոսն է ներառված աշխարհի վճարվող աշխատուժի մեջ, իսկ մնացածը շարունակում են մնալ աճի չգործածվող աղբյուր։
26-04-2017 06:38
Լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը հայտարարել է Ալեքսիս Օհանյանից երեխա ունենալու մասին, քննադատել է իր մարզիչ Իլի Նաստասենին, ով հարցադրում է արել՝ արդյոք նրանց երեխան «կաթնային շոկոլադի» գույն կունենա:
26-04-2017 02:30
Թղթադրամների միջազգային միությունը ընտրել է շվեյցարական 50 ֆրանկ անվանական արժեքով թղթադրամը` որպես անցած տարվա լավագույն թղթադրամ։
26-04-2017 01:33
Դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը իր հիմնադրամի կայքում հրապարակել է բանաստեղծություն, որտեղ Ֆրանսիային առաջարկել է «անկողնում միանալ» ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային:
25-04-2017 08:15
Երևանում կայացել է «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր հալածանքների ենթարկվող հայերին օգնության են հասել աշխարհի տաբեր ծայրերից:
25-04-2017 08:00
Լեհերի մեծամասնությունը դեմ է նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը. հարցվածների ավելի քան 86%-ն ամուսնությունը համարում է տղամարդու և կնոջ միությունը, իսկ 9%-ը համաձայն չէ այս ձեւակերպմանը:
25-04-2017 07:53
Jimmy Choo էլիտար կոշիկի ապրանքանիշը հայտնել է, որ գնորդ է փնտրում Ընկերությունը, որի արժեքը գնահատվում է 895․5 մլն դոլար, դեռ չի ստացել առաջարկներ պոտենցիալ ներդրողներից:
25-04-2017 05:12
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը ֆիրմային խանութ է բացել Տոկիոյում, որտեղ ներկայացրել է հագուստի նոր հավաքածու։ 
25-04-2017 02:07
Բրիտանուհի 42-ամյա Ջոդի Չարլզը ծխախոտի տուփի վրա, որպես նախազգուշացում, հայտնաբերել է իր մահացած հոր լուսանկարը, որի թույլտվությունը կինը չի տվել. Բասիլդոնի Համալսարանի հոսպիտալը, որի ռեանիմացիոն բաժանմունքում է գտնվել կնոջ հայրը, մերժել է նրա մեղադրանքները:
22-04-2017 09:57
Հոգեբաննեըր պարզել են, որ կանանց մասին սեքսիստական ու հակագեյական անտեղի կատարկները օգնում են ինքնահաստատվել այն տղամարդկանց, ովքեր իրենց առնականության վերաբերյալ կասկածներ ունեն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1708 անգամ
27.10.2026
Դիտվել է 294 անգամ
28.10.2026
Դիտվել է 228 անգամ
29.10.2026
Դիտվել է 160 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster