Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-07-2020 02:22
Մեգան Մարքլը մասնակցել է Girl Up Leadership Summit առցանց գագաթնաժողովին և Մեգզիթից հետո առաջին անգամ  հանդես է եկել պաշտոնական ելույթով՝ խոսելով երիտասարդության հզորացման և անհավասարության դեմ պայքարի մասին:
15-07-2020 01:32
Դատարանը Հայդեն Պանետերիերի նախկին ընկերոջն  արգելել է մոտենալ նրան:
14-07-2020 11:56
«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող, ջազ երգչուհի Մաշա Մնջոյանը շարունակում է գրավել ավստրակական «Ձայնը». նա կիսաեզրափակչում է։
14-07-2020 11:47
Փրկարարներն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լճում հայտնաբերել են անհետ կորած համարվող ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի մարմինը:
14-07-2020 11:29
Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին ընկերական խաղ կունենա աշնանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի կանանց թիմը հոկտեմբերին Երևանում ուժերը կչափի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:
14-07-2020 11:18
ԱՄՆ դատարանը չեղյալ է հայտարարել ժամանակավոր արգելքը, որը նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհուն՝ Մերի Թրամփին հրապարակային քննարկել իր հորեղբոր մասին գիրքը։
14-07-2020 02:04
37-ամյա հայտնի հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Իրեն Պանարոշկույի և 44-ամյա դիջեյ Ալեքսանդր Լիստի ընտանի փլուզման մասին խոսվում էր դեռևս անցյալ տարվա աշնանից, իսկ այսօր արդեն դրանք հաստատվել են պաշտոնապես։ 
13-07-2020 10:49
6 պարզ սովորություն, որոնք կարող են ձեւավորել երազանքի կազմվածք. 1.Դադարեք սթրեսը, ձանձրույթն ու տխրությունը հաղթահարել ուտելիքի միջոցով: 2.Ճաշին օգտագործեք բանջարեղեն: 3.Կրճատեք կիսաֆաբրիկատների քանակը: 4.Սնունդը դանդաղ ընդունեք: 5.Փորձեք ավելի շատ շարժվել: 6.Ջուր խմեք սնունդ ընդունելուց առաջ եւ դրա ժամանակ:
13-07-2020 10:42
Ինչու տղամարդկանց մեծ մասը չի կարողանում հաղթահարել ուժեղ կնոջ հետ հարաբերությունները. 1. Ուժեղ կինը կարիք չունի տղամարդու, որն իր փոխարեն կպայքարի: 2. Ուժեղ կինը միշտ գիտի, թե ինչ է ամենաշատն ուզում: 3. Ուժեղ կինն իրավունք ունի հարաբերություններում անկեղծություն պահանջել:
13-07-2020 08:58
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի և ֆոտոմոդել Քելի Փրեստոնը, 57 տարեկանում մահացել է կրծքագեղձի քաղցկեղից։
13-07-2020 07:56
Բելուչին նկարահանվել է Paris Match նորաձևության ամսագրի համար: 55-ամյա դերասանուհին ներկայացել է սեքսուալ կերպարով և գովազդել է Cartier զարդերի ապրանքանիշի նոր հավաքածուն:
13-07-2020 02:47
MICHAEL Michael Kors ապրանքանիշը YouTube-յան իր ալիքում հրապարակել է «24 ժամ Բելլա Հադիդի հետ Նյու Օռլեանում» տեսանյութը: Անցյալ տարվա դեկտեմբերին մոդելը, ինչպես իսկական jet-set girl, այցելել էր Նյու Օռլեան, որը դիզայներ Մայքլ Քորսի ամենասիրելի վայրերեից մեկն է: Բելլան ընդամենը 24 ժամ է ունեցել քաղաքը լավագույնս տեսնելու համար:
11-07-2020 11:24
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել: Համարվում է, որ լսողությունը վերջին զգայարաններից է, որը մարդը կորցնում է մահանալիս:
11-07-2020 11:20
Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը հորինել եւ առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:
11-07-2020 02:11
Ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն 14-ամյա որդուն՝ Մոզեսին, հետաքրքիր նվեր է արել: Դերասանուհին դեռահասին նվիրել է փազլ, որն իրենից ներկայացնում է տարբեր ձևերի և չափսերի կանացի կրծքերի պատկեր:  Փազլի պատկերի հեղինակը Բրուքլինից նկարչուհի Ջուլիա Հեֆերնանն է: Այն բաղկացած է 450 մասնիկներից և արժե 40 դոլար:
11-07-2020 01:13
Հասարակական տրանսպորտի բեռլինյան Berliner Verkehrsbetriebe ընկերությունն ուղևորներին հորդորել է ճանապարհորդելուց առաջ չօգտագործել դեզոդորանտ: Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:
11-07-2020 00:16
Instagram սոցկայքը սկսել է արգելափակել այն կոնտենտը, որում նույնասեռականների բուժման մասին է խոսվում:
10-07-2020 09:07
Հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
10-07-2020 09:02
«Բեթվումեն» սերիալի ստեղծողները հայտարարել են, որ գլխավոր դերի համար ընտրել են սեւամորթ դերասանուհի Ջավիսիա Լեսլիին: Բեթմենի կին տարբերակի դերակատար Ռուբի Ռոուզը հեռացել է նախագծից՝ խիստ զբաղվածության պատճառով:
10-07-2020 08:56
Աշխարհի ամենաթանկ սունկը՝ Ophiocordyceps sinensis (Չինական կորդիցեպս)-ը, անհետացման եզրին է, քանի որ այն դարձել է եկամտի հիմնական աղբյուր Տիբեթի սարահարթում գտնվող որոշ համայնքների համար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1402 անգամ
21.10.2026
Դիտվել է 564 անգամ
22.10.2026
Դիտվել է 400 անգամ
27.10.2026
Դիտվել է 157 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster