Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-07-2020 11:04
Գիտնականների փորձարկումները ցույց են տալիս, որ մարդիկ կարող են ճանաչել միմյանց ծիծաղից, ուստի հետազոտողները մտածել են ծիծաղի հիման վրա կենսաչափական նույնականացման համակարգ ստեղծելու մասին:
29-07-2020 05:07
18-ամյա մերկապարուհին պատմել է, թե ինչպես է աշխատավայրում հանդիպել հորը: Մասնավոր երեկույթին նա որոշ ժամանակ պարել է VIP սենյակում, բայց հետո դուրս է եկել բար: Սեղանի մոտ աղջիկը նկատել է հորը, ով ընտանիքը լքել է այն ժամանակ, երբ նա 14 տարեկան է եղել:
29-07-2020 01:13
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները վերջերս իր երկու տարեկան դստեր՝ Սթորմի համար 200 հազար դոլարով պոնի ցեղատեսակի ձի է գնել:
29-07-2020 00:00
Լոս Անջելեսում հայտարարվել են «Էմմի» ամենամյա հեռուստատեսային 72-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ 2020թ.-ին լավագույն դրամատիկ սերիալ կոչմանը հավակնում են «Ավելի լավ է զանգեք Սոլին», «Շատ տարօրինակ գործեր», «Աղախնի պատմությունը», «Թագը», «Օզարկ» «Սպանելով Եվային», «Մանդալորացին» եւ «Ժառանգները» նախագծերը։
28-07-2020 10:38
Հնդկաստանի Մադհա-Պրադեշ նահանգի Սարկոհա գյուղի բնակիչ Անանդիլալ Խուշվահան հանքավայրում հայտնաբերել է 10.69 կարատանոց մեծ ադամանդ: Քարը, որի արժեքը կազմում է մոտ հինգ միլիոն ռուփի (մոտ 66.000 դոլար), աճուրդի է հանվելու:
28-07-2020 10:31
Մաշկի երիտասարդության և առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում ավելի շատ ուտել հակաօքսիդանտներ, կոլագեն եւ հանքանյութեր պարունակող մթերքներ: Դրանք նպաստում են մարմնի հյուսվածքների համարժեք վերականգնմանը ու մաշկի վիճակի վրա ազդող պրոցեսների կարգավորմանը: Օգտակար մթերքների թվում նշվում են բանջարեղենը եւ մրգերը:
28-07-2020 10:27
«Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերները հուլիսի 22-ին լույս աշխարհ է բերել դստերը։ Դերասանուհին ու նրա ամուսինը՝ երաժիշտ Ջո Ջոնասը, տարված են առաջնեկի մասին հոգ տանելով։
28-07-2020 04:40
Բեյլորի բժշկական քոլեջի ամերիկացի գիտնականներն ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ շոկոլադ ուտելը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Բավարար է քաղցրեղենի շաբաթական մեկ անգամ օգտագործումը:
28-07-2020 02:45
Ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում, այդ թվում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում մանկական ժամանցային ամենասիրված շոուների լավագույն հնգյակում:
27-07-2020 11:17
Արքայազն Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան, ճանաչվել է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը: Լոնդոնի կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն Ջուլիան Դե Սիլվան համակարգչային մեթոդով պարզել է, որ Դիանայի դեմքը մոտ է կատարելությանը 89,05 տոկոսով:
27-07-2020 11:10
Վերջին 50 տարվա ընթացքում անցկացված հետազոտությունների նորագույն վերլուծությունը, ցույց է տվել, որ շաբաթվա ընթացքում գոնե մեկ անգամ շոկոլադ օգտագործելը նվազեցնում է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը։
27-07-2020 00:29
Կյանքի 104-րդ տարում մահացել է հանրահայտ արտիստուհի, Հոլիվուդի ոսկյա դարաշրջանի վերջին ներկայացուցիչներից մեկը՝ Օլիվիա դե Հևիլենդը։
27-07-2020 00:03
Քանիե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից և շտապ օգնություն կանչել։
27-07-2020 00:02
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին չկարողացան հաշտվել այն բանի հետ, որ արքայադուստր Դիանայի ավագ որդին եւ նրա կինն ավելի շատ ուշադրություն են արժանանում, կարծում են թագավորական փորձագետներ Օմիդ Սքոբին եւ Քերոլին Դուրանդը:
25-07-2020 13:30
34-ամյա երգչուհի Սիարան երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել. նա երրորդ անգամ մայր է դարձել։ Երգչուհին ու նրա ամուսինը՝ Ռասել Ուիլսոնը, որդի են ունեցել։
25-07-2020 13:14
Մոսկվայում կաթվածի կասծակով հոսպիտալացվել է խորհրդային կինոյի սեքս խորհրդանիշ Ելենա Կոնդուլայնենը:
25-07-2020 10:33
Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մեղադրվում են իրենց չպատկանող փողերն ապօրինի կերպով տնօրինելու մեջ, ինչն արքայազն Ուիլյամն իր թագավորական Royal Fondation ֆոնդից նվիրաբերել է Սասեքսի դուքսերի Sussex Royal ֆոնդին: Գումարը կազմում է 290 հազար ֆունտ:
24-07-2020 10:59
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արվեստասերներին հնարավորություն կտա առցանց դիտելու Ժորժ Բիզեի և Ռոդիոն Շչեդրինի «Կարմենսյուիտ» բալետային ներկայացումը: Բեմադրությունը թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում կներկայացվի հուլիսի 24-ին՝ ժամը 20։00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։
24-07-2020 10:54
Տավուշի մարզի Չինչին սահմանամերձ գյուղում եռյակ է ծնվել, նրանք ծնողի առաջին ծնունդն են: Ընտանիքը փայտամշակման արտադրամաս ունի, եռյակների մայրը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ուսուցչուհի է աշխատում:
24-07-2020 10:43
Հեռավոր նահանգից աֆղանացի դեռահաս աղջիկը`15-ամյա Կամար Գյուլը, սպանել է «Թալիբան» շարժման երկու գրոհայինների, որոնք գնդակահարել են իր ծնողներին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1382 անգամ
21.10.2026
Դիտվել է 562 անգամ
22.10.2026
Դիտվել է 399 անգամ
27.10.2026
Դիտվել է 156 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster