Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-07-2020 11:24
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել: Համարվում է, որ լսողությունը վերջին զգայարաններից է, որը մարդը կորցնում է մահանալիս:
11-07-2020 11:20
Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը հորինել եւ առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:
11-07-2020 02:11
Ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն 14-ամյա որդուն՝ Մոզեսին, հետաքրքիր նվեր է արել: Դերասանուհին դեռահասին նվիրել է փազլ, որն իրենից ներկայացնում է տարբեր ձևերի և չափսերի կանացի կրծքերի պատկեր:  Փազլի պատկերի հեղինակը Բրուքլինից նկարչուհի Ջուլիա Հեֆերնանն է: Այն բաղկացած է 450 մասնիկներից և արժե 40 դոլար:
11-07-2020 01:13
Հասարակական տրանսպորտի բեռլինյան Berliner Verkehrsbetriebe ընկերությունն ուղևորներին հորդորել է ճանապարհորդելուց առաջ չօգտագործել դեզոդորանտ: Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:
11-07-2020 00:16
Instagram սոցկայքը սկսել է արգելափակել այն կոնտենտը, որում նույնասեռականների բուժման մասին է խոսվում:
10-07-2020 09:07
Հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
10-07-2020 09:02
«Բեթվումեն» սերիալի ստեղծողները հայտարարել են, որ գլխավոր դերի համար ընտրել են սեւամորթ դերասանուհի Ջավիսիա Լեսլիին: Բեթմենի կին տարբերակի դերակատար Ռուբի Ռոուզը հեռացել է նախագծից՝ խիստ զբաղվածության պատճառով:
10-07-2020 08:56
Աշխարհի ամենաթանկ սունկը՝ Ophiocordyceps sinensis (Չինական կորդիցեպս)-ը, անհետացման եզրին է, քանի որ այն դարձել է եկամտի հիմնական աղբյուր Տիբեթի սարահարթում գտնվող որոշ համայնքների համար։
10-07-2020 02:59
ԱՄՆ Միչիգան նահանգում բնակվող 29-ամյա Թեյլոր Վանմելսենը փոխել է իր սեռը` վիրահատությունների վրա ծախսելով 29 հազար դոլար: Թեյլորն իր կյանքի մեծ մասն անց է կացրել որպես տղամարդ: Նա այժմ ամուսնացած է 27-ամյա Սառայի հետ, և նրանք համատեղ մեծացնում են իրենց 21 ամսական դստերը`Վալերիային:
10-07-2020 01:02
Լյուբով Ուսպենսկայայի և Տատյանա Պլաքսինայի միջև իսկական սկանդալ է բռնկվել մի քանի ամիս առաջ: Այնուհետև հանրաճանաչ երգչուհու միակ դուստրը տվել է անկեղծ հարցազրույց, որում նա հայտարարել է, որ երկար տարիներ երգչուհու կողմից նվաստացման և ճնշման է ենթարկվել:
09-07-2020 11:02
Henley & Partners-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ աշխարհով մեկ ճանապահորդելու ամենանպաստավոր քաղաքացիությունը Ճապոնիայինն է․ այս երկի անձնագրով անձիք առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 191 երկիր։
09-07-2020 10:49
Մասնագետները նախազգուշացրել են, որ նոր կորոնավիրուսը կարող է նաև սեռական ճանապարհով փոխանցվել: Ուսումնասիրության հեղինակները զույգերին խորհուրդ են տվել խուսափել համբույրներից, լոգանք ընդունել սեռական շփումից առաջ և հետո, ինչպես նաև հարաբերության ընթացքում օգտագործել պաշտպանիչ դիմակներ:
09-07-2020 10:46
Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի և «Հորիզոններ» մրցույթի ցուցադրությունները կանցկացվեն` հաշվի առնելով բոլոր նախազգուշական միջոցները` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Փառատոնը չի անցնի առցանց և պետք է տեղի ունենա սրահներում՝ սեպտեմբերի 2-ից 12-ը: Փառատոնի ծրագիրը կհրապարակվի հուլիսի 28-ին:
09-07-2020 10:26
Իտալիայի հարսանեկան ասոցիացիան կազմակերպել է արտասովոր ֆլեշմոբ 15 հարսնացուի մասնակցությամբ, որոնք անցկացրել են ակցիա ընդդեմ հարսանիքների նկատմամբ սահմանափակումների, որոնք ընդունվել էին իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:
09-07-2020 10:15
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի փայտե արձանը, որը տեղադրվել էր նրա հայրենիքում՝ Սլովենիայի Սեւնիցա քաղաքում, ԱՄՆ-ի Անկախության օրը հրդեհվել է, ինչի արդյունքում արձանը ստիպված էին ապամոնտաժել, հայտարարել է քանդակի հեղինակ, գերմանա-ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին:
08-07-2020 07:47
Ճապոնական Donut Robotics ընկերությունը մշակել է «խելացի» պաշտպանիչ C-mask դիմակը: Այն կարող է ձայնագրել խոսքը, թարգմանել եւ վերակազմել այն ինը լեզուներով՝ օգտագործելով Bluetooth-ը:
08-07-2020 07:43
Իտալիայում լողափին գտնվող վեց նուդիստների զգալի տուգանքներ են նշանակել՝ հասարակական կարգը խախտելու համար: Ոստիկանները նուդիստներին նկատել են Աբբադիա Լարիանի լողափերին սոցիալական հեռավորության կանոնները վերահսկելու համար պարեկություն անելիս:
08-07-2020 06:12
Մելանյա Թրամփի նախկին օգնականը «պայթյունավտանգ» հուշեր կհրապարակի: Ստեֆանի Ուինսթոն Ուոլքոֆի «Մելանյան և ես» անվանումով գիրքը կթողարկի Gallery Books հրատարակչատունը: Առաջին տիկնոջ նախկին օգնականի հուշերը վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 1-ին։
08-07-2020 04:03
Օրերս մեղվապահության վերաբերյալ ֆեյսբուքյան խմբերից մեկում ամերիկուհի Բեթանի Կարուլակ Բեքերն իր լուսանկարներ է հրապարակել. դրանցում կնոջ մերկ որովայնին մոտ 10 000 մեղու է պատկերված։ Լուսանկարաներին կից մեկնաբանության բաժնում կինը նշել է, նկարահանումների ընթացքում ինքն էլ է շատ վախեցել, սակայն ստացված արդյունքը գոհացրել է իրեն։
08-07-2020 02:16
Դերասան Ջոնի Դեպը և նրա նախկին կին Էմբեր Հերդը հանդիպել են դատարանում: Հերդի իրավապաշտպանի հետ զրույցի ընթացքում Դեպն արդեն ընդունել է, որ օգտագործել է «բոլոր հայտնի թմրանյութերը», ինչպես նաև նշել է, որ դերասանուհին նրան խնդրել է գրկել իրեն այն բանից հետո, երբ Դեպի հասցեին արգելող հրաման էր սահմանված։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1012 անգամ
22.08.2026
Դիտվել է 449 անգամ
25.08.2026
Դիտվել է 312 անգամ
27.08.2026
Դիտվել է 221 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster