Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-04-2017 09:32
Ըստ Գլազգո քաղաքից բրիտանացի գիտնականների՝ հեծանիվ օգտագործելը կրկնակի նվազեցնում է քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների վտանգը:
22-04-2017 08:35
51-ամյա Պատրիկ Դեմփսին կնոջ՝ Ջիլիան Ֆինկի, հետ 15 տարվա ամուսնական կյանքից հետո որոշել են երեխա որդեգրել՝ իրենց միությունն ամրապնդելու համար։
22-04-2017 06:07
Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին կամուսնանա խառը մենամարտերի վարպետ, ծանր քաշային Տրեւիս Բրաունի հետ. ամուսնության առաջարկը Բրաունը Ռոուզիին արել է Նոր Զելանդիայում։
22-04-2017 02:28
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նշել է ծննդյան 91-ամյակը. ծննդյան օրվա կապակցությամբ Լոնդոնի Հայդ պարկում, Թաուերում և Վինձորի մեծ պարկում տեղի է ունեցել թնդանոթային հրավառություն:
21-04-2017 09:15
Գիտնականները պարզել են, որ մարդիկ իրենց սեռական զուգընկերներին ընտրելիս նախապատվություն են տալիս նրանց, ովքեր նմանություն ունեն իրենց ծնողների հետ․ ընդ որում կարեւոր են ոչ միայն արտաքին տվյալները, որքան բնավորությունը ու նույնիսկ՝ հոտը։
21-04-2017 07:48
Լանա Դել Ռեյը ներկայացրել է «Lust for Life» երգի տեսահոլովակը` ձայնագրված կանադացի երաժիշտ The Weeknd-ի հետ համատեղ:
21-04-2017 03:37
Սելին Դիոնը սգում է ամուսնու մահը և պատրաստ չէ նոր սիրավեպերի․ «Ես սգալու եմ իմ մնացած ողջ կյանքի ընթացքում»։
21-04-2017 03:34
Վիկտորիա Բեքհեմն արժանացել է Բրիտանական թագավորության շքանշանի։
21-04-2017 02:43
Երգչուհի Ժասմինը երկու երկրում է ապրում․ նա պարբերաբար հանդես է գալիս Մոսկվայում տեղի ունեցող զանգվածային համերգներում և նվազագույնը ամիսը մի քանի անգամ մեկնում Քիշինև, որտեղ ապրում են նրա ամուսինն ու երեխաները։
20-04-2017 08:22
Ամերիկյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինն` ըստ ամերիկյան People ամսագրի:
20-04-2017 08:20
ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Չինաստանի կառավարությունից երեք առեւտրանիշերի նախնական թույլտվություն է ստացել երկրում ապրանքներ վաճառելու համար:
20-04-2017 08:19
Մեծ թենիսի ռեկորդակիր Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ հղի է. 2016թ. դեկտեմբերին Սերենա Ուիլյամսը և Reddit սոցիալական ցանցի հիմնադիր ազգությամբ հայ, ամերիկացի Ալեքսիս Օհանյանը հայտարարել էին իրենց նշանադրության մասին:
20-04-2017 08:17
Բրիտանական Բրիսթոլ քաղաքի բնակչուհին մոտ 12 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա հեռուստաաստղ Խլոի Խանին նմանվելու:
20-04-2017 08:07
Ամերիկյան Lanmodo ստարտափը  ներկայացրել է All-in-One Wireless Automatic Car Tent բազմաֆունկցիոնալ սարքը, որը ըստ էության ավտոմեքենայի հովանոց է. այն կարելի է օգտագործել նաև որպես վրան կամ պրոյեկտող էկրան։
19-04-2017 08:56
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե հատկապես ինչ գինի կարող էր խմել Հիսուս Քրիստոսը. մասնագետների կարծիքով, մոտ երկու հազար տարի առաջ Երուսաղեմում հիմնականում օգտագործում էին գինու խտանյութ՝ մրգային երանգներով ու համեմունքներով։ 
19-04-2017 08:06
Դերասան Ջոնի դեպի նախկին կինը`Էմբեր Հերդը, ցանկանում է ամուսնանալ Tesla Motors-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ:
19-04-2017 05:11
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյն ազդվել է ԱՄՆ­-ի և ԿԺԴՀ­-ի հակամարտությունից ու երգ է գրել. նա հույս ունի, որ խաղաղության համար մեկ մարդու աղոթքը կարող է իր ներդրումն ունենալ հակամարտությունների դադարեցման գործում:
19-04-2017 05:09
Versace իտալական նորաձեւության տունը ներկայացրել է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու. բրենդի ներկայացուցիչների խոսքով, «նոր շրջանակների բարձր ֆունկցիոնալությունը եւ նրբաճաշակ դիզայնն արտացոլում են բրենդի ԴՆԹ­-ի մշտական էվոլյուցիան», հավաքածուում տեղ են գտել տարբեր գույների և ձևերի շրջանակներ:
19-04-2017 05:02
Ճապոնիայի կառավարությունը պայմանագիր է կնքել սուպերմարկետների ցանցի խոշորագույն օպերատորի հետ, որի համաձայն, մինչև 2025 թվականը խանութներում կհայտնվեն ռոբոտներ, որոնք կկարողանան լիովին փոխարինել վաճառողներին:
18-04-2017 00:48
Եգիպտուհի Իման Ահմեդ Աբդուլատին, որը համարվում էր աշխարհի ամենածանր կինը եւ կշռում էր շուրջ 500 կիլոգրամ, Հնդկաստանի Մումբայ քաղաքի կլինիկայում նիհարել է գրեթե կրկնակի եւ այժմ կշռում է 260 կիլոգրամ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1708 անգամ
27.10.2026
Դիտվել է 294 անգամ
28.10.2026
Դիտվել է 228 անգամ
29.10.2026
Դիտվել է 160 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster